Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Տարօրինակ չէ՞ 
+ 02.08.2013 +
Ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին 
+ 11.11.2012 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Ուշացած նամակ 
+ 03.08.2013 +
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
Կյանքում մարդ եղեք 
+ 11.09.2013 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 16 » Լեգենդ դարձած արտիստը
15:19
Լեգենդ դարձած արտիստը
Աղասի Այվազյան
Մհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատուհան է դեպի ժողովրդի արմատը, միջոց` հասկանալու նրա շաղախի կազմությունը... Մհերի կերպարն իր կենսունակությամբ, տաղանդի ուժով ծլարձակել, վեր է մղվել շերտադասվածքի միջից` որպես հայ ժողովրդի նախագոյ դրսևում. ահա, ես եմ` անփոփոխ ու հավերժական հայի տեսակը:

Սիլվա Կապուտիկյան
Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսը վայելելու անսահման երջանկություն:

Սոս Սարգսյան
Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել:
Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ:
Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր:

Խորեն Աբրահամյան
Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր` ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը:

Ալբերտ Մկրտչյան
Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր:
Ասում էր . «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»:
Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին: Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով:

Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 1790 | | Սիլվա Կապուտիկյան, Մհեր Մկրտչյան, Աղասի Այվազյան, Խորեն Աբրահամյան, Ալբերտ Մկրտչյան, Սոս Սարգսյան | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024