«Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբումը Աստվածահաճո ձեռնարկների համար է - 16 Января 2012 - Blog - HEGHINE MARGARYANS BLOG,
Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՊԱՀՈՑ
E-mail:
Пароль:
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 16 » «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբումը Աստվածահաճո ձեռնարկների համար է
22:35
«Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբումը Աստվածահաճո ձեռնարկների համար է

 «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբումը ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի: Բայց այդ մի քանի ամիսների ընթացքում էլ հասցրել է արդեն բավական գործեր անել:

 Եղել են ուխտագնացություններ` որոնց ժամանակ պատարագներից բացի, տասնյակ եկեղեցինում  և  իրենց շրջակա տարածքնով կատարվել են  մաքրման աշխատանքներ:

 Կանոնավոր հաճախել են  «Զատիկ» մանկատուն, ուր կազմակերպվել են քրիստոնեական դասընթացներ, որոնք վարել են հրավիրված սարկավագները, կամ համախմբման հոգևոր պատասխանատու Հայր Թովմա Խաչատրյանը: Անակնկալներ են մատուցվել երեխաների ծննդյան օրերին`նրանց տանելով նվերներ ու քաղցրավենիք:

Իսկ  տարվա ամենամեծ ծրագիրը կարելի է համարել 

 «Սուրբ ծննդյան Աստվածահաճո ձեռնարկը», որ բավականին մեծ արձագանք ունեցավ, ոչ միայն եկեղեցուն մոտ կանգնած մարդկանց շրջանում, այլև  համացանցում:

 Մարդիկ   հագուստ, նպարեղեն, պահածոներ և գումար էին տրամադրում անապահով ընտանիքներին օգնելու համար:

 Իսկ համախմբման երիտասարդները Ամանորի  նախաշեմեին պատրաստություն էին տեսնում, ոչ  թե  իրենց, այլ անապահով ընտանիքներին այդ մի փոքր աջակցությունը ցույց տալու համար: 20 ընտանիքի ցուցաբերած օգնության մեջ մտնում էր, 20 000-ական դրամ, հագուստ և պարենամթերքներ:

 Տպավորությունների մասին մասնակիցները, աշխատում էին շատ չխոսել, որովհետև այն  ծայրահեղ չքավորությունը, որ տեսել էին այդ ընտանիքներում, նրանց բավականին հուզել էր: Բայց ուրախ էին, որ գոնե մի փոքր կարողացել էին օգնել այդ ընտանիքներին, ու երեխաների աչքերին փայլ տեսնել, չէ ՞որ ամեն երեխա, անկախ ծնողի սոցիալական վիճակից, մի թաքուն երազանք է պահում, որ հայտնում է միայն իր պատկերացրած Աստված պապիկին:

 Իսկ  մեր  Տերը բնականաբար լսում է բոլորի աղոթքները և գտնում սրտեր ու մարդիկ, որոնց միջոցով օգնում է մյուսներին:

 «Ծրագիրը բնականաբար չի վերջանա միայն Սուրբ Ծննդով ու Ամանորով, այլ  կունենա շարունակություն և անապահով ընտանիքներին պարբերաբար կտրամադրվի տարբեր տեսակի օգնություն, ինչպես նաև ծրագրում կընդգրկվեն այլ անապահով ընտանիքներ,-ասում է համախմբման ղեկավար Տեր Թովմա Խաչատրյանը և հավելում,- Ես ուրախ եմ, որ այսօր եկեղեցու կողքին կա երիտասարդների մի ստվար խումբ, որ պատրաստ է ծառայել և օգտակար լինել Աստվածահաճո նմանատիպ ձեռնարկների»:

 


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 78 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email:
Код *:
«  Հունվար 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2012 Создать сайт бесплатно