Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ես, թե նա 
+ 05.06.2013 +
Հուշիկ քայլերով 
+ 22.04.2013 +
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» 
+ 04.10.2013 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Քունս չի տանում... 
+ 17.07.2013 +
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
Աստված կա 
+ 30.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 16 » Մի կտոր մանկություն
21:59
Մի կտոր մանկություն

Պատերազմի տարիներին հաճախ էինք լսում.
-Թուրքերը/ ի նկատի ունեին ադրբեջանցիներին/ տավարը տարան: 
Ու գյուղը խառնվում էր իրար: 
Մարդկանց ապրուստի միջոցն էլ էդ տավարն էր: Ու գյուղացիներից շատերը սկսցեին ամռանը բարձրանալ սարեր / գյուղից մոտ 40 կմ. հեռու/ որտեղ ավելի ապահով էր, արոտն էր լավ:
Իմ տատիկն ու պապկին էլ բարձրացան սար. թոռներին էլ գոնե մի երեք ամսով օդափոխվելու ու էդ կրակի բերանից հեռու պահելու համար հետները տարան: 9 տարեկան էի, երբ առաջին անգամ սար գնացինք: Ճիշտն ասած շատ էի երազում, ընկերներս երբ պատմում էին, կոկոլներում քնելու մասին, նեղվում էի, որ մենք այդ կոկոլից չունենք: 
Մեր սարերը դրախտ էին / մի օր անպայման կանդրադառնամ մանրամասն նկարագրին/: 
Այնտեղ ընտանիքներ կային, որ մի քանի տարի էր սար էին բարձրանում, նրանք արդեն սկսկել էին նաև բաղ ու բաղչա անել: Հրեշ/ Վազգեն/ պապն էլ էր էդ բաղչատերերից, որն իր բաղում սիրուն ղաջերով լոբի, կարտոֆիլ ու գազար էր ցանել: Մենք էլ` երեխաներով, բաղի մոտով անցնելիս, էդ գազարին միշտ «ուրիշ» աչքով էինք նայում ու մի օր էլ որոշեցինք գողնալ: Ես, քույրս ու հորաքրոջս տղան: Ճանապարհի կեսից քույրս հետ դարձավ` հրաժարվելով «գողությունից», ես ու հորաքրոջս տղան գնացինք: Մի քանի գազար փորձեցինք հողից հանել` չստացվեց, գազարը դուրս չեկավ, ձեռքներիս մեջ թողնելով անպետք ու կանաչ ցողունը: Հետո հեռվից նկատելով Հրեշ պապին` փախանք: Պարզվեց, որ հրեշ պապն էլ մեզ էր նկատել ու հաջորդ օրը բողոքում էր պապիկիս.
-Էն աղջիկ էրեխեն էդ դառավ, էն երկու տղերքը գնացին / քանի որ ես էլ էի տղայի նման հագնաված եղել, Հրեշ պապը կարծել էր, թե ես էլ եմ տղա/:
Պապիկս Հրեշ պապին ոչինչ չասաց, բայց մեզ էլ բան չասաց, մտածելով, թե գուցե Հրեշը շփոթել է, չէ որ մենք երկու աղջիկ ու մի տղա էինք:


Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 700 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024