Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի 
+ 26.12.2012 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Թե չլինի հանկարծ 
+ 16.12.2012 +
Ուխտագնացություն և համերգային ծրագիր Ծաղկաձորում 
+ 21.07.2013 +
Բաց համացանց.... 
+ 12.04.2013 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 26 » Մեռելոցներ, որ երբեմն դժգոհության ալիք են բարձրացնում
02:11
Մեռելոցներ, որ երբեմն դժգոհության ալիք են բարձրացնում
2008 թվականի հունիսի 26-ին կառավարության նիստում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով որոշում է ընդունվել` ըստ որի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Տաղավար տոներին հաջորդող Ննջեցյալների հիշատակության օրը / մեռելոց օրեր / հայտարարել ոչ աշխատանքային: Մեռելոց օրերին Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Տարվա մեջ մի քանի անգամ Մեռելոցների թեման դառնում է հրատապ և շատ հաճախ ուղեցկվում դժգոհության ալիքով: Թեմայի մասին ավելի մանրամասն որոշեցինք զրուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Իսահակ Վարդապետ Պողոսյանի հետ:

- Հայր Սուրբ ի՞նչ է նշանակում ննջեցյալնների հիշատակության օր: Մի՞թե ննջեցյալներին պետք է հիշել հատուկ օրերի:

-Միանգամայն բնական եմ համարում հարցադրումն այն իմաստով, որ այսպես է ընթանում մարդկության պատմական զարգացումը` ավանդության, փորձառությունների փոխանցմամբ, հաղորդակցությամբ գիտությանն ու այն ամեն բարիքին, որն Աստված, իբրև անգնահատելի նվեր պարգևել է մարդկությանն ու մասնավորապես մեր ժողովրդին: Այսպես է նաև եկեղեցական իրականության մեջ: Ինչպես որ տարվա ընթացքում ներդաշնակորեն սահմանված են ուտիքի և պահոց օրեր, ժամանակահատվածներ, տոներ, այդ թվում` մեծ ու գլխավոր, հիշատակություններ, այնպես էլ մասնավոր հիշատակության օրեր կան սահմանված ննջեցյալների համար: Հարցադրման երկրորդ մասի` կապված ննջեցյալների հատուկ հիշատակության հետ, փոքր-ինչ անհամաձայնություն ունեմ: Պարզ է, որ ազնիվ ու
նվիրական զգացողությունների համար միշտ էլ պատեհ առիթ ու հարմար ժամանակ կգտնվի, ինչպես նաև, որ յուրաքանչյուր անկեղծ ապրում, նախ և առաջ հոգեկան մղումի, ներքին թելադրանքի արդյունք ու հետևանք է: Պետք է ասել, որ Քրիստոնեության մեջ
ննջեցյալներին անդրադառնալու սովորությունը սկիզբ է առել դեռևս սկզբնական դարերից,
երբ եկեղեցու նախամեծար հայրերն ու վարդապետները հանձնարարում էին հիշել իրենց
աղոթքներում թե´ կենդանության ժամանակ և թե´ մահվանից հետո: Եվ սա նախ այն պատճառով, որ շատերը, թեև պատրաստակամ էին անձնվեր ծառայության, սակայն կամ մարդկայնորեն տկար, կամ գործերով թերի գտնվեցին, չհասցնելով` բավականաչափ ծառայություն բերել Քրիստոսին: Ինչ վերաբերում է մահացածների նկատմամբ հարգանք ցուցաբերելուն, ինչ խոսք որ այն ժողովուրդների կյանքում միշտ էլ եղել է: Այլ հարց է Քրիստոնեության մեջ, եկեղեցական փորձառության ընթացքում ողջերի հարգանքի տուրքը ննջեցյալներին կանոնակարգվել է:

-Քանի՞ Տաղավար տոն կա : Վերջին տարիներին Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները պետականորեն սահմանվեցին որպես մեռելոցի օրեր: Իսկ ինչո՞ւ է հենց Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները համարվում մեռելոց օրեր:

- Հայ եկեղեցում հինգ Տաղավար տոն կա. Ս.Ծնունդ, Ս. Հարություն/կամ Զատիկ/, Պայծառակերպություն, որ առավելաբար հայտնի է Վարդավառ անունով, Աստվածածնի Վերափոխում, որ ժողովուրդը հաճախ Խաղողօրհնեք է կոչում և Ս. Խաչ:

Ննջեցյալների համար հատուկ հիշատակության օրեր են սահմանված հիշյալ տոների Բ. օրերը, որոնք հավատացյալների համար հանգստյան, ընծայաբերության և ննջեցյալներին այցելելու, նրանց համար աղոթելու օրեր են: Չպետք է մոռանալ, որ եկեղեցին բաղկանում է երկու` հաղթական /երկնային/ և զինվորյալ /երկրային/ մասերից: Եվ ամենքիս շահը մեկն է. մենք կոչված ենք լինելու ննջեցյալների բարի գործերի ժառանգորդն ու արդարների ճշմարիտ հետևորդը: Մեր հարգանքի դրսևորումը հավասարապես խնդրանք և ապաշխարության առիթ է նաև բոլոր նրանց համար, ովքեր անհաստատ կարգավիճակով են այս կյանքից հեռացել: Այս ճանապարհին ամենքիս հույսի ակնկալիքն է Աստծուն հաճելի լինելը, քանի որ ողորմության կարիքն ունեն ամենքը կենդանիներն ու ննջեցյալները: Եվ որ արդարների հիշատակով է նորոգվում Աստծո սերը, ինչպես իրավացիորեն հավաստում են Ա Պետր. Գ 19, Դ 1_8, համարները: Հին Ուխտի Ղևտական գրքի ԻԲ գլխում կարդում ենք, թե ինչպես ժողովուրդը մինչև խոստացված կամ Ավետյաց երկիրը մտնելը, տաղավար/վրան/ներում էր ապրում և որ հինգ Տաղավարահարաց /որոնք մի քանի օրեր էին տևում/ տոներից յուրաքանչյուրի երկրորդ օրը նվիրված էր ննջեցյալների հիշատակին: Մեր ժամանակներում, երբ ողջ աշխարհում թթխմորի պես աճում են բազմապիսի սնահավատություններն ու այլասերումները, երբ օրեցօր ամենատարբեր մեքենայությունների գոյաշղթան միտում ունի խորացնելու ժամանակի և տարածության մեջ գոյություն ունեցող անդունդն ու հաստատելու լիակատար խառնաշփոթ, երբ մեր հայրենակիցներից ոմանք մեղրամոմի պես հալվում ու տեղի են տալիս այս ամենի առաջ, միայն ողջունել կարելի է մեռելոցների պետականորեն ճանաչումն ու ամրագրումը: Քանի որ սա ևս մեկ անգամ անցյալի հիշողություններին և սրբազան ավանդությանն առնչվելու,Մայր եկեղեցու միջոցով` Աստծո և աստվածայինի հետ հանդիպման յուրօրինակ առիթ է:

-Կարծես թե մեռելոցները այնքան էլ ժողովրդի սրտով չեն, մարդիկ դժգոհում են, որ տարվա մեջ հինգ մեռելոցը շատ է, կամ իրենք իրենց ննջեցյալներին միայն այդ օրերին չէ, որ պետք է այցելեն: Ինչո՞վ է առանձնահատուկ հենց այդ օրերին գերեզմաններ գնալը:

-Մեկ հայացքը բավական է հասկանալու համար, որ «դրանք» առավելաբար կեղծ մեղադրանքներ են, որ ամենաքիչը ազնվագույն զայրույթ կարող են հարուցել: Նախ այն պատճառով, որ խոսքը բարոյական տուրքի և բնական անհրաժեշտությանց մասին է: Դժգոհել կարող է այնպիսի մեկը, որն իր ննջեցյալին ստիպված է հարգանք ընծայելու, ինչը մեր խառնվածքից հեռու իրականություն է: Երկրորդ` ամեն ոք էլ ազատ է իր գործողությունների պարագայում, թե երբ և ուր այցելի: Իսկ Մայր եկեղեցին կանոնավորել և կանոնակարգում է մեր կենսակերպն ու աստվածապաշտությունը` ելակետ ունենալով Աստվածաշունչը: Մեկ բան պետք է լավ ըմբռնել` Աստված մեռելների Աստվածը չէ, ինչպես մի առիթով ինքը` Քրիստոս է պարզաբանում: Հետևապես, ինչպես որ մենք կարիքն ունենք ննջեցելոց բարեխոսության և արդարների առաքինի օրինակի, այնպես էլ մեր աղոթքն ու բարի գործերն են ննջեցյալների հույսը, որովհետև վերջիններս չունեն հնարավորություն, բայց ապաշխարության կարիք ունեն: Աստվածաշունչն առլեցուն է ասվածը հավաստող վկայություններով: Կհորդորեի կարդալ Ս. Գրքի հիշյալ` Մատթ. ԻԵ 31,52, Ղուկ. ԺԲ 34, ԺԶ 9, Հովհ. Ե 28 ,Թ 39,ԺԲ 31,Իմաստ. Զ 1,Բ Մակաբ. ԺԲ ,Հայտ. Զ 9 համարները :

-Իսկ ի՞նչ հատուկ ծիսակարգ ունի եկեղեցին մեռելոցների համար:

Ինչպես որ Տիրոջ մահն ու չարչարանքները եղան փրկություն ողջ մարդկության համար, այնպես էլ Նրա մահվան հիշատակումն ու խորհրդի կատարումն է փրկություն ամենքի համար: Եկեղեցու հիմնական-անբաժան առաքելության մասն է կազմում աղոթքը: Ննջեցյալների հիշատակը կատարվում է նախ` Ս. Պտարագով, ինչպես որ Տերը պատվիրեց, ասելով `«Ով ուտում է Իմ մարմինն ու ըմպում Իմ արյունը, կբնակվի իմ մեջ և Ես` նրա մեջ»/Հովհ. Զ 57/: Ս. Պատարագն ինչպես որ ողջերի համար է փրկություն, այնպես էլ հույսով ի Քրիստոս ննջեցյալների: Նրանք, որ իրենց գործերով տկար եղան, սակայն քաջահույս են մահվանից հետո ողորմածություն գտնելու, կարիքն ունեն, որպեսզի ողջերն իրենց աղոթքը խառնելով վերջիններիս բարի գործերին, հաղթություն և փրկության հույս փոխանցեն: Աստվածային զորության հովանավորությամբ`շնորհով և աղոթքով, պահքով և ողորմությամբ, ինչպես նաև սրբոց բարեխոսության ապավինելով է, որ հանգուցյալի մեղքերին քավություն է տրվում: Ընթացս Ս. Պատարագի խնդրանք է մատուցվում, որպեսզի Տերը ներում և հանգիստ շնորհի Ս. Եկեղեցու բովանդակ ուխտին, հոգևորական և աշխարհական բոլոր դասերին, քանի որ Քրիստոս ամենքի գլուխն է, իսկ հիշատակյալները` Նրա մարմնի անդամները: Հավարտ Սուրբ և անմահ Պատարագի կատարվում է Հոգեհանգստյան կարգ, որի ընթացքում Քրիստոսի հաշտության ակնկալությամբ և Սուրբ Աստվածածնի բարեխոսության խնդրանքով, ի դիմաց Ս.Սեղանի և ի լուր ժողովրդի հիշատակվում են / նախապես հիշատակության հանձնված / ննջեցյալների անունները:

Զրուցեց Հեղինե Մարգարյանը:
Աղբյուրը`  
http://emedia.am/?p=44370/merelocnervor+erbemn+dggohutyan+alig+en+bardzracnum

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 768 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024