''Մանանա ծրագիր''.Լավ է մաքուր խղճով քնել, քան պիղծ հոգով աղոթել - 14 Февраля 2012 - Blog - HEGHINE MARGARYANS BLOG,
Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՊԱՀՈՑ
E-mail:
Пароль:
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 14 » ''Մանանա ծրագիր''.Լավ է մաքուր խղճով քնել, քան պիղծ հոգով աղոթել
19:26
''Մանանա ծրագիր''.Լավ է մաքուր խղճով քնել, քան պիղծ հոգով աղոթել

§Մանանա¦  երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում  սբ. Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցում տեղի ունեցավ  հերթական զրույց  հոգեւորականի հետ` §Աղոթք¦ թեմայովԲանախոս` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Արմեն սարկավագ  Սահակյանը երիտասարդներին ներկայացրեց, թե ինչ է աղոթքը, աղոթքի ինչ  ձեւեր կան եւ ինչպես պետք է աղոթել: Միաբանի խոսքերով` աղոթքն Աստծուց մարդուն տրված ամենամեծ շնորհն է, որով մարդ դիմում է Աստծուն` փորձություններից պաշտպանվելու, հարազատներին դժբախտություններից պահպանելու, դժվարությունները  հաղթահարելու եւ այլ խնդրանքներով. §Երբ աղոթում ենք որեւէ խնդրով, անպայման պատասխանի ենք սպասում: Սակայն չպետք է դադարել աղոթել, եթե նույնիսկ խնդրում ենք եւ պատասխանը չենք ստանում, քանի որ աղոթքը զորացնում է մարդուն` ամեն ժամ ու ամեն վայրկյան¦, նշեց Արմեն սարկավագը: Միաբանի տեղեկացմամբ` աղոթքը լինում է անհատական եւ ընդհանրական. Ընդհանրական աղոթքի ներկա ենք լինոմ եկեղեցում` ժամերգությունների միջոցով, իսկ թե ինչ հոգեվիճակով պետք է անհատական աղոթք անել, բանախոսը բերեց փարիսեցու եւ մաքսավորի օրինակը. Ինչպես հայտնի է, փարիսեցիներն օրենքի հետեւորդներն էին եւ Մովսեսի պատվիրանները պահողները, իսկ մաքսավորները` հարկահավաքները, որոնց մարդիկ սովորաբար չէին սիրում եւ դուռը փակում նրանց առաջ. §Բայց փարիսեցին, պահելով Մովսեսի օրենքները, Աստծո տանն աղոթելիս բարձրաձայնում էր այդ մասին, իսկ մաքսավորն աղոթում էր գլուխը կախ` ասելով` §ներիր մեղքերս, Տեր¦,-նշեց Արմեն սարկավագ Սահակյանը` որպես հետգրություն մեջբերելով Եղիշեի հետեւյալ խոսքերը. §Ավելի լավ է մաքուր խղճով քնել, քան պիղծ հոգով աղոթել¦:

                                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 107 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email:
Код *:
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2012 Создать сайт бесплатно