|
|
Գլխավոր էջ » ՀՈԳԵՎՈՐ
«Հրեշտակ»-ն առաջացել է հունարեն բառից, որ թարգմանաբար նշանակում է սուրհանդակ (angelos- 'messenger'): Չնայած բառացի իմաստին` հրեշտակը նշանակում և ընկալվում է որպես երկնային արարած` միանգամայն հոգեկան կերտվածք ունեցող: Համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի` հրեշտակներն անմարմին են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Իսկ կրոնների զանազանության մեջ հրեշտակները դիտարկվում են բացառապես որպես ոգիներ: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրամանով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար, նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրա... Կարդալ ավելին »
|
Ներկայումս մեր երկրում, հոգևոր առումով, թերևս ամենամեծ վտանգների թվին է դասվում աղանդավորական քայքայիչ գործունեության հետևանքով ազգային դիմագծի ու հոգևոր արժեհամակարգի խաթարումը, անձի առողջ հոգեկերտվածքի խարխլումը, որոնք էլ իրենց հերթին բերում են ազգային անվտանգության մի շարք սպառնալիքների: Աղանդը հակիրճ սահմանվում է որպես «համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնություն, բուդդայականություն, մահմեդականություն և այլն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան» («Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան): Աղանդների հետ կապված խնդիրը ներառում է այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են քաղաքացու հասարակական վարքագծի կառավարումը, դրանից բխող վտանգները, ինչպես նաև դավանաբանական վեճերը և այլն: «Դավանական ուղղվածությունը, եթե նույնիսկ մի պահ դիտելու լինենք ոչ փրկաբանական տեսակետից, ձևավորում է անհատի և հասարակության մտածո... Կարդալ ավելին »
|
Երբ ասում ենք «աղանդավոր», մարդու իրավունքների պաշտպանները անմիջապես արձագանքում են, որ պետք է ասել կրոնական այլ ուղղվածության հետևորդ, որովհետև աղանդավոր բառը վիրավորական է: Իսկ նրանք, օգտվելով իրենց հանդեպ եղած մեծ զգուշությունից ու ցուցաբերած հանդուրժող վերաբերմունքից, հիմա էլ, սոցիալական ցանցերում հանդես են գալիս Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների անունից: Քահանայի անուն-ազգանուն, եկեղեցու մի քանի նկար` մարդկանց վստահություն ներշնչելու համար, ու իրենց սև գործը՝ աղանդավորական տեսանյութեր, քարոզներ: Բնականաբար շատ մարդիկ ծանոթ չլինելով Հայ Առաքելական եկեղեցուն, քահանայի էջին տեսնելով այդ տեսանյութերն ու ականջ շոյող չգիտես ինչ բարբաջող երգերը, պիտի մտածեն, որ դա ճշմարիտ հավատք է: Իսկ եթե փորձեք երկու բառ զրուցել, այդ կեղծ քահանայի հետ, կհասկանաք, որ սա հայ հոգևորականի կերպարը վարկաբեկելու տարրական միջոց է: ... Կարդալ ավելին »
|
Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի հետ:
-Մայրություն բառը համարժեք է խոնարհության, սիրո, ինքնազոհաբերման և նմանատիպ հատկությունների հետ: Ինչպե՞ս կարելի է լիարժեքորեն ներկայացնել այն :
-Անշուշտ, մայրությունը կարելի է համեմատել հեզության, խոնարհության հետ, բայց երբ ասում են մայրություն, ավելի շատ պատկերացնում եմ ինքնազոհաբերում, որովհետև մայրությունը խորհրդանշական կեր... Կարդալ ավելին »
|
Մարտի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի, նշվեց Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի հիմնադրման 1-ամյա տարեդարձը: «Ճիշտ մեկ տարի առաջ էր,
երբ Մայր Աթոռի այս վեհաշուք դահլիճում,
հրավիրելով մեր եկեղեցու երեսուն զավակների,
որոշեցինք գործել հանուն Սուրբ Էջմիածնի,
լինել Մայր Աթոռի ձեռքերը:
Տարին հոբելյանական էր:
Եկեղեցին և ազգը տոնում էին Նորին Սրբության
60-ամյակն ու գահակալության
10-րդ տարեդարձը:
Արդ,
մենք էլ որոշեցիքն մեր յուրահատուկ նվերը մատուցել Հայոց Հայրապետին:
Իբրև
Նորին Սրբության աշակերտներ և որդիներ, որոշեցինք մեր փոքրիկ լուման ներդնել Եկեղեցու առաքելութ... Կարդալ ավելին »
|
Յուրաքանչյուր երաժշտության հիմքը, ինչպես ասում է Կոմիտասը, համարվում է ազգային երգը, որն իր մեջ արտացոլում է տվյալ ժողովրդի հույզերը, ցանկություններն ու ապրումները: Կոմիտասն այն վարդապետն է, ով խազերի միջոցով հոգեւոր շունչ հաղորդեց այդ երգերին: Նրա վերծանմամբ կարող ենք լսել Սբ. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականները:Բացի շարականներից հայ հոգեւոր երաժշտությունն ունի նաեւ մեղեդիներ, տաղեր եւ
գանձեր, սակայն գերակշռող դերում են շարականները:Ինչպես մասնագետներն են ասում` շարական բառն ունի տարբեր մեկնաբանություններ,
որոնցից հիմնականը համարվում է այն, որ բառը բացատրվում է այսպես` շար-ական` այսինքն
թանկարժեք քարերի շարք: Հետագայում` հատկապես սբ. Գրիգոր Տաթեւացու կողմից, ողջ «Շարականոցը» (այսպես
է կոչվում շարականների գիրքը) խմբագրվել եւ սրբագրվել է: Որոշ շարականներ դուրս են հանվել ... Կարդալ ավելին »
|
Այս տարի
մարտի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Սուրբ
քառասուն մանկանց հիշատակության օրը: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը Հոգեշնորհ Տեր
Թովմա աբեղա Խաչատրյանի առաջնորդությամբ կազմակերպել էր ուխտագնացություն` դեպի Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցի: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց
ուխտավորների օրհնության կարգ,
իսկ ուխտատեղիում մատուցվեց Սուրբ եւ Անմահ պատարագ Քառասնից մանկանց նահատակության հիշատակի կապակցությամբ:
40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին եւ ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքում: Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներին հայտնաբերելու նպատակով: Հավատարիմ իրենց սուրբ հավատքին` նրանք անվեհեր բարձրաձայնում են իրենց քրիստոնյա
լինելը եւ դատավորների զայրույթն առաջացնելով` բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստի... Կարդալ ավելին »
|
«Նրանք, որ Աստծուն են նայում և Նրան մոտենում, Նրա գեղեցկություննեն առնում իրենց վրա, ինչպես որ պատրույգը ճրագին մոտենալով` նույն լույսն է դառնում»,- ասում է Ս. Գրիգոր Նարեկացին: Արարչի եւ արարածի միջեւ հոգեկան ամուր, անքակտելի կապը թերեւս ամենաբարձրն ու կատարյալն է, որին մարդ արարածը կարող է հասնել իր երկրային կյանքի ընթացքում: Այդ ճանապարհին մեծագույն ուղեկիցն աղոթքներն են, որոնք, ինչպես ասում են Սուրբ Հայրերը բարձրացնում են մարդկանց առ Աստված եւ Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ»:«Արթուն եղեք եւ աղոթք արեք
», -ասում է Տերը: Արթուն լինենք, աղոթք անենք եւ հետեւենք Նրա պատվիրաններին, քանզի ճշմարիտ քրիստոնյան պետք է &n... Կարդալ ավելին »
|
«Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած ամենայն խոսքով»( Մաթ. Դ 4- 5). ուսուցանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Մինչդեռ մենք մեր երկրային կյանքի ընթացքում հաճախ ենք մոռանում հոգեւոր սնունդը եւ հոգ տանում միայն ֆիզիկականի մասին: Հիշենք, որ կա եւս մեկ սով, որը մարմնի սով չէ, եւ եւս մեկ սնունդ, որը նույնպես անհրաժեշտ է մարդուն, եթե, իհարկե, նա ոչ միայն ցանկանում է գոյատեւել, պահպանել իր կյանքը, այլեւ իրապես կատարյալ դարձնել այն` հետեւելով Աստծո խոսքին ու Նրա պատգամներին: Այդ հոգու սովն... Կարդալ ավելին »
|
|
|
|
| « Մայիս 2012 » | | Երկ | Երե | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | | 28 | 29 | 30 | 31 |
|
|