Սատանան` գուշակության եւ սնահավատության ետեւում - 6 Февраля 2012 - Blog - HEGHINE MARGARYANS BLOG,
Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՊԱՀՈՑ
E-mail:
Пароль:
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 6 » Սատանան` գուշակության եւ սնահավատության ետեւում
18:23
Սատանան` գուշակության եւ սնահավատության ետեւում

 

Երեկ` Նոր  Նորքի ս. Սարգիս եկեղեցում կայացած «Մանանա» ծրագրի հերթական հանդիպման նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել գուշակությունների եւ սնահավատությունների  շուրջ   Հայ  Առաքելական  Եկեղեցու  դիրքորոշմանը: «Ձեր մեջ թող  չգտնվի  այնպիսի  մեկը, որ  զբաղվի  կախարդությամբ  կամ  գուշակությամբ, վհուկ կամ  սուտ  մարգարե  լինի, որովհետեւ  տիրոջ  համար  պիղծ է նա»,-մեջբերելով աստվածաշնչյան  այս  տողերը` բանախոս Սամվել սարկավագ Հարությունյանը ներկայացրեց  առավել  տարածված  գուշակությունները` բանավոր  գուշակություններ, թղթաքարեր, մոմաթափություն, հոգեկանչություն. «Դրանք  կարող  են  ծիծաղելի  թվալ, բայց  իրականում  վտանգավոր  են: Տարբեր  ժամանակներում  նման  մարդկանց  այրել են, զրկել  հաղորդությունից, անգամ  սահմանել  տասը   տարվա  ապաշխարության  կարգ»: Բանախոսը  հավելեց, որ  բժշկության  հնարավոր  դեպքերի  ետեւում սատանան է  կանգնած, որի  ներգործությամբ  մարդը  հետագայում  կորցնում է հոգեկան խաղաղությունը. «Չարի   նպատակը  մեզ Աստծուց  հեռացնելն է: Երբ չենք  հավատում Աստծուն, ձեռքով-ոտքով   կապվում  ենք  գուշակին  եւ  նրան  վստահում, մինչ դեռ նա էլ  հաճախ   չգիտի, թե  ինքն ում է վստահում  եւ  երբեն  նույնիսկ  ինքնասպանության է դիմում»:  Ոգեկանչության  շուրջ Սամվել  սարկավագ   Հարությունյանը  նշեց, որ մահացած   մարդու   հոգին  չի  իջնում  երկիր  ու  թափառում. «Հոգիները երկրի եւ  երկքնի միջեւ տեղակայված հատուկ կայաններում սպասում են Քրիստոսի երկրորդ Գալստյանը, բարի  կյանքով  ապրածները` ուրախությամբ, իսկ  չարագործները` վախով»: Սամվել   սարկավագը  չարի  արդյունք համարեց  նաեւ  աչքի  ուլունքը, պատից  փուշ  կախելը, սուրճի  բաժակ  նայելը  եւ  այլ  սնահավատություններ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 145 | | Վարկանիշ: 4.3/3
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email:
Код *:
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2012 Создать сайт бесплатно