Տարօրինակ չէ՞ + 02.08.2013 + Արգիշտի Արքա + 09.09.2013 + Հուզիչ և իրական պատմություն + 21.08.2013 + Դու իմ միակը ճակատագրով + 09.07.2013 + Կարևոր մի ժողով + 28.07.2011 + Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... + 05.10.2013 + ՎԵՀԱՓԱՌԻՆ ԱՉՔԵՐԸ + 04.11.2013 + Բարվոք է մեզ աստ լինել + 20.07.2011 + ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ + 31.07.2013 + Սուրբ Հեղինե + 10.06.2013 +
|
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 12 » Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ տոնը
13:07 Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ տոնը |
Ազգային-եկեղեցական մի տոն, որով տարբերվում ենք մյուս ժողովուրդներից և եկեղեցիներից: Այն հրաշալի մի առիթ է՝ մեր ուխտը վերանորոգելու ՀԱՅ ԴՊՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ու ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ հանդեպ: Ս. Թարգմանիչների աներեր հավատքն իմաստավորվում էր անմահ գործերով, նրանց հայրենասիրությունը միայն բառերով չէր, այլ գործով, իսկ նրանց կյանքն ամբողջական նվիրում էր: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի առաջնորդությամբ այդ մի խումբ նվիրյալները հեղաշրջեցին հայ մարդու միտքն ու հոգին՝ գրերի գյուտով, Ս. Գրքի և ժամանակի հայրախոսական ժառանգության հայերեն թարգմանությամբ սկիզբը դնելով ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ և ՎԵՐԵԼՔԻ: Պողոս առաքյալն ասում է. Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին` հետևո՛ղ եղեք նրանց հավատին: Ուստի ամեն մի հայ իրեն հարց պիտի տա, թե ո՞վ է իր առաջնորդը և ո՞ւմ հավատքին է ցանկանում հետևել: Ինձ համար պատասխանը միանշանակ է՝ այդ առաջնորդները Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐՆ են, և ես ուզում եմ նրանց հավատքին հետևել: Մեր բազում մեծերի գերեզմաններն այսօր այլևս չկան, բայց բարեբախտություն է և հավանաբար աստվածային նախախնամություն, որ Հայաստան աշխարհում ունենք ԱՄԵՆԱՀԱՅԻ՝ Ս. ՄԵՍՐՈՊԻ գերեզմանը: Արժևորենք այս ամենը և խնդրենք, որ Ս. Մեսրոպն ու մյուս Թարգմանիչ վարդապետները բարեխոս լինեն մեզ համար Աստծո մոտ, քանզի դրա կարիքը շատ ունենք և ուխտենք, որ հավատարիմ ենք լինելու նրանց սկսած գործին և մեր նվիրական սրբություններին՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՀԱՅ ԴՊՐՈՑԻՆ, ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՆԱԿԻՆ և այլն:
|
Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ |
Դիտումներ` 815 |
| Վարկանիշ: 5.0/1
|
|
|
|