Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Թվաց... 
+ 04.06.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Թեմական երիտասարդական ժողով 
+ 20.11.2012 +
Ծառայել պարտավոր են բոլորը 
+ 01.06.2014 +
ԱՆՑՈՒԴԱՐՁ 
+ 07.12.2014 +
Եվ ես ձեզ հետ եմ 
+ 09.07.2012 +
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» 
+ 04.10.2013 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
ՊԱՀՈՑ

Главная » 2013 » Հուլիս » 11 » Ինչի ջատագովն էր` դրանից էլ պատժվեց…
23:18
Ինչի ջատագովն էր` դրանից էլ պատժվեց…
Նա ասաց.
-Ինձ շատ կանայք են դուր գալիս: Ես չեմ կարող միայն մեկի հետ լինել:
Նե ի պատասխան ժպտաց:
Նա ասաց.
Ես իմ գլխի տերն եմ: Ես ազատ եմ և ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ:
Նե ծխեց և աչքերը խոնարհեց:
Նա ասաց.
Ինձ դուր են գալիս կանայք, որոնք հասկանում են ինձ և գնհատում են իմ ազատությունը:
Նե քմծիծաղ տվեց ու դուրս փչեց ծուխը:
Նա ասաց.
-Արի լավ ժամանակ անցկացնենք, դու ինձ դուր ես գալիս:
Նե հանգցրեց ծխախոտը և նայեց նրա աչքերին:
Նա հասկացավ, որ նե չի առարկում:
Նա հարցրեց.
-Դու հավանաբար, շա՞տ տղամարդիկ ես ունեցել:
Նե գրկեց ու ամուր սեղմեց նրան:
Նա հարցրեց.
-Ինձ հետ լավ ես զգո՞ւմ:
Նե փակեց աչքերն ու համբուրեց նրան:
Առավոտյան հեռանալիս նա ասաց.
-Ամեն ինչ հրաշալի էր, միայն թե սա թող մեր մեջ մնա:
Նե ձեռքը մեկնեց և նրա ուսի վրայից հեռացրեց անտեսանալի փոշեհատիկը:
Նա ասաց.
-Ես կզանգահարեմ քեզ:
Նե գլխով արեց և փակեց դուռը:
Նա այդ նույն օրը երեկոյան զանգահարեց:
Նե տանը չէր:
Նա կարողացավ նրա բջջային հեռախոսին զանգահարել միայն ուշ գիշերը:
Նե թույլ տվեց իր մոտ գալ միայն մեկ շաբաթ անց:
Նա հարցրեց.
-Դե՞ ինչպե՞ս էիր զվարճանում առանց ինձ:
Նե ժպտաց և նրան սուրճ առաջարկեց:
Նա գրեթե ամեն օր զանգահարում էր:
Նե երբեմն պարզապես չէր վերցնում լսափողը:
Նա գալիս էր միայն այն ժամանակ, երբ նե թույլ էր տալիս:
Նե չէր բացատրում, թե իր թույլատվություններն ինչու են այդքան հազվադեպ:
Նա հասկացավ, որ միայն այդ կնոջ հետ է ուզում լինել:
Նա նյարդայնանում էր, երբ նե չէր պատասխանում զանգերին:
Նա իրեն կորցնում էր, երբ իմանում էր, որ նրան տեսել են ուրիշի հետ:
Նա ցանկանում էր, որ իրենց կապի մասին իմանան բոլորը:
Նե դեմ էր:
Նա ցանկանում էր, որ նե միայն իրենը լինեի:
Նա եկավ կարմիր վարդերի հսկայական փնջով:
Նե վերցրեց ծաղիկները, բայց խնդրեց այլևս առանց թույլատվության չգալ:
Նա ցանկանում էր, որ նե իր կինը դառնա:
Նե ասաց.
-Ես անկախ եմ, իմ գլխի տերը:
Նա ծխեց, և նրա ձեռքերը դողում էին:
Նե ասաց.
-Ես ազատ եմ:
Նա հանկարծ սառեց:
Նե ասաց.
-Ես ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ:
Նրան թվաց, թե իր սիրտը կանգ առավ:
Նե ասաց.
-Ես չեմ պատրաստվում որևէ բան փոխել:

Հրաչյա Ամիրյան
Ապրելու արվեստը գրքից

Категория: ԱՌԱԿՆԵՐ | Просмотров: 1027 | Добавил: HAYQRISTONEA | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
1 studia33a  
1
Լավն է պատմությունը:

Վախենում եմ երևի մի օր ել իմ հետ դա կպատահի,  բայց դրա դեմ ոչ մի բան անել չեմ ուզում, դա ազատության գինն է:

2 HAYQRISTONEA  
0
Հետաքրքիր է...

Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024