Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
Աստված կա 
+ 30.06.2013 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » Ապաշխարություն և Հաշտություն
21:14
Ապաշխարություն և Հաշտություն

Ապրիլի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, “Մանանա” երիատասարդական ծրագրի պատասխանատու սարկավագների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և Հաշտություն» խորագիրը կրող խոկման երեկոն: Մեծ Պահքի ընթացքում ամեն հինգշաբթի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցած խոկման արարողություններն ամբողջացան այս ինքնատիպ ձեռնարկումով, որի հիմնական իմաստը երիտասարդության անմիջական ներգրավվածությունն էր: Երեկոյի ընթացքում երիտասարդների կողմից ընթերցվեցին հատվածներ Սուրբ Գրքից և Եկեղեցու հայրերի խրատներից ու աղոթքներից, հնչեցին Ապաշխարության շարականներ` կատարմամբ Գևորգյան Հոգևոր ճեմարանի և «Հավատամք» ու «Կանթեղներ» երգչախմբերի: Այնուհետև, շուրջ 700 երիտասարդներին և ներկաներին իր հայրական օրհնությունը փոխանցեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը իր խոսքում մասնավորապես շեշտեց, ապաշխարության այս շրջանին բարության մեջ ապրելու ձգտումը՝ մեր մտածումներով, մեր աշխատանքով ու ձեռնարկներով: Սիրո և հաշտության գիտակցությամբ միմյանց օգնելու և աջակցելու զգացումը, աղոթքով ու ջերմությամբ՝ Տիրոջ ներկայությամբ և առաջնորդությամբ մեր կյանքը լցնելու ճշմարտությունը: Վեհափառ Հայրապետը ներկաներին կոչ արեց նաև մասնակից դառնալ սիրիահայերին աջակցող օգնության այն ձեռնարկներին, որ իրականցվում են տարբեր կազմակերպությունների կողմից և նաև աղոթքներում հիշել նրանց` հայցելով Երկնավորից, որ խաղաղության իր շնորհները հեղի նրանց վրա: Վեհափառ Հայրապետը միջոցառման իրականացման համար իր հայրական գնահատանքը և օրհնությունը հայտնեց նախաձեռնությունն իրականացրած հոգևորականներին և բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին: Ավագ Շաբաթի մեծ խորհուրդին և Սուրբ Հարության հաղթանակին ընդառաջ այս աղոթական մթնոլորտը նորովի լիցք հաղորդեց մեր երիտասարդներին, ապրելու Աստծո անսպառ շնորհների և օրհնության ներքո, հավատարիմ մեր հայրերի սուրբ հավատքին և մեր ժողովրդի հավերժուտյան ձգտող ինքնության տեսիլքին:


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 727 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024