Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Մի հրապարակման առիթով 
+ 20.03.2014 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյու... 
+ 09.05.2014 +
“…Հանձն ենք առնում լինել հավատարիմ ազգային ավանդին” 
+ 12.10.2013 +
Քունս չի տանում... 
+ 17.07.2013 +
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
Եվ ես ձեզ հետ եմ 
+ 09.07.2012 +
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում 
+ 16.05.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 20 » Բարվոք է մեզ աստ լինել
22:16
Բարվոք է մեզ աստ լինել
Հարցազրույց Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր, «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի հետ: 

-Հուլիս ամսում ինչ եկեղեցական տոներ կան: 

-Եկեղեցական բոլոր տոների մասին իմանալու համար հարկ է ձեռքի տակ ունենալ եկեղեցական օրացույց, որտեղ ցուցումներ կան, թե եկեղեցական որևէ տոն երբ է նշվում: 
Այս ամսվա եկեղեցական կարևորագույն տոնը Հիսուսի Պայծառակերպությունն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը,որին նախորդում է տոնին ուղղված պահքը: 
Պայծառակերպության տոնը հիմքում ունի ավետարանական այն հատվածը, երբ Քրիստոս Հակոբոսի, Հովհաննեսի և Պետրոսի հետ բարձրանում է Թաբոր լեռը և պայծառակերպվում: Համաձայն ավետարանիչների նկարագրության` պայծառակերպության ժամանակ Քրիստոսի դեմքը նմանվում է արեգակի, և զգեստները լույսի պես սպիտակ են դառնում: 
Երևում են Մովսեսն ու Եղիան, այդ ժամանակ Պետրոսն ասում է.«Բարվոք է մեզ աստ լինել», այսինքն` հաճելի է, լավ է, որ մենք այստեղ լինենք: 
Քրիստոսի պայծառակերպությունից հետո աշակերտները երեսնի վայր ընկնում են գետնին, և երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է. 
«Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ,դրան լսեցեք»:Դրանից հետո, երբ աշակերտները գլուխները բարձրացնում են և տեսնում Քրիստոսին, Նա ասում է.«Այս մասին ոչ ոքի չասեք, մինչև մարդու որդին կբարձրանա խաչը»:
Պայծառակերպության տոնը մի քանի կարևոր նշանակություն ունի: 
Քրիստոս ինչո՞ւ պայծառակերպվեց և ինչո՞ւ Իր աշակերտներին ասաց` ոչ մեկի չասել մինչև խաչելությունը, որովհետև Քրիստոս պիտի խաչին հանվեր, դատապարտվեր ու մահանար: Հետևաբար, որպեսզի աշակերները հասկանային, որ Նա խաչելությունը կամովի է վերցրել Իր ուսերին` մարդկանց մեղքից փրկելու համար: Նա նախապես ցույց տվեց Իր աստվածությունը, որ իսկապես փառավորյալ է, իսկապես Աստված է, որպեսզի խաչելության ժամանակ չլինի թե աշակերտները երկմտեին: 
Պայծառակերպության հաջորդ նշանակությունն այն է, որ Քրիստոս պայծառակերպվելով` Իր աստվածային լույսը ցույց տվեց այն անձերին, ովքեր Իր հետ էին: Եվ Քրիստոսին տեսնելու համար կարևոր չէ, որ մարդ ունենա սոցիալական որոշակի վիճակ, հեղինակություն, (ինչը որ աշխարհիկ կյանքում կարող է թվալ ձգտելի), այլ աստվածային փառքն ու լույսը տեսնելու համար մարդ պետք է իր հոգևոր վիճակով, իր զգայարաններով մաքուր լինի: 
Պետրոսն ասում է.«Լավ է մեզ այստեղ լինել»: Շատ կարևոր է նաև այսօրվա իրականության մեջ, երբ բարվոք, լավ վիճակներ, փնտրելու 
ճանապարհին, մենք շատ լավ հասկանանք, թե որտեղ է մեզ պետք լինել: Երեկ, այսօր և ապագային եթե քննության առնելու լինենք մարդկային ձգտումները, կտեսնենք, որ մեծմասամբ դրանք ուղղված են նյութական արժեքներին: Այս բոլոր ձգտումները կարող են արդարացված լինել, եթե մարդ կարողանա ճիշտ տնօրինել դրանք: Եվ Պետրոս առաքյալն իր ցանկության մեջ կարևորել է, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա կարողանա իրապես այդ ցանկությունն արտահայտելու ճանապարհին այդ տեղը ճիշտ ընտրած լինի` երկնքի արքայությանը արժանանալու համար: 
«Դա է Իմ սիրելի որդին, դրան լսեցեք»: Այստեղ տեսնում ենք Սուրբ Երրորդության երեք դեմքերի ներկայությունը` Հայր, Որդի և Սուրբ 
Հոգի, և Հայր Աստծո վկայությունը Որդու մասին, որ ասում է.«Նրան լսեցեք»:

-Վարդավառը, որպես նախաքրիստոնեական ժողովրդական տոն, ինչպես պահպանվեց ժողովրդի հիշողության մեջ: 

- Պայծառակերպությունը ժողովուրդն անվանում է նաև Վարդավառ: Եկեղեցական շատ տոներ կան, որոնք պարունակում են հեթանոսությունից 
վերցրած որոշակի սովորություններ, որոնցից մեկն էլ Պայծառակերպությունն է, որը ժողովրդական, ավանդական տոն է և կոչվում է Վարդավառ: Ջուրը եկեղեցական հոգևոր մտածողության մեջ մաքրագործող նշանակություն ունի, նաև Հին Կտակարանում է որոշակի լվացումներ կատարվել մեղքերից ժամանակավոր մաքրվելու համար: Մկրտության արարողության ընթացքում լվացման, մաքրման ժամանակ ջուր է գործածվում: Հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր այսպես թյուր կարծիք ունեն, թե քրիստոնեությոնը հեթանոսությունից վերցրած տոներ ունի կամ բնաջնջել է հեթանոսությունը, նրա հիմքերը` ստեղծելով նոր կրոն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք հեթանոսության և քրիստոնեության տարբերությունները քննելու համար շատ ավելի վաղ շրջաններ գնալ` ընդհուպ մինչև արարչագործություն: Աստված ստեղծեց Ադամին և Եվային: Նրանք մեղանչեցին և վտարվեցին դրախտից, հետո բազմացան, Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ ուզեցին հասնել Աստծուն, Աստված նրանց լեզուները խառնեց: Ապագային տեսնում ենք (Մովսեսի ժամանակ) հեթանոսական, կրոնական, զգացումների դրսևորումներ, այսինքն` հեթանոսությունն Աստծուց հեռանալու և կուռքերին պաշտելու մի սխալ ժամանակ է, որը հետագայում դրսևորվել է նաև Հայաստանում: Կարևոր է իմանալ, թե հեթանոսական ծեսերի ժամանակ գործածվող ջուրը կամ կրակը քրիստոնեությունը որտեղից է վերցրել: Հեթանոսական շրջանին ջուրը, կրակը, կամ մյուս բաղադրիչները հանդիսանում էին արարողության կարևորագույն բաղկացուցիչ մաս, այսինքն` կար ջրի և կրակի պաշտամունք: Իսկ քրիստոնեության մեջ դրանք արարողության մաս չեն կազմում, այլ ժողովրդական մտածողության արտաքին բաղադրիչներ են, Պատարագի արարողությունից հետո մարդիկ դրսում կամ տներում այդ պարագաների միջոցով փորձում են իրենց վերաբերմունքը ցույց տալ կրոնական խորհրդի մասին, այսինքն` Պայծառակերպության, Տեառնընդառաջի մասին (Քրիստոսի տաճար մուտք գործելու): 

-Հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա մեզ` քրիստոնյաներիս համար ինչ խորհուրդ ունի: 

-Քրիստոնյաներիս համար եկեղեցական այդ տոները ժամանակին կատարված ինչ-որ հիշողություններ չեն, Քրիստոս այսօր էլ կարող է պայծառակերպվել, բայց Քրիստոսի պայծառակերպությունը կարող է տեսնել այն անձը, ով մեղքերից ազատագրված է, ով եկեղեցու ծոցում է, ով այնտեղ է, ուր իսկապես հոգևոր խաղաղություն կա, հոգևոր ներկայություն կա, ով կյանքի ընթացքին դրսևորում է այն որակները, որոնք որ ենթադրվում են Աստվածաշնչից: Բոլորս էլ վկա ենք, որ այսօրվա մեր հասարակական կյանքը աղավաղվել է ընկերական հարաբե րություններում, բարեկամական, աշխատանքային և, առհասարակ, բոլոր տեսակի հարաբերությունների մեջ որոշակի անհասկացողություն կա, և յուրաքանչյուր ոք դժգոհում է այս հասարակությունից և ներկա ժամանակաշրջանում մարդկային դրսևորումներից, բայց յուրաքանչյուր մեկը բողոքելու փոխարեն ինքը պետք է մի պահ կանգ առնի և վերանայի իր կյանքը և Աստծո հայելու մեջ նայի իրեն: Կարծես բոլորս այդ դրական դրսևորումները փորձում ենք գտնել դիմացինի դրսևորումների մեջ: Հայտնի ավանդություն կա, երբ Զվարթնոց տաճարի 12 սյուներից ամեն մեկը մտածում է, որ մյուս 11-ը կպահեն տաճարը և հանգստանում է, ու այդպես տաճարը քանդվում է: Այդպես էլ մեր հասարակությունն է: Բայց եթե մեկը չի ստում, ազնիվ է, շիտակ է աշխատում, ապա արդարությունն իր պտուղն ավելիով է տալիս, իսկ երբ ստում են, խաբում, արդարն էլ անարդարի հետ կորչում է: Ուրեմն, սիրելինե’ր, առավել ևս խոսքս երիտասարդներին է ուղղված, այսօր գայթակղությունները, հաճույքները շատ ավելի են: Օտարամուտ գաղափարախոսություններ են մտել, համակարգչային հնարավորություններ, կրոնական այլ գաղափարախոսություններ են մուտք գործել, աղանդավորական շարժումներ: Երիտասարդների 80-90 տոկոսը երեկոյան ժամը վեցից հետո 
համացանցով է տարված: Քրիստոսի պայծառակերպությունը լավագույն առիթն է, որպեսզի մենք բոլորս մտորենք, որ ինչպես Քրիստոսի զգեստներից լույս էր հոսում և բաշխվում ամբողջ աշխարհին, նմանապես շատ կարևոր է միջավայրը, որտեղ մեզ լավ կզգանք, որտեղ 
բարվոք է մեզ համար, կարևոր լինի նաև, թե այդ միջավայրում մենք ինչպիսի լիցքեր ենք դնում և ինչպիսի լիցքեր ենք վերցնում: 
Հուլիսի 15-ին եկեղեցիներում կկատարվի Պատարագի արարողություն. մասնակցենք Պատարագի արարողությանը, ստանանք Սուրբ Հաղորդություն և փորձենք տեսնել Աստծուն` մաքրագործված և անաղարտ զգայարաններով, ինչպես որ Եղիշեն է ասում.«Քրիստոնյայից քրիստոնյայի հոտ է գալիս», անշուշտ քրիստոնյայից քրիստոնյայի հոտ առնելու համար չպիտի գնանք և մեր քիմքով փորձենք զգալ ինչպիսի հոտ է դա: Դա մի վիճակ է, որը դու զգում ես այն զգայարանով, որի մասին թերևս ոչ ոք չգիտի: Թող մեզանից գա այդ քրիստոնյայի հոտը, և որ մենք կարողանանք զգանք այն: Որքան գիտեմ` Նիցշեն է ասում, որ երբ մարդ վատ արարք է կատարում, կամաց-կամաց իր խիղճը սկսում է համբուրել իր արարքներին: Այնպես անենք, որ խիղճը պայքարի դրանց դեմ և հաղթահարի: Եվ մեր խղճի, մտքի, հոգու աչքերով կարողանանք տեսնել այն աստվածայինը, որն Աստծո կողմից տրված է մեզ մեր հոգևոր շահի համար և մեր հոգևոր բարվոք վիճակի համար: Ապրենք Աստծո հետ, Նրա օրհնությամբ և առաջնորդությամբ, և ուր էլ որ լինենք, ակամայից մեր շուրթերը թող բարբառեն.«Բարվոք է մեզ աստ լինել»:

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1427 | | Տ. Հակոբ քահանա Խաչատրյան, «Արարատ» հոգևոր միության, հոգևոր հովիվ, Ս. Սարգիս եկեղեցու, հոգևոր սպասավոր | Վարկանիշ: 4.3/10
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024