Ով է Մեղավո՞ր - 23 Февраля 2012 - Blog - HEGHINE MARGARYANS BLOG,
Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՊԱՀՈՑ
E-mail:
Пароль:
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 23 » Ով է Մեղավո՞ր
13:33
Ով է Մեղավո՞ր
Փետրվարի 16-ից 18-ը, թատրոնների մուտքը գրքերով էր, ավելի ճիշտ տոմսի համար, դրամի փոխարեն գիրք էիր տալիս: Ես միայն մի օր կարողացա գնալ. թատրոնը մարդաշատ էր: Ուրախ եմ, որ նման ձեռնարկ եղավ, նախ սահմանամերձ գյուղերի գրադարանների համար բավական գրքեր հավաքվեց, ու երկրորդ, առիթ էլի, մարդիկ թատրոն գնացին: Բայց տխուր եմ, որ մեր հասարակության ինչ որ մասի համար, արժեք չունի ոչ գիրքը, ոչ էլ թատրոնը: Ինքը բերել է մի գիրք, որը երբեք չի բացել, գուցե իր համար տանը ավելորդ էլ մի բան է, թատրոն էլ եկել է, չգիտի ինչու..... 
Ամբողջ թատրոնի ընթացաքում խոսում են, 4 անգամ զգուշացնելուց հետո էլ դահլիճի տարբեր կողմերից լսվում էր հեռախոսազանգերը, իսկ հեռախոսի տերերը փոխանակ անջատելու, որպեսզի կողքից չիմանան, որ իրենցն է, հեռախոսը պայուսակից իսկի չեն էլ հանում: Իսկ այ, երբ բեմից դիալոգի ժամանակ դերասանը դերասանուհուն ասաց մի հապաղիր, դահլիճի կեսը պատասխանեց. 
-Սնիկերսիր: 
Վերջում էլ հատակին թափված էին այդ նույն սնիկերսի թղթերն ու թատրոնի տոմսերը..... 
Ես լավ գիտեմ, որ սա նոր մի բան չէ, բայց ցավում եմ, որ շարունակական է, ու մի տեսակ էլ կարծես սովորություն է դարձել: 
Ո՞վ է մեղավոր, մեր անքաղաքավարության համար. Պետությո՞ւնը, ընտանի՞քը, դպրո՞ցը, ո՞վ:

Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 82 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email:
Код *:
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2012 Создать сайт бесплатно