Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Հին նստարանը 
+ 31.08.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Լեգենդ դարձած արտիստը 
+ 16.08.2012 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Ամեն գիշեր 
+ 20.10.2013 +
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 
+ 04.04.2013 +
Մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը 
+ 05.04.2014 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » ՀՈԳԵՎՈՐ

«Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագիր է, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետհարաբերությունների գրասենյակը , Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակի հետ: Նպատակը Հայաստանում երիտասարդական,մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակականկազմակերպությունների անդամներին ծանոթացնելն է հայ եկեղեցու պատմական անցյալին և ներկա առաքելությանը: Ապրիլի 3-ին մեկնարկվել էլ ծրագրի երկրոդ փուլը: Մոտ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունենեցել հոգևորականների հետ` դասախոսություններ լսելով տարբերեկեղեցական թեմաների մասին: Ինչպես առաջին փուլի ընթացքում, այնպես էլ երկրորդ, ծրագիրն ամփոփվեց ուխտագնացությամբ, այս անգամ դեպի Հավուց թառ: Ծրագրի մասնակիցներին և խմբին միացած այլ ուխտավորներն ուխտի մեկնեցին առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմի ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1025-անգամ 13.07.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Under His Holiness Catholicos Karekin II‘s blessing from 1-4 July the Saint Church council meeting of young representatives both from Armenia and all over the world was held in Ararat Patriarchal Diocese. Before passing to the agenda the representatives met the Holy Father and visited the Genocide Memorial “Tsitsernakaberd”. The meeting presided Hovnan Archbishop Derderian the responsible for the spiritual and the Western Diocese. 60 delegates from 40 dioceses participated in the representative Assembly of the Armenian Church headed by the priests. The aim of the meeting was to get ready for the HEEM’s 3rd congress,which will ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1012-անգամ 06.07.2014-ից | Մեկնաբանություններ (0)

      Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հուլիսի 1-4-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյայց և աշխարհասփյուռ թեմական երիտասարդաց խորհուրդների ներկայացուցիչների ժողով: Մինչև ժողովի օրակարգին անցնելը, երիտասարդները հանդիպում ունեցան Վեհափառ Հոր հետ, եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ժողովը նախագահեց ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու և ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ներկայացուցչական ժողովին մասնակցեցին Հայ Եկեղեցու 40 թեմերից 60 պատվիրակներ՝ քահանաների գլխավորությամբ:

... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 935-անգամ 06.07.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 2-ից 4 -ը մոտ 140 հոգի` հոգևորականներ, լրագրողներ, տարբեր կազմակերպություններ ներկայացնող երիտասարդներ ուխտաբար եղան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում` Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Բերդ քաղաքում: Նպատակն էր սահմանին ապրող մարդկանց հետ կիսել նրանց հոգսերն ու հույզերը: Իջևան քաղաքում երիտասարդները հանդիպում ունեցան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ` որին տարածաշրջանի մասին իրենց հուզող հարցերն ուղղեցին լրագրողները : Ուխտավորներին դիմ ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1052-անգամ 09.05.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Այսօր՝ ապրիլի 14-ին Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և բուհական հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էին հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցրեի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: Թեման «Ուսուցչի կերպարը»:«Հանդիպումը կազմակերպվել է հոգևոր դաստիարակությունը զարգացնելու համար, որը շատ անհրաժեշտ ու կարևոր է, և նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, ու քանի որ մենք նաև ապագա ուսուցիչներ ենք, որոշեցինք այս թեման ընտրել,- ասաց ֆակուլտետի ուսխորհուրդի նախագահ Նուշիկ Մխիթարյանը»: Սրբազան Հայրը խոսեց ուսուցչի կերպարի մասին` զուգահեռներ բերելով Նոր Կտակարանից և օրինակներ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքից. «Ուսուցչի, առաջնորդի խոսքն ու գործը, նա կլինի, հոգևորական, դասախոս, թե քաղաքական գործիչ պետք է համապատասխանեն իրար, որովհետև խոսքը կյանքի կոչվելով է արժեք ստանում: Որպես ուսուցի ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 854-անգամ 14.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ապրիլի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և հանդիսապետությամբ, Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, “Մանանա” երիատասարդական ծրագրի պատասխանատու սարկավագների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Մեծ Պահքին նվիրված «Ապաշխարություն և Հաշտություն» խորագիրը կրող խոկման երեկոն: Մեծ Պահքի ընթացքում ամեն հինգշաբթի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցած խոկման արարողություններն ամբողջացան այս ինքնատիպ ձեռնարկումով, որի հիմնական իմաստը երիտասարդության անմիջական ներգրավվածությունն էր: Երեկոյի ընթացքում երիտասարդների կողմից ընթերցվեցին հատվածներ Սուրբ Գրքից և Եկեղեցու հայրերի խրատներից ու աղոթքներից, հնչեցին Ապաշխարության շարականներ` կատարմամբ Գևորգյան Հոգևոր ճեմարանի և «Հավատամք» ու «Կանթեղներ&r ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 710-անգամ 14.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

 Այսօր մեկնարկվեց  «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը:  Ծրագիրը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակը և Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակը: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում երիտասարդական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Հասարակական կազմակերպությունների անդամներին ծանոթացնել Հայ Եկեղեցու պատմական անցյալին և ներկայիս առաքելությանը: 

Ծրագրին մասնակցում էին հասարակական կառույցների ակտիվ երիտասարդներ: Մոտ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան հոգևորականների  հետ` դասախոսություններ լսելով տա ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 670-անգամ 05.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակը և Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակը «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին Ուրախ Սուրբ Ծնունդ խորագիրը կրող բարեգործական ակցիան: Այսօր առաջնորդությամբ Հոգեշնորհ Տեր Երեմիա աբեղա Աբգարյանի` ծրագրի մասնակից ակտիվ երիտասարդները եղան Արթիկի թեմի Արևշատ համայնքում: Երիտասարդների խմբին դիմավորեց համայնքի հոգևոր հովիվ Արաժանապատիվ Տեր Օշին քահանա Հայարպետյանը և ուղեկցեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այստեղ հավաքված մանուկների համար օրհնության կարգ կատարվեց, ապա նրանք ստացան ամանորյա նվերներ: Երիտասարդները հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներ և բաժանեցին սննդի կապոցն ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 787-անգամ 29.12.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ «Սիրո, Հավատքի և Հավատարմության» Ուխտերթը քաղաքամայր Երևանից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ուխտերթը կազմակերպել էին եկեղեցական և հասարակական տարբեր կառույցների ու կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները` առաջնորդությամբ Մայր Աթոռի Հայեցակարգային Հարցերի Գրասենյակի Տնօրեն Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի:

 Նոյեմբերի 17-ին նախաձեռնող խմբի մասնակից երիտասարդները, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ուխտաբար եղան Վայոց Ձորի թեմի մի քանի եկեղեցիներում: Այդ օրը նաև Ջերմուկի քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որտեղ էլ մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ, որին մասնակցեցին ... Կարդալ ավելին »

ՀՈԳԵՎՈՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 596-անգամ 29.12.2013-ից | Մեկնաբանություններ (0)

1 2 3 4 5 6 »
«  Մարտ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024