Ինչ է ինձ համար քրիստոնեությունը + 11.08.2011 + Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... + 04.11.2013 + Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... + 16.05.2013 + “…Հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին” + 12.10.2013 + Հարցազրույց Աստծո Հետ + 27.08.2011 + Բաց համացանց.... + 12.04.2013 + Մի կտոր մանկություն + 16.04.2014 + HEEM representative assembly + 06.07.2014 + Հին նստարանը + 31.08.2013 + Խոկման արարողություն Բագրատ Սրբազանի քարոզխոսությամբ + 30.06.2013 +
|
Главная » 2012 » Սեպտեմբեր » 3 » Խիղճ
|
Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է: Վ. Հյուգո
Մաքուր խիղճը մշտական տոն է: Սենեկա
Մեր խիղճը անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել: Օ. Բալզակ
Ավելի շատ մտածիր խղճի մասին, քան հռչակի: Պուբլիլիոս Ասորացի
Միայն նա չի ցնցվի իր խղճի դատի առջև, ով իրեն պատել է ստի, անպատկառության և անամոթության զրահով: Մ. Գորկի
Խիղճը հիշողություններից ավելի ստույգ է: Լ. Ն. Տոլստոյ
Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքներից, որոնք նրանց մոտ սովորություն են դարձել: Ֆ. Վոլտեր
Մաքուր խիղճը լավագույն բարձն է: Հ. Իբսեն
Նա, ով չի տառապում խղճի խայթ հիվանդությամբ, թող նույնիսկ չմտածի ազնվության մասին: Ժ. Ռենար
Խղճի խայթը դա կորցրած առաքինության արձագանքն է: Է. Բուլվեր-Լիտոն
Խղճի խայթը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է անպատժելիությունը: Կ. Հելվեցիուս
Խղճի խայթը միակ առաքինությունն է, որ մնում է հանցագործին: Ֆ. Վոլտեր
Ամոթալի գործերի համար զղջալը կյանքի փրկություն է: Դեմոկրիտ
Խիղճը մագիլներ ունեցող գազան է, որը ճանկռտում է սիրտը: Ա. Ս. Պուշկին
Ոչ մի բան մարդկանց այնպես չի անհանգստացնում, ինչպես անմաքուր խիղճը: Էրազմ Ռոտերդամցի
|
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ |
Просмотров: 3427 |
Добавил: HAYQRISTONEA
| Рейтинг: 5.0/1 |
|
|
|