Welcome Гость | RSS
Main / Registration Login
ՑԱՆԿ
Քունս չի տանում... 
+ 17.07.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Լեգենդ դարձած արտիստը 
+ 16.08.2012 +
Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներ 
+ 21.01.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... 
+ 22.03.2012 +
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» 
+ 04.10.2013 +
Հարցազրույց Աստծո Հետ 
+ 27.08.2011 +
ՊԱՀՈՑ

Главная » 2013 » Օգոստոս » 23 » ԽՏԱՑՈՒՄՆԵՐ
11:20
ԽՏԱՑՈՒՄՆԵՐ
Ապրում եմ աշխարհում և ամեն օր համոզվում, որ ժամանակը մարդուն տվել են քոռուփուչ անելու համար:

***
Վայ այն հոգևորականին, որ կարծում է, թե <վարդապետ> բառի հիմնական իմաստը վերջին վանկի մեջ է:

***
Հարստությունը երբեք չի միավորում մարդկանց: Այն գրեթե միշտ բաժանում է:

***
Որպեսզի չարակամ ու թշնամի ունենաս, քեզնից ինչ-որ բան պիտի ներկայացնես:

***
Մեծ քիթ ունենալը ոչնիչ: Դժբախտությունը քթի ծակ չունենալն է:

***
Երբ դու ուրիշների հայրենիքներին ծանոթ չես, քո հայրենիքը միշտ էլ դժոխք կամ դրախտ կարող է թվալ քեզ:

***
Արձաններին մի մեղադրեք քարացած լինելու համար: Կանգնեցնողներն են մեղավոր:

***
Մի պարծենա: ճանճն այնպիսի կենդանի է, որ կարող է նստել ցանկացած մարդու վրա:

***
Դժվար չէ շատ խելացի երևալը: Դժվարը այդպիսին լինելն է:

***
Երբեք մի վերցրու քեզ նետած այն ձեռնոցը, որը նետողի ձեռքերը կեղտոտ են:

***
Որդի տեսանկյունից նայիր աշխարհին և կհասկանաս մարդ լինելու անհեթեթությունը:

***
-Սիրիր մերձավորիդ,- պատվիրեց Աստված:
-Սիրիր մեծավորիդ,- պատվիրանը նենգափոխեց քծնողը:

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 886 | Добавил: HAYQRISTONEA | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024