Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ես կգամ 
+ 22.06.2013 +
Էսօր մի պահ հանկարծ 
+ 19.09.2012 +
Ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին 
+ 11.11.2012 +
Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին 
+ 29.12.2013 +
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի 
+ 26.12.2012 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆԸ… 
+ 04.10.2013 +
«Տանգոն մենակ չեն պարում» 
+ 22.07.2013 +
Նորից այնտեղ` մեր տուն 
+ 27.10.2012 +
ՊԱՀՈՑ

Ես հաճախ եմ մտաբերում մի դեպք, որը նույնպես տեղի է ունեցել այստեղ` Կալկաթայում: Մի անգամ ինձ մոտ եկավ մի երիտասարդ տղամարդ` ձեռքին մի բաղադրատոմս: Նա շատ հուզված էր: «Իմ միակ երեխան մահանում է, նրան անհապաղ դեղամիջոց է հարկավոր: Հիվանդանոցում ինձ ասացին, որ այդ դեղը հնարավոր է ձեռք բերել միայն արտերկրում»,-ասաց տղամարդը, և նրա ձայնի մեջ հնչեց հուսահատություն: Մենք նրա հետ զրուցում էինք գթության տան պատշգամբում: Եվ հենց այդ ժամանակ տան կողքով անցնում էր մեր աշխատակիցներից մեկը: Նա դեղորայքներով լի մի զամբյուղ էր տանում: Եվ գիտեք` զամբյուղի ամենավերևում ինչ էր դրված. անհավանական էր, բայց դա հենց այն դեղն էր, որ մահամերձ երեխայի հայրը Հնդկաստանում գտնելու հույս չուներ: Եթե դեղը դրված լիներ զամբյուղի մեջ միգուցե այն չնկատեի: Եթե այդ զամբյուղով մարդն անցներ մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ` միգուցե դեղը չտեսնեի: Բայց Աստված իր ողջ քնքշությունն ու հոգատարությունը կենտրոնացրել էր այդ փոքրիկ հիվանդի վրա և դեղորայքով զամբյուղն ուղարկել էր ճիշտ ժամանակին: Աստված ցանկանում էր փրկել երեխային, այդ իսկ պա ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 826-անգամ 21.12.2014-ից | Մեկնաբանություններ (0)

 

Օրերս Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտյոմ Սարգսյանի` «Երազից անդին…» խորագրով նկարների ցուցահանդես-վաճառքի բացումը: 
Թեմային անդրադառնում եմ, քանի որ այս գողտրիկ միջոցառումը ԶԼՄ-ների լուսաբանման առումով աննկատ մնաց քաղաքական և այլ իրադարձությունների առատո ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 903-անգամ 07.12.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Քաղաքում եռուզեռ էր, մի քանի օրից Ամանոր է:

Կինը արագ քայլերով կանգառին էր մոտենում` հեռվից նկատել էր համար x երթուղայինը, նայեց հրապարակի մեծ ժամացույցին` ժամը 18:00 էր, պետք է հասնել երթուղային, հակառակ դեպքում ստիպված կլիներ հաջորդին քսան րոպե սպասելու: Բայց հենց այդ պահին ուշադրությունը շեղեց ծառի տակ նստած տղամարդը, ինքն ամեն օր այդտեղով անցնում էր, բայց երբեք մուրցկան չէր նկատել.

-Տիկի'ն, հացի գումարով չե՞ք օգնի:

Կինը կանգնեց, գրպանի մեջ խարխափեց կոպեկները, ... Կարդալ ավելին »

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1254-անգամ 06.12.2014-ից | Մեկնաբանություններ (0)

«Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագիր է, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետհարաբերությունների գրասենյակը , Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակի հետ: Նպատակը Հայաստանում երիտասարդական,մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակականկազմակերպությունների անդամներին ծանոթացնելն է հայ եկեղեցու պատմական անցյալին և ներկա առաքելությանը: Ապրիլի 3-ին մեկնարկվել էլ ծրագրի երկրոդ փուլը: Մոտ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունենեցել հոգևորականների հետ` դասախոսություններ լսելով տարբերեկեղեցական թեմաների մասին: Ինչպես առաջին փուլի ընթացքում, այնպես էլ երկրորդ, ծրագիրն ամփոփվեց ուխտագնացությամբ, այս անգամ դեպի Հավուց թառ: Ծրագրի մասնակիցներին և խմբին միացած այլ ուխտավորներն ուխտի մեկնեցին առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմի ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1020-անգամ 13.07.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Under His Holiness Catholicos Karekin II‘s blessing from 1-4 July the Saint Church council meeting of young representatives both from Armenia and all over the world was held in Ararat Patriarchal Diocese. Before passing to the agenda the representatives met the Holy Father and visited the Genocide Memorial “Tsitsernakaberd”. The meeting presided Hovnan Archbishop Derderian the responsible for the spiritual and the Western Diocese. 60 delegates from 40 dioceses participated in the representative Assembly of the Armenian Church headed by the priests. The aim of the meeting was to get ready for the HEEM’s 3rd congress,which will ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1008-անգամ 06.07.2014-ից | Մեկնաբանություններ (0)

      Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 1-4-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյայց և աշխարհասփյուռ թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողով: Մինչև ժողովի օրակարգին անցնելը, երիտասարդները հանդիպում ունեցան Վեհափառ Հոր հետ, եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ժողովը նախագահեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու և ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ներկայացուցչական ժողովին մասնակցեցին Հայ Եկեղեցու 40 թեմերից 60 պատվիրակներ՝ քահանաների գլխավորությամբ:

... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 930-անգամ 06.07.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ի՞նչ են մտածում մարդիկ, ովքեր խուսափում են Հայոց բանակում ծառայելուց, ներեցեք անհամեստ հարցիս համար, ձեր խիղճը չի տանջո՞ւմ:
Ախր մենք այն երկիրը չենք` ապահով ու ահոգ, որ պարտադիր զինծառայությունից էլ անգամ մի հոգու ազատենք:
Ու կապ չունի օլիգարխի որդի, ասպիրանտ, եհովայի վկա, թե չգիտեմ ով, ՊԱՐՏԱՎՈՐ Է ծառայել/ բացառությամբ առողջական լուրջ ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 943-անգամ 01.06.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 2-ից 4 -ը մոտ 140 հոգի` հոգևորականներ, լրագրողներ, տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ ուխտաբար եղան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում` Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Բերդ քաղաքում: Նպատակն էր սահմանին ապրող մարդկանց հետ կիսել նրանց հոգսերն ու հույզերը: Իջևան քաղաքում երիտասարդները հանդիպում ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ` որին տարածաշրջանի մասին իրենց հուզող հարցերն ուղղեցին լրագրողները : Ուխտավորներին դիմ ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1048-անգամ 09.05.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտություն հասկացությունը ահանսկանալի մնաց ողջ կյքանում: Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես դժբախտությունը ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: Նրա համար դժբախտություն էր, և' իսկապես տարգիկանը, և' առավել ևս կոմիկականը. խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, ամանը ջարդվելը, պարանի կորչելը:Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան իհարկե զորում էր նրա գեղջկական պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը: Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1380-անգամ 01.05.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Փոքր եմ, շատ փոքր, դեռ դպրոց էլ չեմ գնում: Փոքրիկ մարմինս ծառի տակ պպզած, ցեխից ինչ-որ բան է սարքում, մենակ եմ, չեմ ձանձարանում մենակ խաղալուց, կարևորը այն է,որ մեծերից մարդ չկա, ու ոչ ոք ցեխոտվելու համար վրես չի խոսում: Բայց ահա իմ անդորրը խանգարում է Գյուլիշանը` դեռ հեռվից կիսաթուրքերեն կիսահայերեն ինչ որ բան խոսելով մոտենում է ինձ: Մորը հետևում է տղան` ինչ որ փայտ ձեռքին, քթի տակ էլ ինչ-որ բան մրմնջալով, հավանաբար երգ: Գյուլիշանը մոտենում է ու առանց իմ կամքը հարցնելու գրկում ու սեղմում կրծքին: Լավաշի ու քիրտինքի հոտից քիթս ծամածռում եմ ու հետ քաշվում: Գյուիշանը նստում է ծառի տակ դրված քոթուկին. գեր կնոջ ոտքերը նստած ժամանակ ինքնստինքյան հեռանում են իրարից ու խալաքի ներքևի բացվածքը ավելի է լայնանում, ապ ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1112-անգամ 16.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

1 2 3 ... 11 12 »
«  Մարտ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024