Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Աստված կա 
+ 30.06.2013 +
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
Հուզիչ և իրական պատմություն 
+ 21.08.2013 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 26 » Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի
00:45
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի

Այսօր ԱՀԹ-ի Առաջնորդարանի դահլիճում  տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու մասին տեղեկություններ հաղորդող Qahana.am  վերաթարմացված կայքի շնորհանդեսը:  2003 թվականից գործող կայքում այժմ ավելացվել են նոր բաժիններ:

«Մարդիկ սիրում  են հորոսկոպ ընթերցել, սակայն հարոսկոպն ընդունված չէ Հայ Եկեղեցու կողմից: Այդ պատճառով կայքում բացվել է նոր բաժին` « Օրվա Խորհուրդ և ճաշու ընթերցվածք», որն ամեն օր թարմացվում է, և մարդիկ կարող են կարդալ տվյալ օրվա հոգևոր պատգամը և սուրբգրային ընթերցանությունը»,-ասում է Qahana.am-ի հեղինակ և համակարգող Էլիզա Մանուկյանը:

Կայքում  ստեղծված են բազում հնարավորություններ` Աստվածաշունչն էլ ավելի հեշտ հասկանալու և ըմբռնելու համար: Օրինակ, «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը  հնարավորություն կտա Ս. Գիրքը բեռնել և կարդալ բջջային հեռախոսի կամ պլանշետային սարքերի միջոցով:

Կայքում բացվել է նաև «Մանուկների համար էջ», որտեղ տեղադրված են մանկական հաղորդումներ, ձայնահեքիաթներ: Կա մանկական գրադարան` նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև` «Ինչուիկ» բաժինը, որը հարցերի ու պատասխանների միջոցով կօգնի երեխաներին սովորել քրիստոնեության պատմությունը:

Եռալեզու Qahana.am-ում բացվել է «Սկսնակների համար» բաժին` «Նոր Կտակարանի և առակների մեկնություններ», «Պատկերասրահ», «Ձայնադարան», «Տեսադարան» «Հեռուստահաղորդումներ», «Հոդվածներ», «Հգոևորականներին դիմելաձևեր», «Նորություններ» և այլ էջերով, իսկ հոգևոր ժամանցը կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Հանելուկ, խաչբառ» էջը:

Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու տոները շարժական են, կայքում հաշվարկված և տեղադրված են տոները` մինչև 2030 թվականը:

Շնորհանդեսին ներկա էր  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հանդիսանում է նաև ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետը, ԱՀԹ-ի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հոգևորականներ, լրագրողներ, հյուրեր:


 

 

 


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1903 | | քահանա, բջջային, մանուկների համար, օրվա խորհուրդ, qahana, Նոր կտակարան, վարչապետ, բեռնել | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024