Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
“…Հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին” 
+ 12.10.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներ 
+ 21.01.2013 +
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Ծարավի եմ... 
+ 28.03.2013 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... 
+ 27.08.2013 +
Աթոռ Հայրապետական Ամենայն Հայոց 
+ 03.08.2012 +
Քունս չի տանում... 
+ 17.07.2013 +
Աստված կա 
+ 30.06.2013 +
ՊԱՀՈՑ

… Մի կիսաքանդ հին վանք էր,
Փոքրիկ լեռան գագաթին,
Ճանապարհն էլ շատ հարթ էր,
Հեշտ էր հասնել այդ վանքին:
… Բարձրանում էր մի տղա,
Դեպի վանքն այդ ամայի,
Ու լուսինը լուսընկա
Ուղեկցում էր տղային:
…………………………………
… Վանքի մեջքը կոտրված էր,
Ժամանակի հետքն էր դա,
Ճանապարհն արդեն քանդված էր,
Ո՞վ կգնար դեպի նա:
… Բարձրանում էր դեպի վանքը,
Մի մարդ ճամփով խորդուբորդ,
Թույլ շողերով արեգակն էր
Թույլ աչքերին ուղեկցորդ:
…………………………………
… Վանքը չկար ավերակ էր,
Տեղում ցավն էր սևարմատ,
Ճանապարհն էլ խոտածածկ էր՝
Ոտքի կարոտ հուսահատ:
… Ցուպը ձեռքին մի ծերունի,
Հույսի լույսը դեռ սրտում,
Մոլորվե՞լ էր, ի՞նչ էր փնտրում,
Փոքրիկ լեռան ստորոտում:

Ստեփան ՈՒՄԱՌ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 747-անգամ 23.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Ժամեր առաջ Վեհափառ հայրապետի ծննդյան տոնի առիթով քաղաքամայր Երևանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին թվով 250 երիտասարդներ իրենց հոգևոր հայրերի առաջնորդությամբ` իրենց շնորհավորանքը և որդիական զգացումները փոխանցելու Հայոց Հայրապետին: Երիտասարդները Վեհափառ Հայրապետին շնորհավորեցին և Հայրապետի օրհնությունը ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սրահում: Ներկա էին բազմաթիվ երիտասարդական հաստատությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ և երիտասարդների եկեղեցանվեր գործունեություն աջակիցներ: Ներկաները իրենց բարեմաղթանքներում իրենց սերը, հարգանքը և նվիրվածությունը փոխանցեցին Վեհափառ հորը` մաղթելով առողջ, խաղաղ, համբերատար և արդյունաշատ հայրապետության բազում տարիներ: Իր շնորհավորանքը բերեց նաև <<Հավատամք>> նորաստեղծ երգչախումբը, հոգևոր երգեցողությամբ աղոթք կատարելով Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար: Մենք ևս մեր որդիական շնորհավո ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 832-անգամ 22.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

...Որ ամբողջ կյանքում վկայի քո Աստվածության մասին

Երորրդ բալիկս` Արմենը, համարյա 4 ամսական էր, երբ պատվաստման նպատակով այցելեցինք մանկական պոլիկլինիկա, ծանր հղիությունից և հետծննդյան բարդություններից հետո վերջապես վայելում էի հոգեկան խաղաղություն, մանավանդ որ որդիս, ի տարբերություն դստրիկներիս, անսովոր հանգիստ էր: Ի դեպ, նրան մկրտել էինք 8 օրականում` Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում: Ես ներկա չէի մկրտությանը , քանի որ տեղեկացամ որ քառասունքի մեջ գտնվող կինը չի կարող մտնել եկեղեցի: Ինձ փոխանցեցին, որ Տիրան քահանա Առուշանյանը խոստովանել էր, որ իր երկարամյա քահանայության ընթացքում առաջին անգամ էր 8 օրական երեխայի մկրտում: Նույն եկեղեցու քահանա Տեր Գաբրիելն ամիսներ առաջ կտրականապես և արդարացիորեն հանդիմանեց ինձ` երեխայի ծնվել-չծնվելու տատանումներիս համար, քանի որ բժիշկները կանխորոշել էին երեխայի սեռը, այն է` աղջիկ, իսկ ես երկու աղջիկ ունեի և կամենում էի դադարեցնել ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 974-անգամ 21.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Այնքան լաւն ես դու, Հեղինէ,
Այնքան հարազատ ես հոգուս,
Դու այնքան բարի ես, հմայիչ,
Հեղնար աղբիւր ես դու, Հեղինէ:
Դու հարազատ ես իմ հոգուն
Քո ծնունդով իսկ ու էութեամբ,
Թող չլինի քո կեանքում ոչ մի վիշտ,
Ու տեսնեմ քեզ հարսնացած:
Յետոյ մայրացած քեզ տեսնեմ,
Մայր դարձած, իմ մանուկ Հեղինէ,
Բաղդաւոր տեսնեմ քեզ, ոչ թէ դառնացած,
Քնքոյշ իմ քոյր Հեղինէ

Թաթուլ Կրպեյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 705-անգամ 20.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Երբեմն հոգնածությունը մի տեսակ մթագնում է մարդուն, սկսում են հազար ու մի հիմար մտքեր պտտվել գլխով: Մանավանդ, երբ մարդկանց ում սիրում ես, ովքեր քո մտերիմն են, հարազատ են, սկսում են քեզ ցավեցնել, չհասկանալ, ու քեզ մի տեսակ ավելորդ ես զգում, մտածում, որ ոչ մեկին էլ պետք չես…
Բայց հենց այդ մտածումներիդ ժամանակ կարող ես հանկարծ հանդիպել մի ծեր կնոջ, ով չի կարողանում աստիճաներ բարձրանալ, ու դու վազելով մոտենում ես` օգնելու բարձրանալ, ձեռքի պայուսակը վերցնելով, ու նա երախտագիտությամբ նայում է դեմքիդ, ցանկություն ունենանալով զրուցել, ու դու սիրով լսում ես նրա խնդիրները / ես սիրում եմ պատահական մարդկանց մոտ նստել, թեկուզ ժամերով, ու լսել, երբ նրանք կարիք ունեն խոսելու/, ամեն օր գոնե մեկ մուրացկանի օգնում կարողացացդ գումարի չափով/ ժողովրդկան ասացվածքը կասեր էր` լավ է մեկ ձվով երևալ, քան մեկ ձիով թաքնվել, այսինքը լավ է կարողացածդ մի փոքր օգնությունն անես, քան մեծ հնարավորություններով ոչինչ չանես/: Ու երբ նմանատիպ դեպքերը կրկնվում են, տարբեր ման8 ու մեծ ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 566-անգամ 20.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Երեկ երեկոյան երկնքից բոլոր աստղերն ընկան:
Մենք երկուսով պահեցինք մեր երազանքները, ամեն երազանքին մի աստղ…
Այքնան էինք տարված, որ մոռացանք մյուս օրվա մասին ու հենց մյուս օրն էլ տեսանք, որ երկինքը դատարկ է:
Բայց իմ երազանքներն իրականացան ու ես սովորեցի.
Սիրել քո երաժշտությունը
Չքնել գիշերը
Լինել կողքիդ
Լինել հավատարիմ
Ապրել քո ներկայով
Սպասել քո զանգերին
Սիրել ծիծաղդ
Հավատալ հեքիաթներին
Որախանալ թախիծով
Կորցնել գլուխս

Բայց չսովորեցի սիրել քեզ այնպես ինչպես դու ես ինձ սիրում

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 766-անգամ 20.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Արի իմ բաժակ ես քեզ համբուրեմ,
Հարբածս քեզնից միգուցե թողնի,
Քեզ որ կորցնեմ նորից կգտնե՞մ,
Օղի եմ ուզում
Տվեք ինձ օղի:

Գինովցած հիմա ես քեզ չեմ տեսնում,
Մառախուղն է թաց իջել աչքերիս,
Մենակությանս ես չեմ դիմանում,
Քեֆի եմ կանչում ընկեր բաժակիս:

Օղու ու գինու խառնված հոտից
Գիտեմ, որ հիմա քեզ չեմ ցանկալի,
Բայց հավատա ինձ ես կգամ նորից,
Բաժակս եթե հանկարծ ինձ լքի:

Ես կգամ մի օր, կկանգնեմ մոտիկ,
Այնպես որ շունչդ փակվի իմ շնչից,
Աչքերով այնպես կխառնեմ հոգիդ,
                                Մինչև մարմինդ եռ կգա կրքից:

                                Քեզ գրկած անշարժ կմնամ այնքան, ... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 989-անգամ 18.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Երեմիա աբեղա Աբգարյանի նախաձռնությմաբ և համատեղությամբ ՀԵԵՄ/ Հայ եկեղեցու երիտասարդաց միավորում/ գրաենյակի պատասխնատու Գևորգ Մկրտչյանի հուլիսի 12-ին մեկնարկվեց «Ճանաչենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում երիտասարդական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակական կազմակերպությունների անդամներին ծանոթացնել Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկայիս առաքելությանը:
Ծրագրին մասնակցում էին հասարակական կառույցների ակտիվ երիտասարդներ ( ՀԿ նախագահներ, ակտիվիստներ):
Ծրագրի առաջին փուլը բաղկացած էր 4 դասընթացներից:
Առաջին դասախոսությունը, որը մեկնարկվեց ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում, Ընդհանուր գիտելիքներ Հայ Եկեղեցու մասին թեմայով էր` բանախոսը Հայ եկեղեցու ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 2147-անգամ 08.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հայաստանում գործող քրիստոնեական կրոնական որոշ կազմակերպություններ-եկեղեցիների ու Հայ առաքելական եկեղեցու միջեւ մկրտության վավերականության խնդիր կա, երբ մի եկեղեցին չընդունելով մյուսի կատարած մկրտությունը, իր եկեղեցում կրկնակ մկրտություն է անում: Այս խնդրին այս հարցազրույցով սկումէ անդրադառնալ «Խղճի ազատությունը»:
Հոգեշնորհ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական բաժնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատուն է, «Խղճի ազատության» հետ հարցազրույցում նա ներկայացնում է մկրտության խորհուրդն, ինչպես նաեւ անդրադառնում կրկնամկրտությանը:
Հայր սուրբ, ի՞նչ կարեւորություն ունի մկրտության խորհուրդը մարդու կյանքում, եւ ո՞ր տարիքում պետք է մկրտվել:
Ս. Մկրտության խորհուրդը հաստատել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը հաճախ անվանում ենք նաեւ «մուտքի» խորհուրդ, քանզի առանց մկրտվելու մարդ չի կարող մասնակցել Եկեղեցու մյուս խորհուրդներին: Մկրտությամբ մա ... Կարդալ ավելին »
ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1624-անգամ 07.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Հասցեատերը ես էի , հասցեն իմն էր, հասցեի <շնիկն> էլ ասես անհանգիստ վնգստում էր:
Հասցեն իմն էր, բայց ինչո՞ւ կարմիր: Հա, երևի մոդա է: Հիմա ոչ միայն մարդիկ, այլ գույներն էլ են խառնվել, ամեն ինչ խառնվել է`հասցե, հասցեատեր, ծրար:
-Պա´պ, հասցեի վրա այս կոճակը սեղմում ես, ու դառնում է կապույտ, կամ սև կամ բորդո ու կարդում ես:
Աղջիկս է:
Նա իրեն համարում է համակարգիչների մեծ գիտակ, թեև ընդամենը առաջին դասարանում է:
-Այսինքն, ինչպե՞ս թե կապույտ: Իմ երազանքների՞ նման:
-Դե, լա´վ էլի, ուղղակի կապույտ, ու կկարդանք, սեղմի´ր:
-Այսինքն, ինչպե՞ս թե սև: Իմ ապրած տարիների՞ նման:
-Լա´վ էլի, պա´պ: Սեղմի´ր, չէ՞ որ շատ ենք սպասում, սա մեր առաջին նամակն է: Ես երբեք համակարգչով չեմ կարդացել նամակ:
Ու աղջիկս թաքուն նայում է խոհանոցի կողմը, որտեղ աշխարհում եղած ու չեղած բոլոր ափսեներն ամեն անգամ համերաշխ ձայնակցում են մոր տեդադրած մեկ ափսեին:
... Կարդալ ավելին »
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1144-անգամ 03.08.2013-ից | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4 5 6 7 ... 11 12 »
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024