Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Պաղպաղակ չեմ սիրում... 
+ 25.07.2013 +
Բաց նամակ 
+ 30.07.2013 +
Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ.... 
+ 12.09.2013 +
Բաց համացանց.... 
+ 12.04.2013 +
Ես, թե նա 
+ 05.06.2013 +
Երբեմն 
+ 20.08.2013 +
Կյանքում մարդ եղեք 
+ 11.09.2013 +
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս 
+ 24.09.2011 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 26 » Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին
23:59
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին
 Հայ հոգևորականը միշտ զենքը ձեռքին մասնակցել է Հայրենիքի համար մղված պատերազմներին՝ մեկ անգամ ևս ընդգծելով իր ԱԶԳԱՅԻՆ Եկեղեցի լինելը: 
 Այսօր սահմաններում ծառայող մեր եկեղեցականները նաև դիրքեր են բարձրանում և հայ զինվորի կողքին մարտական հենակետում, սահմանի առաջին գծում պաշտպանում մեր հողը՝ իրենց իսկ օրինակով ոգևորելով զինվորին: 
Չգիտես ինչու վերջերս բավականին մեծ աղմուկ է բարձրացրել հայ հոգևորականների մասնակցությունը զորահանդեսին: Եթե որոշ մարդիկ այդ մասին գրում են պարզապես աղմուկ հանելու համար, ապա նրանց համար աղմկահարույց թեմաներ ուրիշ ոլորտներում ավելի շատ կգտնվեն… 

Հետաքրքիր է այդ նույն լրագրողները (խոսքս բոլորին չի վերաբերում) ինչո՞ւ չեն գրում Հայոց Եկեղեցու և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տներում երիտասարդների համար կազմակերպվող տարբեր դասընթացների մասին, մանկատներ, ծերանոցներ, գիշերօթիկ հաստատություններ, բանտեր կատարած հոգևորականների այցերի և բարեգործությունների մասին: 
Բոլորը միահամուռ կարգախոս են դարձրել, թե ինչու է եկեղեցում մոմ վաճառվում, կամ ինչու պետք է հոգևորականը թանկարժեք մեքենա ունենա: 
Հարգելի լրագրողներ,/ ոչ բոլոր/ սենսացիա եք ուզում, խնդրեմ. գնացեք մի քիչ էլ աղանդավորների հետևից ընկեք: Այ այնտեղ երբ տեսնեք, թե աղանդի յուրաքանչյուր անդամ ինչպես է տալիս և’ տասանորդ, և’ նվիրատվություն, և’ զոհաբերություն, մոմերի մասին հաստատ կմոռանաք: Կամ շարքային ինչ որ տասնապետ պարզվում է ֆիրմա մեքենա է օրհնվել, թե ինչպես, որտեղից, ոչ ոք չգիտի ու էական էլ չէ, օրհնվել է ու բոլորը շատ ուրախ են: Դե գնացեք քննեք, էդ ո՞նց են օրհնվում: 
 Ոչ մեկը չի քննում, թե աղանդավորները ինչեր ունեն, թե օլիգարխները այդ ում հաշվին են հարստացել, որ սահմանին ապրող շատ մարդիկ օրվա հացի փող չունեն, որ կամրջից նետվողների թիվն օր օրի շատանում է, իսկ դրդապատճառները անհայտ են, որ արտագաղթը ահռելի մասշտաբի է հասել: Դե գնացեք ու քննեք…… 
Ես չեմ բացառում, որ գուցե վատ հոգևորակններ  էլ կան, բայց մեկ  հոգևորականը դա դեռ բոլորը չեն ու առավել ևս  եկեղեցին: Լավ հոգևորակններ շատ կան, նրանց գործերն էլ նկատեք ու լուսաբանեք......
Զորահանդեսը դարձրիք մի մեծ պատմություն, այստեղ են ասել, բաժակի մեջ փոթորիկ: Աշխարհն ի՞նչ կմտածի, ֆլան ի՞նչ կասի, փստանի դուրը կգա՞: Ախր ձեր պատմությունը ձեզ համար դաս չեղավ, որ դուք ոչ մեկին էլ պետք չեք: 
Ձեր եկեղեցուն վարկաբեկելով՝ Ամերիկայի, Հռոմի, կամ Ռուսատանի աչքի լույսը չեք դառնալու, շատ-շատ Ադրբեջանում մի քիչ իրենց լավ զգան կամ հերթական գրանտին արժանանաք՝ նմանվելով Հուդային: 
Եթե Հայ Առաքելական Եկեղեցին համեստորեն լռում է, PR չի անում, չի աղաղակում իր արած գործերի մասին, ուրեմն ում խելքին ինչ եկավ, դա էլ պետք է ասի: 
Ինչո՞ւ ենք մոռանում պատմությունը. սկսած Ավարայրի ճակատամարտից մինչև Ղարաբաղյան շարժում,կամ Սարդարապատի հերոսամարտին հոգևորականների մասնակցության մասին: 
Մի հոդվածում կարդացի, որ 
<<Կռվողների կողքին եղել են առանձին հոգեւորականներ, առանձին եկեղեցապետեր մեծ աջակցություն են ցուցաբերել ազատամարտին, բայց եկեղեցին որպես կառույց, որպես ինստիտուտ, դրանում ներգրավված չի եղել:>> 
Շատ ներեղություն, այդ թվականին այնպիսի ժամանակներ էին, որ կներեք համարձակությանս, բայց շունը տիրոջը չէր ճանաչում, ու ոչ ոք կռվի դաշտ մեկնողներին չէր հարցնում, կամ կարևորում նրա ինչ-որ կառույցի կամ ինստիտուտի ներկայացուցիչ լինելը: Պատերազմ էր, ու բոլորը գնում էին հայրենիքը պաշտպանելու, կապ չուներ նա ինչ կոչում, պաշտոն, կամ տարիք ուներ: 
Իսկ հոգևորականը մինչ հոգևոր լինելը, նախ և առաջ տղամարդ է ու հայ, և այդ զորահանդեսին նրանց մասնակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց մեր ժողովրդին ու բոլորին, որ հայ հոգևորականը ոչ միայն իր հոտի հոգու փրկության համար է մտածում, այլ հարկ եղած դեպքում ֆիզիկապես էլ կարող է պաշտպանել նրան (չնայած համեմատելու բան չկա, բայց փորձեք մեր եկեղեցականներին համեմատել Եհովայի վկաների հետ, ովքեր չեն ուզում ծառայել և իրենց պարտքը տալ Հայրենիքին): 
Մեր հոդվածագիրը մի շատ կարևոր բան էլ է մոռանում, Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ, նախ չկային քանակով շատ հոգևորականներ, ու եթե միայն այդ առանձին հոգևորականներն ու եկեղեցապետերը չգնային պատերազմ, այլ բոլոր հոգևորականները, ապա եկեղեցում ամբողջ բանակի ու ազգի համար աղոթող ու պատարագ մատուցող չէր լինի: 
Եթե այսօր հանրությունը իբր թե բարդ փոխհարաբերության մեջ է եկեղեցու հետ, ապա դա էլ ապատեղեկատվության արդյունք է, որ այդ նույն հանրությունը հալած յուղի տեղ ընդունում է այն, ինչ իրեն մատուցում են և ոչ թե գնում է եկեղեցի, իբրև Մայր Եկեղեցու անդամ մասնակցում նրա զորացմանը, անձամբ համոզվելով, թե իրականությունը որն է: 
Նյութը գրել ըստ երևույթին, կարծում եմ, ասում են, բա որ, հավանաբար ու նմանատիպ այլ ենթադրություններով կարծում եմ տեղին չէ, մանավանդ երբ խոսքը եկեղեցու մասին է, այստեղ ամեն մի մանրուք շատ կարևոր է, և սուբյեկտիվ կարծիքը պետք է իրականությանը գոնե մի քիչ մոտ լինի, ոչ թե ամբողջ հոդվածը հյուսել ենթադրությունների վրա, որոնք կներեք ծիծաղելի են, որովհետև կարող են, ու շատ հավանական, որ այդպես էլ չլինի: 
Չափազանց մեծ անպատվություն  է, երբ այսպես կոչված "գիտունիկ” կամ էլ "գրելու շնորհ ունեցող” մի քանի երիտասարդ հոդվածագիրներ հայոց բանակի համար նախատինք համարեցին հոգևորականների մասնակցությունը Զորահանդեսին, վերջիներիս առաքելություն էլ համարեցին քուրիկություն/ հետաքրքիր է ինչ չափանիշներով են չափում/: Դե ինչ արած նրանց էլ մաղթենք առնականություն, որ միայն խոսքով չէ, գոչծով էլ ապացուցեն:
Իսկ հայ հոգևորականների մասնակցությունը այդ զորահանդեսին, շատ գեղեցիկ էր ու հուզիչ, եթե այսօր նա բոլորի նման ծառայում է հայոց բանակում, ու պատերազմ լինելու դեպքում էլ պետք է սահման գնա, ապա ինչու զորահանդեսին չպիտի մասնակցեր: Փառք ու պատիվ բոլոր նրանց ովքեր պաշտպանուն են մեր հայրենիքը և մեր բոլոր հոգևորականներին ու մեծ հոգևոր ուժ, իրենց դժավարին ու պատասխանատու առաքելության ճանապարհին:


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1471 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024