Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ապաշխարություն և Հաշտություն 
+ 14.04.2014 +
Դատավճիռն իրականացրին հայորդիները 
+ 28.08.2012 +
Ես աղոթում եմ միշտ 
+ 28.09.2011 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Աստված կա 
+ 30.06.2013 +
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 23 » Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ
12:07
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ
… Մի կիսաքանդ հին վանք էր,
Փոքրիկ լեռան գագաթին,
Ճանապարհն էլ շատ հարթ էր,
Հեշտ էր հասնել այդ վանքին:
… Բարձրանում էր մի տղա,
Դեպի վանքն այդ ամայի,
Ու լուսինը լուսընկա
Ուղեկցում էր տղային:
…………………………………
… Վանքի մեջքը կոտրված էր,
Ժամանակի հետքն էր դա,
Ճանապարհն արդեն քանդված էր,
Ո՞վ կգնար դեպի նա:
… Բարձրանում էր դեպի վանքը,
Մի մարդ ճամփով խորդուբորդ,
Թույլ շողերով արեգակն էր
Թույլ աչքերին ուղեկցորդ:
…………………………………
… Վանքը չկար ավերակ էր,
Տեղում ցավն էր սևարմատ,
Ճանապարհն էլ խոտածածկ էր՝
Ոտքի կարոտ հուսահատ:
… Ցուպը ձեռքին մի ծերունի,
Հույսի լույսը դեռ սրտում,
Մոլորվե՞լ էր, ի՞նչ էր փնտրում,
Փոքրիկ լեռան ստորոտում:

Ստեփան ՈՒՄԱՌ

Բաժինը` ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ` 752 | | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024