Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Դու ուզեցիր 
+ 26.07.2013 +
Ուխտագնացություն դեպի Հավուց թառ 
+ 13.07.2014 +
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներ 
+ 21.01.2013 +
ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ…... 
+ 23.07.2013 +
Ապաշխարություն և Հաշտություն 
+ 14.04.2014 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 12 » “…Հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին”
01:45
“…Հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին”
Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օրհնությամբ և տնօրենությամբ այսօր Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Երևանի Պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի 18-րդ առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների և ուսանողական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրենությամբ միջոցառմանը ներկա էր նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև երիտասարդները միաբերան ասեցին իրենց ֆակուլտետում ավանդույթ դարձած երդումը. «ԵՊՀ ուսանողներս, եկած առ քեզ Աստվածաբանության ֆակուլտետից, կանգնած մեծ Վարդապետի գերեզմանիդ, Աստծո և քո առջեւ հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին, որ տրվեց ձեռքը հայոց ազգի, արդ ծնրադրած խնդրում ենք քո սրբությունից բարեխոս լինել առ Հայրը, և լուսավոր պայծառությամբ հայտնվես մեր սրտերում….»։ Եվ Տեր Հակոբը նրանց հանձնեց ստուգման գրքույկները և բարեմաղթանքի խոսք ասաց. «Իմ աղոթքն ու բարեմաղթանքն է, որ սովորելով այս ֆակուլտետում՝ դուք ունենաք գիտելիքների ամուր հիմք, որի վրա կկառուցվի ձեր ապագան, և ձեր կյանքի ամբողջ ընթացքը կօրհնվի Աստծո կամքով»: Այնուհետև երիտասարդները, Տեր Հակոբի ուղեկցությամբ եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարի մոտ, որտեղ ծնրադրելով աղոթեցին` խնդրելով Սրբի բարեխոսությունը:

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 956 | | Աստվածաբանական ֆակուլտետ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեՏեր | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024