Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՀԵՂԻՆԷ 
+ 20.08.2013 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Ես, թե նա 
+ 05.06.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Երբեմն 
+ 20.08.2013 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 8 » Ճանաչենք մեր եկեղեցին
14:42
Ճանաչենք մեր եկեղեցին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Երեմիա աբեղա Աբգարյանի նախաձռնությմաբ և համատեղությամբ ՀԵԵՄ/ Հայ եկեղեցու երիտասարդաց միավորում/ գրաենյակի պատասխնատու Գևորգ Մկրտչյանի հուլիսի 12-ին մեկնարկվեց «Ճանաչենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում երիտասարդական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակական կազմակերպությունների անդամներին ծանոթացնել Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկայիս առաքելությանը:
Ծրագրին մասնակցում էին հասարակական կառույցների ակտիվ երիտասարդներ ( ՀԿ նախագահներ, ակտիվիստներ):
Ծրագրի առաջին փուլը բաղկացած էր 4 դասընթացներից:
Առաջին դասախոսությունը, որը մեկնարկվեց ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում, Ընդհանուր գիտելիքներ Հայ Եկեղեցու մասին թեմայով էր` բանախոսը Հայ եկեղեցու երիտասարդաց միավորման հոգևոր պատասխնատու Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյան:
Հայր Սուրբը երիտասարդներին ներկայացրեց.
Հայ եկեղեցու անվանումները, Հայ եկեղեցու առաքելականությունը
Հայ եկեղեցու սկզբնավորումը, Հայ եկեղեցու նվիրապետությունը, Հայ եկեղեցու վարչական կառուցվածքը:
Երիտասարդների երկրորդ հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ծիսահայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանի հետ էր: Հոգեշնորհ Հայր Սուրբը երիտասարդներին համառոտ ծանոթացրեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանանքին:
Երրորդ դասին երիասարդների հետ հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հյուրընկալ Տեր Տիրայր աբեղա Հակոբյանը` Ծես և Խորհուրդ բանախոսկան թեմայով:
Առաջին փուլի վերջին դասաժամը երիտասարդներն անցկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նախ նրանք հանդիպում ունեցան Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ, ով ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառուցվածքը, ժամանակակից խնդիրները, գործունեության ոլորտները, շինարարական, բարեգործական, կրթական ծրագրերը: Այնուհետև երիտասարդնեը եղան Մայր Տաճարի թանգարանում, մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և հագեցած օրն ամփոփեցին Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանի հետ զրույցով:
Բոլոր հանդիպումների ժամանակ երիտասարդներն ակտիվ հարց ու պատասխանների միջոցով ստացան եկեղեցու վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է ուխտագնացություն , որի ժամանակ կկատարվի ծրագրին մասնակից չմկրտված երիտասարդների մկրտության արարողություն:
Ծրագիրը շորունակական է...

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 2168 | | Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածն, Տեր Տիրայր աբեղա Հակոբյան, Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյան, ՃՏեր Զաքարիա վարդապետ Բաղումյան | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024