Փոքր եմ, շատ փոքր, դեռ դպրոց էլ չեմ գնում: Փոքրիկ մարմինս ծառի տակ պպզած, ցեխից ինչ-որ բան է սարքում, մենակ եմ, չեմ ձանձարանում մենակ խաղալուց, կարևորը այն է,որ մեծերից մարդ չկա, ու ոչ ոք ցեխոտվելու համար վրես չի խոսում: Բայց ահա իմ անդորրը խանգարում է Գյուլիշանը` դեռ հեռվից կիսաթուրքերեն կիսահայերեն ինչ որ բան խոսելով մոտենում է ինձ: Մորը հետևում է տղան` ինչ որ փայտ ձեռքին, քթի տակ էլ ինչ-որ բան մրմնջալով, հավանաբար երգ: Գյուլիշանը մոտենում է ու առանց իմ կամքը հարցնելու գրկում ու սեղմում կրծքին: Լավաշի ու քիրտինքի հոտից քիթս ծամածռում եմ ու հետ քաշվում: Գյուիշանը նստում է ծառի տակ դրված քոթուկին. գեր կնոջ ոտքերը նստած ժամանակ ինքնստինքյան հեռանում են իրարից ու խալաքի ներքևի բացվածքը ավելի է լայնանում, ապ
...
Կարդալ ավելին »