|
|
Գլխավոր էջ » ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ
Մաս Չորրորդ
Գոռը կանգնեց խանութի մոտ, որպեսզի սիգարետ գնի. հենց այդ խանութի մոտ էլ նա ծանոթացել էր Անիի հետ: Սիգարետը վերցրեց, նստեց մեքենան ու ընկավ հիշողությունների գիրկը: Զննում էր աղջկան. շատ գեղեցիկ էր, նրբագեղ, բարակ, սլացիկ իրան ուներ, երկար ոտքեր: Եթե ինքը մի քիչ համարձակություն ունենար, ապա կխոստովաներ, որ հենց առաջին հայացքից էլ սիրահարվել է աղջկան: - Վատը չես: «Ի՞նչ է անում, ախր ինքը երբեք առաջին պատահած փողոցայինի հետ չի քնի, ինչպե՞ս կարելի է»,- նա մի պահ ինքն էլ ամաչեց, որ նման բան... Կարդալ ավելին »
|
Մաս Երրորդ
Անին պատրաստվում էր բեմ դուրս գալ, Ժաննան կանգնեց նրա առջեւ.- Չգիտե՞ս` ուր է Գոռը: - Ո՛չ: - Ինչպե՞ս գտնեմ: - Չգիտեմ: - Չես էլ ենթադրո՞ւմ` որտեղ կլինի: - Ո՛չ: - Ուղղակի շտապ պետք է տեսնեի նրան, երեկ գիշեր ինձ մոտ էր, այսօր ինձ պիտի երկու հարյուր դոլար տար: Ասում ես` չգիտե՞ս ուր է: - Ո՛չ, չգիտեմ,- ասաց Անին ու հեռացավ:
|
Մաս Երկրորդ
-Գիտե՞ք, վերելակը չի աշխատում, իզուր մի սպասեք,- ասաց 15-16 տարեկան մի աղջիկ:- Ա,- ասաց Գոռը: Նա մի ձեռքով հենվել էր վերելակի պատին, եւ այնպիսի տպավորություն էր, որ հենց վերելակին է սպասում. - Չի՞ աշխատում, դե՛, ուրեմն ոտքով կբարձրանամ: - Առավոտյան է փչացել,- ասաց աղջիկը եւ դուրս եկավ շենքից: Ինքը վերեւ բարձրացավ` 7-րդ հարկ, բախեց աջակողմյան դուռը, որը բավականին ուշ բացվեց: Դռան շեմին կանգնեց սպիտակ գիշերազգեստով մի շատ գեղեցիկ աղջիկ:
|
Մաս Առաջին
Մթնշաղը դանդաղ կլանվում էր խավարի ճիրաններում: Մեղմ զեփյուռ էր փչում: Գոռը գիշերային ակումբ մտավ, նստեց սեղանիկներից մեկի մոտ, վառեց ծխամորճը ու նայեց չորս կողմը. մարդաշատ էր: Ծխելը վերջացնելով` բարձրացավ երկրորդ հարկ եւ մտավ դիմահարդարման սենյակ:- Բարի երեկո,- ասաց նա` չորս կողմը նայելով: Կանայք պատասխանեցին: - Էս ո՞ւր է Անին, ինչո՞ւ չի երգում: - Երգում էր,- պատասխանեց կանանցից մեկը,- հետո ինչ-որ վատ է զգացել, տասը րոպե կլինի երեւի, ինչ տուն է գնացել:
|
Անձրև էր` տաք ու հորդ: Կանգառում այնքան մարդ կար, որ նոր մոտեցողները էլ չէին տեղավորվում ծածկոցի տակ: Լիլիթը անձրևանոցով էր, ու մի փոքր հեռու էր կանգնել կանգառից, չնայաած որ անձրևի կաթիլներն այնքան առատ ու խոշոր էին, որ անձրևանոցն էլ չէր փրկում թրջվելուց: Մի երիտասարդ մոտեցավ ու կանգնեց հենց Լիլիթի մոտ՝ շփոթված երթուղային տաքսիներին էր նայում: Լիլիթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա ասաց. -Եկեք անձևանոցի տակ կանգնեք: Երիտասարդը ժպտալով մոտեցավ: -Շնորհակալ եմ, տաքսի եմ ուզում նստել, չեմ կարողանում գտնել: -Ինչքան ուզեք, անցնում են: -Այո, բայց, երթուղայինները խանգարում են: -Լավ, հիմա կգտնենք: Լիլիթը մի փոքր առաջացավ, ապա հենց առաջին մոտեցող տաքսուն էլ ձեռքով կանգնելու նշան արեց: -Սա էլ ձեզ տաքսի: -Անհարմար բան ստացվեց, տղամարդը չի կարողանում տաքսի գտնել,-ասաց երիտասարդը ժպտալով,- կինն է դա անում: Դե ուրեմը եկեք միասին, նստենք, ես ձեզ կճանապարհեմ, հետո կգնամ հյուրանոց: -Կարիք չկա: -Ես պնդում եմ: Նա մի պահ նայեց ... Կարդալ ավելին »
|
Տատիկս մի կին էր, որ ինձ միշտ
զարմացնում ու հիացնում
էր, թե’ արտաքինով, թե’ առավել ևս բնավորությամբ: Չնայած յոթանասունն անց էր, բայց
սև մազեր ուներ ու սպիտակ մաշկ, միջահասակ էր, բավականին կոկիկ ու բարետես: Իմ համար
տատիկս միշտ եղել է ու կմնա կանացի իդիալ: Միշտ զարմանում էի, թե այդքան էներգիան որտեղից
նրա մեջ, հասցնում էր ամեն ինչ, հրաշալի ձեռք
ուներ, անգամ ամենասովորական կարտոֆիլը այնքան համեղ էր տապակում, իսկ գաթան ուղղակի անմահական էր: Հյուրասեր կին էր,
երբ տուն մարդ էր գալիս, առանց ինչ որ բան
հյուրասիրվելու չէր թողնի, որ դուրս գան, անգամ թռչունները, որ անցնում էին իր տան
մոտով, սոված չէին անցնում, նրանց համար միշտ հացի փշրանքներ կային: Ուժեղ կին էր,
այնպիսի դժվարությունների մեջով էր անցել, որ երբեմն զարմանում էի, ինչպես է դիմացել:
Զիջող էր, ու անսահման ներող... Կարդալ ավելին »
|
Ասում են պատերազմի տարիներին բնությունն էլ է դաժան գտնվում մարդկանց հանդեպ. վաղուց արդեն գարուն էր, բայց ձմեռը չԷր ուզում նահանջել:
Արամը բաճկոնի օձիքով ծածկել էր ականջները և մի ձեռքով բերանի կողմը բռնել այն: Սառը կաթիլները, որ ոչ ձյուն էր, ոչ էլ անձրև, առատորեն թափվում էին վրան: Իսկ ոռնացող քամին թվում էր` ուր որ է կվերցնի նրան ու ծառերի չոր ճյուղերի հետ կքշի հեռու: Քամին ու փոթորիկը ոչ միայն դրսում էին, այլև նրա մտքերում: Հազար ու մի հիմար ու տհաճ պատկերներ էին գալիս անցնում, և նա կատաղությունից սեղմած ատամների արանքից շշնջում էր.
-Այդ երեխան եղբորիցս է, հաստատ նրանից է:
Ապա, կարծես կռիվ տալով իր մեջ գտնվող ուրիշ մեկի հետ, ով հակառակվում էր իրեն,որ նման բան չի կարող լինել, ասում էր.
|
|
|
|
| « Մայիս 2012 » | | Երկ | Երե | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | | 28 | 29 | 30 | 31 |
|
|