Անձրև էր` տաք ու հորդ: Կանգառում այնքան մարդ կար, որ նոր մոտեցողները էլ չէին տեղավորվում ծածկոցի տակ: Լիլիթը անձրևանոցով էր, ու մի փոքր հեռու էր կանգնել կանգառից, չնայաած որ անձրևի կաթիլներն այնքան առատ ու խոշոր էին, որ անձրևանոցն էլ չէր փրկում թրջվելուց: Մի երիտասարդ մոտեցավ ու կանգնեց հենց Լիլիթի մոտ՝ շփոթված երթուղային տաքսիներին էր նայում: Լիլիթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա ասաց. -Եկեք անձևանոցի տակ կանգնեք: Երիտասարդը ժպտալով մոտեցավ: -Շնորհակալ եմ, տաքսի եմ ուզում նստել, չեմ կարողանում գտնել: -Ինչքան ուզեք, անցնում են: -Այո, բայց, երթուղայինները խանգարում են: -Լավ, հիմա կգտնենք: Լիլիթը մի փոքր առաջացավ, ապա հենց առաջին մոտեցող տաքսուն էլ ձեռքով կանգնելու նշան արեց: -Սա էլ ձեզ տաքսի: -Անհարմար բան ստացվեց, տղամարդը չի կարողանում տաքսի գտնել,-ասաց երիտասարդը ժպտալով,- կինն է դա անում: Դե ուրեմը եկեք միասին, նստենք, ես ձեզ կճանապարհեմ, հետո կգնամ հյուրանոց: -Կարիք չկա: -Ես պնդում եմ: Նա մի պահ նայեց աղջկան, ապա շարունակեց. -Մերժումներ չեմ ընդունում: -Լավ,- ասաց Լիլիթը նստելով տաքսին: Երիտասարդն էլ տեղավորվեց նրա կողքին: -Ու՞ր ենք գնում,-հարցրեց վարորդը: Երիտասարդը նայեց Լիլիթին: -Նորք,-պատասխանեց աղջիկը,- իսկ դու՞ք: - Ես հյուրանոց պետք է գնամ: Լիլիթը հարցական նայեց: -Այո, տեղացի չեմ, հյուր եմ եկել, ավելի ճիշտ գործերով, արդեն տասերկու տարի է Կանադայում ենք ապրում: -Հասկանալի է: - Իսկ ձեր անո՞ւնը…. -Լիլիթ: -Ուրախ եմ, Ադամ: -Ես նյունպես ուրախ եմ: -Ցուրտ է, թե՞ ուղղակի ես եմ մրսում: -Դե բնական է, որ կմրսեք, կարծես թե շատ եք թրջվել: -Դուք էլ: -Տաք թեյը կօգնի: -Դե ուրեմը կարող ենք գնալ ինչ որ տեղ` թեյելու: -Չէ, շնորհակալ եմ: -Լավ: -Մենք կարող էինք առաջինը հյուրանոց գնալ: -Չէ, ինչ եք խոսում, ճիշտ է տաքսի չկարողացա կանգնացնել, բայց կանաց ճանապարհել կարողանում եմ: -Իսկ քաղաքին ծանո՞թ եք: -Շատ բան է փոխվել, Երևանը նախկինը չէ, բայց գլուխ հանում եմ, տաքսիների օգնությամբ: Իսկ այ Նորքում երբևէ չեմ եղել: -Իսկ երկա՞ր ժամանակով եք եկել: -Վաղը, առավոտյան տասին թռիչքս է: -Թեքվեք աջ, հենց առաջին տան մոտ կանգնեք,-ասաց Լիլիթը վարորդին: Մեքենան կանգնեց: Ադամը իջավ, բացեց դուռը որպեսզի աղջիկը իջնի: Լիլիթը ցտեսություն ասեց, ապա մի քանի քայլ առաջանալով, հետ շրջվեց. -Կարող ենք մեր տանը թեյել, ի՞նչ կասեք: -Սիրով, եթե….. -Դե ուրեմը գնանք: Մտան հյուրասենյակ: -Նստեք,-ասաց Լիլիթը: -Մենակ եք ապրում: -Ոչ, ուղղակի հորաքրոջս տղայի հարսանիքն է, ծնողներս մեկ շաբաթով Կիև են գնացել: Ես կարող եմ, ձեզ սրբիչ առաջարկել, կամ վարսահարդարիչ: -Ոչինչ էլ պետք չէ, չեմ հասցրել շատ թրջվել: -Լավ, ես հիմա կգամ, կարող եք հեռուստացույց նայել, -ասաց նա հեռակառավարման վահանակը տալով Ադամին: Մի փոքր ուշ Լիլիթը թեյի սկուտեղով ներս մտավ: -Գիտե՞ք,-ասաց Ադամը,- այնպիսի տպավորություն է, թե ես այս տանը էլի եմ եղել: -Իսկապե՞ս,- հարցրեց Լիլիթը զարմացած ժպիտով` թեյի բաժակը նրա առջև դնելով: -Այո, տաքուկ տուն է: -Ջեռուցում չկա այս պահին: -Ոչ, դա նկատի չունեմ, մթնոլորը տան, ուղղակի ջերմ է: -Լավ, հիմա հասկացա, դե շուտ թեյը խմեք, շատ չմրսեք: -Իսկապես շատ չեմ թրջվել, հենց կանգառի հետևի շենքից դուրս եկա, մոտեցա, արդեն դուք հրավիրեցիք անձրևանոցի տակ: -Փաստորե՞ն Հայաստանում չեք ապրում: -Այո, Կանադայում եմ ապրում: Հայրս որոշել էր Հայստանում ինչ որ գործ ձեռնարկել, ինձ ուղարկեց, որ տեսնեմ ինչ կարող ենք անել, բայց կարծում եմ ոչինչ էլ չի ստացվի: Ուղղակի չուզեցա հայրիկիս միանգամից մերժել, առանց Հայաստան գալու: -Ինչո՞ւ: -Ես չեմ կարծում, թե կարող եմ այստեղ ապրել: -Ինչո՞ւ: -Դե, նշանած աղջիկս ոչ մի կերպ չի համաձայնի: -Ախ դուք նշանվա՞ծ եք,- հարցրեց Լիլիթը ու ակամա նայեց ձեռքին` մատանի կար աջ ձեռքի մատնամատին: -Այո: Արդեն յոթ ամիս է, Եվա է նշանածիս անունը` բժշկուհի է: -Եվա: -Այո: -Հետաքրքիր է, ու ինչպե՞ս է գտել Ադամը իր Եվային: -Մենք նույն համալսարանում ենք սովորել: -Լավ է, խմենք թեյը: -Լավ,-ասաց նա մի կում խմելով,-համեղ թեյ է: Նա ուշադիր նայեց Լիլիթին: -Գիտեք, բայց միայն տունը չէ, այնպիսի տպավորություն է, թե ձեզ էլ եմ շատ վաղուց ճանաչում: Լիլիթը ժպտած: -Գիտե՞ք, տարօրինակ է, որ ինձ թեյի հրավիրեցիք, ասում են հիմա Հայաստանում էլ այն ժամանակվա նման չէ, ու հյուր գնալուց առաջ զանգահարում հարցնում են հարմար է, թե ոչ: -Այո, գողություններ, աղանդավորներ, զբաղվածություն, ու ապահովության համար դուռ չես բացում, նաև բարեկամիդ առջև, ու նա ստիպված է զանգահարել, նոր գալ այցելության… ասեմ որ ձեր հարցում հետո ես էլ մտածեցի, ինչպես եղավ, որ անծանոթ մարդուն հրավիրեցի թեյի, բայց ինչ արած արդեն հրավիրել էի: -Ես հիմա թեյս կխմեմ, ու շուտ կգնամ: -Կատակում եմ: -Իսկ դուք որտե՞ղ եք աշխատում: -Համալսարանում` դասախոս եմ, հետո էլ գիշերօթիկ դպրոցում` բարեգործական ծրագրով: -Իսկ ընկեր ունե՞ք: -Ընկերներ շատ ունեմ,-ասաց Լիլիթը` խորամանկորեն ժպտալով: -Չէ, բոյֆրենդ: -Ոչ, բոյֆրենդ չունեմ: -Ի՞նչ է Հայաստանի տղաները կուրացել են: Լիլիթը լիաթոք ծիծաղեց: -Ինչո՞ւ: -Ինչպե՞ս հնարավոր է նման գեղեցկությունը չնկատել: -Դե պատահում է, այսպես էլ է պատահում, զբաղվածությունս շատ մեծ է, շփումները քիչ, իսկ դուք մասնագիտություն ունեք: -Եկեք անցնեք դու-ի լավ: -Լավ, ի՞նչ մասնագետ եք: -Քաղաքագետ: -Լավ, հարգելի քաղաքագետ հիմա լուրերի ժամ է,-ասաց նա պատի ժամացույցին նայելով,-խնդրեմ դուք լուրեր նայեք, ես ընթրիք պատրաստեմ: Ադամն ուզում էր ասել, որ պետք չէ, որ ինքը պետք է արդեն գնա, բայց ճիշտ և ճիշտ հակառակն արեց. -Լավ, իսկ դուք երևի շատ համեղ եք պատրաստու՞մ: -Քիչ հետո պարզ կդառնա: Դրսում ընդհատված անձրևը նորից սկսել էր առատորեն տեղալ, բայց այս անգամ արդեն որոտի ընկերակցությամբ: Լույսերը անջատվեց: -Վայ,- ճչաց Լիլիթը: Ադամը մթության մեջ խարխափելով գտավ խոհանոցը ու մոտեցավ Լիլիթին: -Վախեցա՞ր: -Ճիշտն ասաց մի քիչ, վառելիք կա մոտդ: -Ցավոք ոչ, չեմ ծխում: -Լավ, փորձեմ գտնել, վառելիք ու մոմ: Դարակների մեջ խարխափելով գտավ և մոմը, և լուցկին, վառեց ու տվեց Ադամին: -Դու սա վերցրու, լուսավորի, որպեսզի ես ուտելիքը բերեմ, լավ: -Իհարկե: Ադամի օգնությամբ Լիլիթը սեղանը պատրաստեց, ապա ծիծաղելով ասած. -Երբև՞է քո մտքով կանցներ, որ մի անծանոթ աղջիկ, սեղան պատրաստել կտա: -Ճիշտն ասած ոչ: -Ամեն բան մայրիկն է անո
՞ ւմ: -Մենք տանը աշխատող ունենք: Ամպրոպը նորից որոտաց: -Աստված իմ,- վախեցաց բացականչեց Լիլիթը: -Հանգստացիր: -Ի՞սկ որ խփի: -Մի վախեցիր, ուղղակի որոտ է, իսկ որոտը արդեն վտանգավոր չէ, կայծակը լույսի ժամանակ է խփում: -Բայց կարծես թե ցուրտ է: -Մի քիչ: -Կարելի է մի բան խմել տաքանալու համար, հա: -Դեմ չեմ: -Իսկ ի՞նչ,-հարցրեց աղջիկը մոտենալով բառին: -Դու ի՞նչ ես սիրում: -Շամպայն: -Ուրեմը կխմենք շամպայն, բա՞յց արժե: -Իսկ ինչո՞ւ ոչ,-հարցրեց աղջիկը շամպայնի շիշը նրան պարզելով: -Բա որ հարբես: -Չէ, շամպայնից այդքան շուտ չեմ արբում: -Իսկ ինչի՞ց ես շուտ արբում, երևի սիրուց: Նրանք նայեցին իրար: Երկուսն էլ զգացին, որ մի տարօրինակ տաք հոսանք եկավ դիմացինից, ու պարուրեց իրեն: -Չգիտեմ, սիրուց էլ դեռ չեմ հարբել, չեմ էլ պատկերացնում, որ նման բան լինում է: Մոմի լուսը ընկել էր աղջկա դեմքին,աչքերը կայծկլտում էին, լույսի ու ստվերի համադրությունը մի յուրահատուկ հմայք էր տվել նրան: "Իսկ դու կարծես թե այս պահին ինձ հարբեցնում ես” անցավ Ադամի մտքով: -Խմե՞նք մեր հանդիպման կենացը,-հարցրեց Ադամը շամպայնի բաժակը վերցնելով: -Խմենք: -Չգիտեմ, սա մեր վերջին հանդիպնումն է լինելու թե ոչ, բայց որ անմոռաց է լինելու, դա արդեն զգում եմ: -Ինչո
՞ւ ես այդպես կարծում: -Չգիտեմ, դե ասում են, ոչինչ հենց այնպես չի լինում: -Լավ, մեր հանդիպման կենացը: Խմեցին, նայեցին իրար, ժպտացին, շփոթվեցին, տարակուսեցին ստեղծվաց անհասկանալի իրավիճակից, աղջիկը հազաց, տղան հոգոց հանեց, յուրաքանչյուրն ընկավ իր մտքերի գիրկը: Ամպերը նորից որոտացին ու սթափեցրին նրանց: -Աստված իմ, էլի: -Հանգստացիր, մի վախեցիր: -Դե, փորձիր կերակուրը: Ադամը համտեսելով ասաց. -Հրաշալի է…..Բռավո: -Իսկապե՞ս: -Այո: Շամպայնի շիշը քիչ-քիչ դատարկվում էր, զրույցը դառնում մտերմիկ, Ադամը ոգևորված ինչ որ բաներ էր պատմում, Լիլիթը զրունգուն ծիծաղում, այլևս ուշադրություն չդարձնելով ամպրոպին: Շամպայնի շիշը վերցնելով Ադամն ասաց. -Այսքանը երբ խմեցինք: _Էլ չկա՞: -Պատկերացրու ոչ: -Գիտե՞ս հիմա ինչ կանենք, կիջնենք նկուղ, ու հայրիկիս պատրաստաց գինուց կբերենք: -Պետք չէ հա, այսքանը բավական էր: -Չէ, այդ գինուց մենք հյուրասիրում ենք մեր բոլոր հյուրերին, այնպես որ իջնենք: -Լավ: -Գիտես, բայց ես զարմանում եմ, դու խոսում ես երևանցու նման, երբեք մտքովս չէր անցնի, որ այդքան ժամանակ դրսում ես ապրում: -Հայրս իսկապես, իսկական երևանցի է, ու շատ է տանջվում, որ այստեղ չի ապրում, ու տանը ամեն առումով երևանյան կոլորիտ է ստեղծում: Լիլիթը ծիծաղեց: -Ինչո՞ւ ես ծիծաղում: - Կոլորիտ բառը որտեղից գտար: Իսկ եթե տանջվում է, ինչո՞ւ հայրենիք չեք գալիս: -Չեմ կարող բացատրել, հայրենիքից հեռու իսկապես երջանկությունը լիարժեք չէ, բայց ամեն դեպքում,դրսում մի բան պահում է:
Դուրս եկան բակ, անձրևը դեռ շարունակվում էր: Լիլիթը ձեռքերը տարածելով կանգնեց անձրևի տակ: -Ի՞նչ ես անում, -ասաց Ադամը,-խենթացել ես ի՞նչ է: -Երբեք անձրև չեմ սիրել, իսկ հիմա այնքան հաճելի է, հրաշալի է անձրևը, օ ինչ հրաշալի է,-նա ձեռքերը տարածած պտտվում էր ամբողջ բակով մեկ: Ադամը մոտեցավ. - Իսկ ես անձրև սիրում եմ, որոտից էլ չեմ վախենում: Վալս պարել կարողանում ես: -Այո: -Դե արի պարենք: -Անձրևի տա
՞ կ, առանց երաժշտությա
՞ ն: -Այո, անձրևի տակ, ապա ուշադիր եղիր, կլսես անձրևի մեղեդին վատ չէ, իսկ և իսկը պարային: Նրանք սկսեցին պարել: Անձրևի մեղեդու տակ, խենթ ու խելառ վալս էր, որը սակայն այնքան համահունչ էր անձրևի ձայնին : -Հոգնեցի,-ասաց Լիլիթը: -Լավ,-գնանք,-չմրսես: -Ի՞սկ գինին: -Չէ, ես արդեն հարբած եմ: -Ինչ, անգամ ես հարբած չեմ, դու ոնց կարող էիր հարբել: -Ես մազերիդ բույրից եմ հարբել: Նայեցին մեկ մեկու աչքերի: -Այդպես մի նայիր աղաչում եմ, հայացքդ խենթացնում է: Լիլիթը ժպտաց. -Գնանք տուն: Նստեցին սեղանի շուրջ:Լիլթը ձեռքերը հետ տանելով հավաքեց մազերը: Թրջված վերնաշապիկը դաջվել էր մարմնին ու տակից երևում էր կրծկալը, անձրևի կաթիլները վզից հոսում էին վերնաշապիկի բացվածքից ներս: -Մոմը հիմա կվերջանա, լույսերն էլ չեկավ,-ասաց Լիլիթը,-չես մրսու՞մ, հիմա սրբիչ կբերեմ: Նա դուրս եկավ, ապա սրբիչով մոտեցավ Ադամին ու սկսեց սրբիչի ծայրով մաքրել նրա քունքերից հոսող անձրևի կաթիլները, Ադամը վերցրեց սրբիչի մյուս ծայրը ու մոտեցրեց նրա դեմքին, ապա ասաց. -Չէ, դու այսպես թրջված շատ ավելի գեղեցիկ ես ու գայթակղիչ: -Ինչո՞ւ ես նման բան ասում: -Քեզ դու՞ր չի գալիս: -Չէ, խնդիրը դրա մեջ չէ: -Դու շատ գեղեցիկ ես: Աղջկա ձեռքից սրբիչը վերցնելով գցեց հատակին, գլուխը մոտեցրեց աղջկա մազերին ու սկսեց հոտ քաշել, ապա մատերով խաղալ մազերի հետ: -Ի՞նչ ես անում: -Բան չէ… Աղջկա թաց երկար մազերը հեռացրեց վզից ու շրթունքները նրբորեն ու դանդաղ հպեց պարանոցին: Լիլիթը նրա շնչի տաքությունից լարվեց, փորձեց հեռանալ, Ադամը գրկեց նրան. -Թող գրկիս մեջ թաքացնեմ քեզ, սառել ես: Լիլիթը ձեռքերը սեղմած իրեն, կուչ եկավ Ադամի գրկի մեջ: Ադամը դանդաղ արձակեց նրա վերնաշապիկի կոճակները, ու հանեց հագից: -Խե՞նթ ես, ի՞նչ ես անում: -Թաց է, որ մնա, կմրսես: -Քոնն էլ է թաց: Ադամը իր վերնաշապիկն էլ հանեց ու գցեց հատակին, ապա ծնկի իջավ աղջկա առաջ ու գլուխը դրեց մերկ փորին, Լիլիթը գրկեց նրա գլուխը ավելի սեղմելով իրեն, ապա ինքն էլ ծնկի եկավ նրա նման: Ադամը համբուրեց աղջկան: -Սա ճիշտ չէ,- ասաց Լիլիթը: -Գիտեմ: -Ուրեմը թող: -Չեմ կարող, ուզում եմ սիրել քեզ, անզոր եմ ինձ զսպելու, էլ ոչինչ մի խոսիր լուռ վայելիր դրսից եկող մեր խենթ սիրո մեղեդին: -Սեր, ի
՞ նչ սեր: -Ես հիմա քեզ սիրում եմ, թվում է թե ամբողջ կյանքում ճանաչել եմ քեզ, երազել էլ եմ հենց քո մասին: Մոմի լույսը հանգեց, ու կարծես այդ խավարն ավելի մթագնեց նրանց ուղեղները ու լուռ տրվեցին միմյանց, յուրաքանչյուրն զգում էր, որ այդ պահին խենթանում է դիմացինի համար, ու ցանկանում առավելագույնս հաճույք պատճառել… Ադամը խորը հոգոց հանելով պարկեց հատակին, Լիլիթը` նրա մերկ իրանին: -Քրտնած ես, կմրսես -Չէ, թող այսպես մնամ: Ադամը ամուր գրկեց նրան: -Դու իսկապե՞ս առավոտյան պիտի մեկնես: -Այո: -Ի՞սկ չի լինի, որ չգնաս: -Իսկ դու կուզեի՞ր որ ես մնամ: Լիլիթը չպատասխանեց: -Ինչո՞ւ չես խոսում: -Չէ Ադամ, քո Եվան քեզ սպասում է: -Բայց Լիլիթը ինձ գերել է, ու ես նրան տենչում եմ,-նա աղջկա դեմքը ծածկեց համբյուրներով: -Քո ապագան այնտեղ է, օվկյանոսից այն կողմ: -Իսկ դո՞ւ: -Իսկ ես կշարունակեմ ապրել, սովորականի նման,-նա մի պահ լռեց,ապա շարունակեց,- չէ, էլ իմ կյանքը սովորականի նման չի լինի, դու այն փոխեցիր: -Ներիր, խնդրում եմ, ներիր, հավատա ես քեզ չէի ցանկանա ցավացնել: Լիլիթը համբուրեց նրա շուրթերը. -Դու ինձ չես ցավեցրել,-նա նայեց լուսամուտին,- լույսը բացվում է, չեմ ուզում, ես ամբողջ կյանքում առավոտ վաղ եմ արթնացել ու միշտ զմայվել լուսաբացով, իսկ այսօր չեմ ուզում, որ լույսը բացվի, ուզում եմ գիշերը հավերժ լինի ու այսպես պառկած լինեմ քո գրկում: -Իսկ ես չեմ սիրել առավոտները, որ ստիպված պետք է լինեմ արթնանանլ, բայց այսօր արի լուսաբացը միասին դիմավորենք: -Լավ, դու հագնվիր, ես սուրճ պատրաստեմ: Ադամը հագնվեց ու մոտեցավ լուսամուտին, բացեց այն, անձրևը դադարել էր, մեղմ զեփյուռ էր փչում: Լիլիթը մոտեցավ` սուրճը ձեռքին, Ադամը նրա ձեռքից վերցրեց սուրճի սկուտեղը, դրեց փոքրիկ սեղանին ու թիկունքից գրկեց աղջկան, շրթունքները մոտեցնելով նրա ականջին. -Լսու՞մ ես: -Ի՞նչը: -Մեղեդին: -Ի՞նչ մեղեդի Ադամ: -Քամին, ծառերը, երկինքը, նոր ծագող արևը, նրանք բոլորը միասին նվագում են մեղեդի, միթե՞ չես լսում: -Ոչինչ չեմ ուզում լսել, բացի քո ձայնից, ոչինչ չեմ ուզում տեսնել, բացի քո դեմքից,- նա դեմքով դեպի Ադամը շրջվեց, ու ամուր գրկեց,-ինչո՞ւ պիտի այսպես լիներ: -Չգիտեմ, չգիտեմ: Լռեցին, մինչև այն պահը, երբ Ադամը նայեց ժամացույցին ու ասաց, որ պիտի գնա. -Ես քեզ կգրեմ, կզանգեմ… -Չէ, պետք չի…
Երբեմն իրենք իրենց հարցնում էին, թե ինչո՞ւ եղավ.-Երևի, որ այլևս չվախենամ ամպրոպից,-մտածում էր Լիլիթը: -Երևի, որ ես սիրեմ լուսաբացները,-մտածում էր Ադամը:
Ամեն անգամ անձրևի ժամանակ Լիլիթը կանգնում էր լուսամուտի առջև ու թախծոտ հայացքով դուրս նայում: -Չեմ հասկանում ի՞նչ կա այդ անձրևի մեջ, որ ամեն անգամ այդպես կանգնում նայում ես,- հարցնում էր ամուսինը, այդպես էլ երբեք պատասխան չստանալով,- տարօրինակ է, որ անգամ որոտի ուժեղ ձայնից չես վախենում:
Իսկ Ադամը ամբողջ կյանքում անհամբեր սպասում էր այգաբացին ու բոլոր լուսաբացները դիմավորում լուսամուտի մոտ և ունկդրում.... նրան թվում էր, թե ինչ որ մեկը ամեն առավոտ նվագում է իր խենթ սիրո գիշերվա մեղեդին
|