Blog - HEGHINE MARGARYANS BLOG,
Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՊԱՀՈՑ
E-mail:
Пароль:
Այս տարի մարտի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց  Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը Հոգեշնորհ  Տեր Թովմա աբեղա Խաչատրյանի առաջնորդությամբ կազմակերպել էր ուխտագնացություն` դեպի Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  կատարվեց ուխտավորների օրհնության կարգ, իսկ ուխտատեղիում մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ Քառասնից մանկանց նահատակության հիշատակի կապակցությամբ: 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին եւ ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքում: Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներին հայտնաբերելու նպատակով: Հավատարիմ իրենց սուրբ հավատքին` նրանք անվեհեր բարձրաձայնում են իրենց  քրիստոնյա լինելը եւ դատավորների զայրույթն առաջացնելով` բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստի... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 133-անգամ 21.03.2012-ից | Մեկնաբանություններ (0)

«Նրանք,  որ  Աստծուն  են  նայում  և  Նրան  մոտենում, Նրա   գեղեցկություննեն   առնում  իրենց  վրա,  ինչպես  որ  պատրույգը  ճրագին մոտենալով`  նույն լույսն է դառնում»,- ասում է Ս. Գրիգոր Նարեկացին:  Արարչի եւ արարածի միջեւ  հոգեկան ամուր, անքակտելի կապը թերեւս ամենաբարձրն ու կատարյալն  է, որին մարդ արարածը կարող է հասնել իր երկրային  կյանքի  ընթացքում: Այդ  ճանապարհին  մեծագույն ուղեկիցն աղոթքներն են, որոնք, ինչպես ասում են Սուրբ Հայրերը բարձրացնում են մարդկանց  առ  Աստված եւ Աստծուն խոնարհեցնում դեպի  մարդիկ»:«Արթուն  եղեք եւ աղոթք արեք »,-ասում է Տերը: Արթուն լինենք, աղոթք անենք եւ հետեւենք Նրա պատվիրաններին, քանզի ճշմարիտ քրիստոնյան պետք է &n... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 72-անգամ 12.03.2012-ից | Մեկնաբանություններ (0)


«Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած ամենայն խոսքով»( Մաթ. Դ 4- 5). ուսուցանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Մինչդեռ մենք մեր երկրային կյանքի ընթացքում հաճախ ենք մոռանում հոգեւոր սնունդը եւ հոգ տանում միայն ֆիզիկականի մասին: Հիշենք, որ կա եւս մեկ սով, որը մարմնի սով չէ, եւ եւս մեկ սնունդ, որը նույնպես անհրաժեշտ է մարդուն, եթե, իհարկե, նա ոչ միայն ցանկանում է գոյատեւել, պահպանել իր կյանքը, այլեւ իրապես կատարյալ դարձնել այն` հետեւելով Աստծո խոսքին ու Նրա պատգամներին: Այդ հոգու սովն... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 119-անգամ 25.02.2012-ից | Մեկնաբանություններ (0)

Փետրվարի 16-ից 18-ը, թատրոնների մուտքը գրքերով էր, ավելի ճիշտ տոմսի համար, դրամի փոխարեն գիրք էիր տալիս: Ես միայն մի օր կարողացա գնալ. թատրոնը մարդաշատ էր: Ուրախ եմ, որ նման ձեռնարկ եղավ, նախ սահմանամերձ գյուղերի գրադարանների համար բավական գրքեր հավաքվեց, ու երկրորդ, առիթ էլի, մարդիկ թատրոն գնացին: Բայց տխուր եմ, որ մեր հասարակության ինչ որ մասի համար, արժեք չունի ոչ գիրքը, ոչ էլ թատրոնը: Ինքը բերել է մի գիրք, որը երբեք չի բացել, գուցե իր համար տանը ավելորդ էլ մի բան է, թատրոն էլ եկել է, չգիտի ինչու..... 
Ամբողջ թատրոնի ընթացաքում խոսում են, 4 անգամ զգուշացնելուց հետո էլ դահլիճի տարբեր կողմերից լսվում էր հեռախոսազանգերը, իսկ հեռախոսի տերերը փոխանակ անջատելու, որպեսզի կողքից չիմանան, որ իրենցն է, հեռախոսը պայուսակից իսկի չեն էլ հանում: Իսկ այ, երբ բեմից դիալոգի ժամանակ դերասանը դերասանուհուն ասաց մի... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 81-անգամ 23.02.2012-ից | Մեկնաբանություններ (0)

 

Երեկ` Նոր  Նորքի ս. Սարգիս եկեղեցում կայացած «Մանանա» ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 144-անգամ 06.02.2012-ից | Մեկնաբանություններ (0)

Անձրև էր` տաք ու հորդ: Կանգառում այնքան մարդ կար, որ նոր մոտեցողները էլ չէին տեղավորվում ծածկոցի տակ: Լիլիթը անձրևանոցով էր, ու մի փոքր հեռու էր կանգնել կանգառից, չնայաած որ անձրևի կաթիլներն այնքան առատ ու խոշոր էին, որ անձրևանոցն էլ չէր փրկում թրջվելուց: Մի երիտասարդ մոտեցավ ու կանգնեց հենց Լիլիթի մոտ՝ շփոթված երթուղային տաքսիներին էր նայում: Լիլիթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա ասաց.
-Եկեք անձևանոցի տակ կանգնեք:
Երիտասարդը ժպտալով մոտեցավ:
-Շնորհակալ եմ, տաքսի եմ ուզում նստել, չեմ կարողանում գտնել:
-Ինչքան ուզեք, անցնում են:
-Այո,  բայց, երթուղայինները խանգարում են:
-Լավ, հիմա կգտնենք:
Լիլիթը մի փոքր առաջացավ, ապա հենց առաջին մոտեցող տաքսուն էլ ձեռքով կանգնելու նշան արեց:
-Սա էլ ձեզ տաքսի:
-Անհարմար բան ստացվեց, տղամարդը չի կարողանում տաքսի գտնել,-ասաց երիտասարդը ժպտալով,- կինն է  դա անում: Դե ուրեմը եկեք միասին, նստենք, ես ձեզ կճանապարհեմ, հետո կգնամ հյուրանոց:
-Կարիք չկա:
-Ես պնդում եմ:
Նա մի պահ նայեց ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 276-անգամ 04.02.2012-ից | Մեկնաբանություններ (0)

Տատիկս  մի  կին  էր,  որ  ինձ  միշտ  զարմացնում  ու  հիացնում էր, թե’ արտաքինով, թե’ առավել ևս բնավորությամբ: Չնայած յոթանասունն անց էր, բայց սև մազեր ուներ ու սպիտակ մաշկ, միջահասակ էր, բավականին կոկիկ ու բարետես: Իմ համար տատիկս միշտ եղել է ու կմնա կանացի իդիալ: Միշտ զարմանում էի, թե այդքան էներգիան որտեղից նրա մեջ, հասցնում էր ամեն  ինչ, հրաշալի ձեռք ուներ, անգամ ամենասովորական կարտոֆիլը այնքան համեղ էր տապակում, իսկ  գաթան ուղղակի անմահական էր: Հյուրասեր կին էր, երբ տուն մարդ էր գալիս, առանց  ինչ որ բան հյուրասիրվելու չէր թողնի, որ դուրս գան, անգամ թռչունները, որ անցնում էին իր տան մոտով, սոված չէին անցնում, նրանց համար միշտ հացի փշրանքներ կային: Ուժեղ կին էր, այնպիսի դժվարությունների մեջով էր անցել, որ երբեմն զարմանում էի, ինչպես է դիմացել: Զիջող էր, ու անսահման ներող... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 70-անգամ 18.01.2012-ից | Մեկնաբանություններ (0)

 Ֆոտոխցիկից կաշկանդվում են, լրագրողների հարցերին էլ  մի տեսակ կծկտուր պատասխաններ տալիս: Բայց  քիչ անց ամեն ինչ փոխվում է, ընկերանում են, լրագրողների հետ, սկսում ազատ շփվել, իսկ  այ «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ»-ի հետ հարաբերությունները բավականին ջերմ են, եթե լրագրողները հազվադեպ են իրենց հյուր լինում, ապա «... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 217-անգամ 16.01.2012-ից | Մեկնաբանություններ (2)

 «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբումը ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: Բայց այդ մի քանի ամիսների ընթացքում էլ հասցրել է արդեն բավական գործեր անել:

 Եղել են ուխտագնացություններ` որոնց ժամանակ պատարագներից բացի, տասնյակ եկեղեցինում  և  իրենց շրջակա տարածքնով կատարվել են  մաքրման աշխատանքներ:

... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 77-անգամ 16.01.2012-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 »
«  Մայիս 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2012 Создать сайт бесплатно