Ֆոտոխցիկից կաշկանդվում են,
լրագրողների հարցերին էլ մի տեսակ կծկտուր
պատասխաններ տալիս: Բայց քիչ անց ամեն ինչ
փոխվում է, ընկերանում են, լրագրողների հետ, սկսում ազատ շփվել, իսկ այ «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ»-ի հետ հարաբերությունները
բավականին ջերմ են, եթե լրագրողները հազվադեպ են իրենց հյուր լինում, ապա «Սուրբ Էջմիածնի
երիտասարդներ»-ը ամեն շաբաթ նրանց այցելում են:
Հունվարի 13-ին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս
Քրիստոսի անվանակոչության օրը, «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ»-ը, խմբի պատասխանատու
Հայր Թովմա Խաչատրյանի ու սարկավագների հետ մի փոքր ավելի մեծ խմբով էին այցելել «Զատիկ» մանկատան սաներին: Առիթը Տնօրհնեքի արարողությունն էր, որից հետո երիտասարդները ու
երեխաները հավաքվեցին արդեն քաղցրավենիքներով
լեցուն սեղանի սուրջ: Երիտասարդներից` Վահանը
քրիստոնեական տարբեր հարցեր էր պատրաստել, որոնց պատասխանող երեխաները Հայր Սուրբից
նվեր էին ստանում ` խաղալիքներ ու հոգևոր գրքեր:
Երեխաներից` Հայկը, որ բավականին
աշխույժ ու ժպադեմ մի երեխա էր, այնքան էր կապվել «Սուրբ Էջմիածնի երիտասարդներ»-ից Աննայի հետ, որ խոստացավ, երբ ինքը մեծանա, ամուսնանա
ու աղջիկ ունենա, անունը անպայման Աննա է դնելու:
«Մարտ ամսից սկսել են հաճախել «Զատիկ» մանկատուն, առաջին իսկ
օրվանից շատ ջերմ կապ ստեղծվեց երեխաների և
հոգևորականների միջև,- ասում է Արմեն սարկավագը, ով
«Սուրբ Էջմիածնի երիտասարդներ» համախմբման «Զատիկ» մանկատանը անցկացվող
«Հոգու լույս» ծրագրի պատասխանատուն է և մանկատան ամենասիրված
ու սպասված հյուրերից մեկը,- և արդեն սկսվեց ամենշաբաթյա հանդիպումը
երեխաների հետ, որը գնալով էլ ավելի խորացավ
և վերածվեց մտերմիկ ու ընկերական հարաբերությունների: Ամեն անգամ երբ հանդիպում, ենք
երեխաներին և զգում թե ինչքան սպասված ենք իրենց համար, այդ ժամանակ ուզում ես անել այն ամենը ինչ որ պետք է անի յուրաքանչյուր
քրիստոնյա և առավել ևս հոգևորականը, ամեն հանդիպումը
դառնում է արձակովող մի նոր սերմ, որը հուսանք պտուղներ կտա և այտեղից դուրս կգան արժանի
քրիստոնյաններ: Իսկ այսօր մեր այստեղ գտնվելու առիթը Սուրբ ծննդյանը հաջորդող տնօրհյնաց արարողություն կատարելն է քանզի տնօրհնեքը իր բուն
էությամբ Քրիստոնյա ընտանիքի ամրության հավատքի ու սիրո դրսևորումն է և Մանուկ Հիսուսի
ճառագող լույսն էս փոխանցում այդ օջախին: Իսկ այս մանկատունը մի մեծ ընտանիք
է»: «Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում ենք այստեղ` երեխաների
կողքին և փորձում ենք ապահովել նրանց ամանորյա տրամադրությունը: Մեր նպատակը պարզապես մանկատուն
այցելելը չէ,
այլ երեխաների
հետ մտերմություն
ստեղծելը, և մեր պարբերաբար
այցելությունները օգնեցին կապ ստեղծել նրանց հետ: Այսօր այնքան ենք մտերմացել
երեխաների հետ, որ մեկ ընտանիքի նման ենք դարձել: Երեխաները արդեն ընտելացել են մեզ, իսկ մենք պատասխանատու
ենք նրանց առաջ , ում
ընտելացնում ենք,- ասում է համախմբման անդամներից` Ռուբինան»:
Հրաժեշտին երեխաները չէին ուզում
բաժանվել ու բավականին երկար ճանապարհ էին դնում
իրենց սպասված հյուրերին, ու անընդհատ կրկնում, որ անհամբեր կսպասեն հաջորդ
այցելությանը:
|