Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... 
+ 27.08.2013 +
ԻՆՁ ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ 
+ 31.07.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 
+ 04.04.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 23 » Ուղղակի ցավ էր...
23:47
Ուղղակի ցավ էր...
Առաջին անգամ «Արարատ» միության երիտասարդներս, երբ միության ապագա գրասենյակ մտանք, ամբողջը քարուքանդ վիճակում էր: Երիտասարդներիցս յուրաքանչյուրը իր փոքրիկ լուման է դրել այդ գրասենյակի կայացման համար` 200 դրամ, 500 դրամ, գրասենյակում տարբեր բարեկարգման աշխատանքներ են կատարվել: 
Մենք շնորհակալ ենք նաև այն բոլոր բարերարներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր գրասենյակի համար, ու ցավում ենք, որ այսպես եղավ: Ու այսօր այդ նույն երիտասարդի առջև դուռը փակում են, կողպեք են փոխում ու ներս չեն թողնում մտնել: 
Մարդիկ էլ, չգիտես ինչու որոշում են հանկարծ հայտնվել եկեղեցու կողքին, ու Արարատ միության երիտասարդներին անհիմն մեղադրանքներ ներկայացնել, չփորձելով հասկանալ նրանց հոգեվիճակը: Գիտե'ք հարգելիներս, եթե ձեզանից շատերը եկեղեցում ընդամենը մոմ են վառում, այս երիտասարդներս եկեղեցու մեջ ենք, եկեղեցու կողքին ենք, ու եկեղեցու պաշտպանն ենք, ցանկացած հարցում: Այդ երիտասարդներս հարգում ենք հոգևորականի օծումը, ու ցանկացած պահի պատրաստ ենք եղել նաև Սրբազանի կողքին կանգնելու: Մինչդեռ ձեզանից շատերը երբեք էլ չեն երևում... Ու այդ նույն երիտասարդներս վերջին հաշվով իրավունք ունենք մեր Սրբազանին հայրաբար խնդրելու մեր հոգևոր հովվի համար: Բոլոր երեխաներն էլ խնդրում են իրենց ծնողից ինչ որ բան: 
Այո, մենք գուցե վիրավորված ենք, որ մեր խնդրանքը մերժվել է, գուցե մի փոքր նեղացած, բայց ոչ երբեք չարացած...

Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 700 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024