|
|
«Հրեշտակ»-ն առաջացել է հունարեն բառից, որ թարգմանաբար նշանակում է սուրհանդակ (angelos- 'messenger'): Չնայած բառացի իմաստին` հրեշտակը նշանակում և ընկալվում է որպես երկնային արարած` միանգամայն հոգեկան կերտվածք ունեցող: Համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի` հրեշտակներն անմարմին են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Իսկ կրոնների զանազանության մեջ հրեշտակները դիտարկվում են բացառապես որպես ոգիներ: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրամանով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար, նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրա... Կարդալ ավելին »
|
Ներկայումս մեր երկրում, հոգևոր առումով, թերևս ամենամեծ վտանգների թվին է դասվում աղանդավորական քայքայիչ գործունեության հետևանքով ազգային դիմագծի ու հոգևոր արժեհամակարգի խաթարումը, անձի առողջ հոգեկերտվածքի խարխլումը, որոնք էլ իրենց հերթին բերում են ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների: Աղանդը հակիրճ սահմանվում է որպես «համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնություն, բուդդայականություն, մահմեդականություն և այլն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան» («Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան): Աղանդների հետ կապված խնդիրը ներառում է այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են քաղաքացու հասարակական վարքագծի կառավարումը, դրանից բխող վտանգները, ինչպես նաև դավանաբանական վեճերը և այլն: «Դավանական ուղղվածությունը, եթե նույնիսկ մի պահ դիտելու լինենք ոչ փրկաբանական տեսակետից, ձևավորում է անհատի և հասարակության մտածո... Կարդալ ավելին »
|
Մաս Չորրորդ
Գոռը կանգնեց խանութի մոտ, որպեսզի սիգարետ գնի. հենց այդ խանութի մոտ էլ նա ծանոթացել էր Անիի հետ: Սիգարետը վերցրեց, նստեց մեքենան ու ընկավ հիշողությունների գիրկը: Զննում էր աղջկան. շատ գեղեցիկ էր, նրբագեղ, բարակ, սլացիկ իրան ուներ, երկար ոտքեր: Եթե ինքը մի քիչ համարձակություն ունենար, ապա կխոստովաներ, որ հենց առաջին հայացքից էլ սիրահարվել է աղջկան: - Վատը չես: «Ի՞նչ է անում, ախր ինքը երբեք առաջին պատահած փողոցայինի հետ չի քնի, ինչպե՞ս կարելի է»,- նա մի պահ ինքն էլ ամաչեց, որ նման բան... Կարդալ ավելին »
|
Երբ ասում ենք «աղանդավոր», մարդու իրավունքների պաշտպանները անմիջապես արձագանքում են, որ պետք է ասել կրոնական այլ ուղղվածության հետևորդ, որովհետև աղանդավոր բառը վիրավորական է: Իսկ նրանք, օգտվելով իրենց հանդեպ եղած մեծ զգուշությունից ու ցուցաբերած հանդուրժող վերաբերմունքից, հիմա էլ, սոցիալական ցանցերում հանդես են գալիս Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների անունից: Քահանայի անուն-ազգանուն, եկեղեցու մի քանի նկար` մարդկանց վստահություն ներշնչելու համար, ու իրենց սև գործը՝ աղանդավորական տեսանյութեր, քարոզներ: Բնականաբար շատ մարդիկ ծանոթ չլինելով Հայ Առաքելական եկեղեցուն, քահանայի էջին տեսնելով այդ տեսանյութերն ու ականջ շոյող չգիտես ինչ բարբաջող երգերը, պիտի մտածեն, որ դա ճշմարիտ հավատք է: Իսկ եթե փորձեք երկու բառ զրուցել, այդ կեղծ քահանայի հետ, կհասկանաք, որ սա հայ հոգևորականի կերպարը վարկաբեկելու տարրական միջոց է: ... Կարդալ ավելին »
|
Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի հետ:
-Մայրություն բառը համարժեք է խոնարհության, սիրո, ինքնազոհաբերման և նմանատիպ հատկությունների հետ: Ինչպե՞ս կարելի է լիարժեքորեն ներկայացնել այն :
-Անշուշտ, մայրությունը կարելի է համեմատել հեզության, խոնարհության հետ, բայց երբ ասում են մայրություն, ավելի շատ պատկերացնում եմ ինքնազոհաբերում, որովհետև մայրությունը խորհրդանշական կեր... Կարդալ ավելին »
|
Մաս Երրորդ
Անին պատրաստվում էր բեմ դուրս գալ, Ժաննան կանգնեց նրա առջեւ.- Չգիտե՞ս` ուր է Գոռը: - Ո՛չ: - Ինչպե՞ս գտնեմ: - Չգիտեմ: - Չես էլ ենթադրո՞ւմ` որտեղ կլինի: - Ո՛չ: - Ուղղակի շտապ պետք է տեսնեի նրան, երեկ գիշեր ինձ մոտ էր, այսօր ինձ պիտի երկու հարյուր դոլար տար: Ասում ես` չգիտե՞ս ուր է: - Ո՛չ, չգիտեմ,- ասաց Անին ու հեռացավ:
|
Մաս Երկրորդ
-Գիտե՞ք, վերելակը չի աշխատում, իզուր մի սպասեք,- ասաց 15-16 տարեկան մի աղջիկ:- Ա,- ասաց Գոռը: Նա մի ձեռքով հենվել էր վերելակի պատին, եւ այնպիսի տպավորություն էր, որ հենց վերելակին է սպասում. - Չի՞ աշխատում, դե՛, ուրեմն ոտքով կբարձրանամ: - Առավոտյան է փչացել,- ասաց աղջիկը եւ դուրս եկավ շենքից: Ինքը վերեւ բարձրացավ` 7-րդ հարկ, բախեց աջակողմյան դուռը, որը բավականին ուշ բացվեց: Դռան շեմին կանգնեց սպիտակ գիշերազգեստով մի շատ գեղեցիկ աղջիկ:
|
Մաս Առաջին
Մթնշաղը դանդաղ կլանվում էր խավարի ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով: Կանայք պատասխանեցին: - Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում: - Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:
|
Մարտի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի, նշվեց Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի հիմնադրման 1-ամյա տարեդարձը: «Ճիշտ մեկ տարի առաջ էր,
երբ Մայր Աթոռի այս վեհաշուք դահլիճում,
հրավիրելով մեր եկեղեցու երեսուն զավակների,
որոշեցինք գործել հանուն Սուրբ Էջմիածնի,
լինել Մայր Աթոռի ձեռքերը:
Տարին հոբելյանական էր:
Եկեղեցին և ազգը տոնում էին Նորին Սրբության
60-ամյակն ու գահակալության
10-րդ տարեդարձը:
Արդ,
մենք էլ որոշեցիքն մեր յուրահատուկ նվերը մատուցել Հայոց Հայրապետին:
Իբրև
Նորին Սրբության աշակերտներ և որդիներ, որոշեցինք մեր փոքրիկ լուման ներդնել Եկեղեցու առաքելութ... Կարդալ ավելին »
|
Յուրաքանչյուր երաժշտության հիմքը, ինչպես ասում է Կոմիտասը, համարվում է ազգային երգը, որն իր մեջ արտացոլում է տվյալ ժողովրդի հույզերը, ցանկություններն ու ապրումները: Կոմիտասն այն վարդապետն է, ով խազերի միջոցով հոգեւոր շունչ հաղորդեց այդ երգերին: Նրա վերծանմամբ կարող ենք լսել Սբ. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականները:Բացի շարականներից հայ հոգեւոր երաժշտությունն ունի նաեւ մեղեդիներ, տաղեր եւ
գանձեր, սակայն գերակշռող դերում են շարականները:Ինչպես մասնագետներն են ասում` շարական բառն ունի տարբեր մեկնաբանություններ,
որոնցից հիմնականը համարվում է այն, որ բառը բացատրվում է այսպես` շար-ական` այսինքն
թանկարժեք քարերի շարք: Հետագայում` հատկապես սբ. Գրիգոր Տաթեւացու կողմից, ողջ «Շարականոցը» (այսպես
է կոչվում շարականների գիրքը) խմբագրվել եւ սրբագրվել է: Որոշ շարականներ դուրս են հանվել ... Կարդալ ավելին »
|
|
|
| « Մայիս 2012 » | | Երկ | Երե | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | | 28 | 29 | 30 | 31 |
|
|