Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
«Տանգոն մենակ չեն պարում» 
+ 22.07.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին 
+ 29.12.2013 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս 
+ 24.09.2011 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 09 » 140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր. ֆոտոշարք
12:07
140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր. ֆոտոշարք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 2-ից 4 -ը մոտ 140 հոգի` հոգևորականներ, լրագրողներ, տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ ուխտաբար եղան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում` Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Բերդ քաղաքում: Նպատակն էր սահմանին ապրող մարդկանց հետ կիսել նրանց հոգսերն ու հույզերը: Իջևան քաղաքում երիտասարդները հանդիպում ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ` որին տարածաշրջանի մասին իրենց հուզող հարցերն ուղղեցին լրագրողները : Ուխտավորներին դիմավորեց Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Գյուղերում ուխտավորները հանդիպումներ ունեցան համայնքների ղեկավարների հետ, գյուղացիների հետ զրուցեցին նրանց առօրիայից, խնդիրներից, միասին երգեցին և պարեցին: Ուխտավորները եղան նաև Մեհրաբի զորամասում, որտեղ զինվորների հետ միասին մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում` պատարագիչ հոգևորականը Տեր Մինաս աբեղա Հախվերդյանն էր: Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ուխտավոր-լրագրողներից երեք հոգի մկրտվեցին: Ուխտին մշակութային ծրագրով իրենց մասնակցությունը բերեցին Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանիը (Մակիչ), Ինգա և Անուշ Արշակյան քույրերը, Արմեն Հյուսնունցը, Նորայր և Գրիգոր Քարտաշյանները, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը և Վարդան Գալստյանը, մեր օրերի մեծագույն բանաստեղծ, մտավորական Խաչիկ Մանուկյանը: Ծրագրին իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին բերել «Փյունիկ» հիմնադրամը, պարոն Գաբրիել Չեմբերջինի, «Շեն» Բարեգործական Հասարակական կազմակերպությունը և Հայաստանյան «World Visio»n կազմակերպությունը: 


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1250 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մայիս 2014  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025