Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… 
+ 30.09.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
Աստված կա 
+ 30.06.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Աթոռ Հայրապետական Ամենայն Հայոց 
+ 03.08.2012 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
«Տանգոն մենակ չեն պարում» 
+ 22.07.2013 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » «Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ուժ: Նրա օգնությամբ կարելի է սովորել զարգացնել ճշմարիտ զգացմունքներ»,- Արիստոտել
22:02
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ուժ: Նրա օգնությամբ կարելի է սովորել զարգացնել ճշմարիտ զգացմունքներ»,- Արիստոտել
Յուրաքանչյուր երաժշտության հիմքը, ինչպես ասում է Կոմիտասը, համարվում է ազգային երգը, որն իր մեջ արտացոլում է տվյալ ժողովրդի հույզերը, ցանկություններն ու ապրումները: Կոմիտասն այն վարդապետն է, ով խազերի միջոցով հոգեւոր շունչ հաղորդեց այդ երգերին: Նրա վերծանմամբ կարող ենք լսել  Սբ. Մեսրոպ Մաշտոցի ապաշխարության շարականները:
Բացի շարականներից հայ հոգեւոր երաժշտությունն ունի նաեւ մեղեդիներ, տաղեր եւ գանձեր, սակայն գերակշռող դերում են շարականները:Ինչպես մասնագետներն են ասում` շարական բառն ունի տարբեր մեկնաբանություններ, որոնցից հիմնականը համարվում է այն, որ բառը բացատրվում է այսպես` շար-ական` այսինքն թանկարժեք քարերի շարք: Հետագայում` հատկապես սբ. Գրիգոր Տաթեւացու կողմից, ողջ «Շարականոցը» (այսպես է կոչվում շարականների գիրքը) խմբագրվել եւ սրբագրվել է: Որոշ շարականներ դուրս են հանվել եկեղեցու ծիսական կանոնից, քանի որ իրենց տեքստային ասելիքով չեն համապատասխանել եկեղեցու դավանաբանությանը կամ ուրիշ այլ շեղումներ են ունեցել եկեղեցու վարդապետությունից: Շարականագրությունը դադարել է եկեղեցու կողմից սրբադասման պրոցեսը դադարեցնելու հետ միասին, քանի որ շարականներ գրվում էին նոր սրբադասվածների հիշատակի օրը` նրանց տոնին երգելու համար: Վերջին շրջանում էլ շարական գրվել է ցեղասպանության նահատակներին սրբադասելու համար, որն էլ գրել է Զարեհ Արքեպիսկոպոս Ազնավուրյանը, որը բնականաբար դեռ չի կիրառվում, եւ եղեռնի զոհերին սրբադասելուց հետո միայն կարող է այդ շարականը կիրառվել, եկեղեցու ընդունված կարգի համաձայն կանոնականացվելուց հետո: Ինչպես մյուս երաժշտական ոճերն, այնպես էլ հոգեւոր երաժշտություն ունի իր յուրահատուկ ազդեցությունը մարդու վրա:   Արիստոտելը նշում է. «Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ուժ: Նրա օգնությամբ կարելի է սովորել զարգացնել ճշմարիտ զգացմունքներ»:
Իսկ թե ինչպիսի ազդեցություն ունի հայ հոգեւոր երաժշտությունը հասարակության վրա,  կարծիքները  տարբեր են: Ըստ Մայր Աթոռի միաբան Արսեն սարկավագ Զորաբյանի այսօր հոգևոր երգը կարծես թե մեր ժողովրդի կողմից երկրորդական պլան է մղված, սակայն. «Մարդիկ ծանոթանալով հայ հոգևոր երգին, կարելի է ասել սիրահարվում են նրան: Դա կարող է նպաստել, որ մարդը երգի միջոցով փորձի մասնակիցը լինել հոգևոր-եկեղեցական կյանքին: Իսկ դա իր հերթին կարող է վերափոխել մարդուն: Շատերը հոգևոր երգը դիտում են իբրև արվեստի մի նմուշ, սակայն դա կարող է լինել հոգևոր երգի հատկանիշներից մեկը միայն»: Ինչպես մասնագետներն են ասում հոգեւոր երաժշտությունն ունի նաեւ բուժիչ դեր: 
Որպես այդպիսին կարող ենք նշել Կոմիտաս վարդապետի «Սուրբ, Սուրբ, Սուրբ,  Տէր Զօրութեանց» երգը:  Իսկ «Երաժշտաթերապիան եւ վերականգնողական բժշկությունը 21-րդ դարում» անունը կրող միջազգային առաջին կոնֆերանսում Սերգեյ Շուշարջյանն իր գիտափորձում ապացուցել է այն հանգամանքը, որ հոգեւոր երաժշտությունը, դրական իմպուլսներին զուգահեռ, ի զորու է կասեցնել մի շարք հիվանդությունների` այդ թվում նաեւ քաղցկեղի առաջացումը: Սակայն մասնագետները նկատում են նաեւ այն, որ եկեղեցական երաժշտության ազդեցության չափը կախված է մարդու գիտակցական համոզմունքներից. օրինակ` ինչպես է ունկնդրում այդ երաժշտությունը եւ ինչ է զգում այն լսելիս:

 Ռուբինա Սաֆարյան     

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1890 | | տաղ, Արսեն սարկավագ, Մեսրոպ Մաշտոց, Հոգևոր երգեր, մեղեդի, շարականներ | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մարտ 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024