Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Մայր Թերեզա 
+ 21.12.2014 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
Ես աղոթում եմ միշտ 
+ 28.09.2011 +
Լեգենդ դարձած արտիստը 
+ 16.08.2012 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» 
+ 04.10.2013 +
Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ.... 
+ 12.09.2013 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » ԽՃԱՆԿԱՐ
Ես հաճախ եմ մտաբերում մի դեպք, որը նույնպես տեղի է ունեցել այստեղ` Կալկաթայում: Մի անգամ ինձ մոտ եկավ մի երիտասարդ տղամարդ` ձեռքին մի բաղադրատոմս: Նա շատ հուզված էր: «Իմ միակ երեխան մահանում է, նրան անհապաղ դեղամիջոց է հարկավոր: Հիվանդանոցում ինձ ասացին, որ այդ դեղը հնարավոր է ձեռք բերել միայն արտերկրում»,-ասաց տղամարդը, և նրա ձայնի մեջ հնչեց հուսահատություն: Մենք նրա հետ զրուցում էինք գթության տան պատշգամբում: Եվ հենց այդ ժամանակ տան կողքով անցնում էր մեր աշխատակիցներից մեկը: Նա դեղորայքներով լի մի զամբյուղ էր տանում: Եվ գիտեք` զամբյուղի ամենավերևում ինչ էր դրված. անհավանական էր, բայց դա հենց այն դեղն էր, որ մահամերձ երեխայի հայրը Հնդկաստանում գտնելու հույս չուներ: Եթե դեղը դրված լիներ զամբյուղի մեջ միգուցե այն չնկատեի: Եթե այդ զամբյուղով մարդն անցներ մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ` միգուցե դեղը չտեսնեի: Բայց Աստված իր ողջ քնքշությունն ու հոգատարությունը կենտրոնացրել էր այդ փոքրիկ հիվանդի վրա և դեղորայքով զամբյուղն ուղարկել էր ճիշտ ժամանակին: Աստված ցանկանում էր փրկել երեխային, այդ իսկ պա ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 842-անգամ 21.12.2014-ից | Մեկնաբանություններ (0)

 

Օրերս Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱՆ «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտյոմ Սարգսյանի` «Երազից անդին…» խորագրով նկարների ցուցահանդես-վաճառքի բացումը: 
Թեմային անդրադառնում եմ, քանի որ այս գողտրիկ միջոցառումը ԶԼՄ-ների լուսաբանման առումով աննկատ մնաց քաղաքական և այլ իրադարձությունների առատո ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 937-անգամ 07.12.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Ի՞նչ են մտածում մարդիկ, ովքեր խուսափում են Հայոց բանակում ծառայելուց, ներեցեք անհամեստ հարցիս համար, ձեր խիղճը չի տանջո՞ւմ:
Ախր մենք այն երկիրը չենք` ապահով ու ահոգ, որ պարտադիր զինծառայությունից էլ անգամ մի հոգու ազատենք:
Ու կապ չունի օլիգարխի որդի, ասպիրանտ, եհովայի վկա, թե չգիտեմ ով, ՊԱՐՏԱՎՈՐ Է ծառայել/ բացառությամբ առողջական լուրջ ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 958-անգամ 01.06.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտություն հասկացությունը ահանսկանալի մնաց ողջ կյքանում: Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես դժբախտությունը ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: Նրա համար դժբախտություն էր, և' իսկապես տարգիկանը, և' առավել ևս կոմիկականը. խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, ամանը ջարդվելը, պարանի կորչելը:Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան իհարկե զորում էր նրա գեղջկական պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը: Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1397-անգամ 01.05.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Փոքր եմ, շատ փոքր, դեռ դպրոց էլ չեմ գնում: Փոքրիկ մարմինս ծառի տակ պպզած, ցեխից ինչ-որ բան է սարքում, մենակ եմ, չեմ ձանձարանում մենակ խաղալուց, կարևորը այն է,որ մեծերից մարդ չկա, ու ոչ ոք ցեխոտվելու համար վրես չի խոսում: Բայց ահա իմ անդորրը խանգարում է Գյուլիշանը` դեռ հեռվից կիսաթուրքերեն կիսահայերեն ինչ որ բան խոսելով մոտենում է ինձ: Մորը հետևում է տղան` ինչ որ փայտ ձեռքին, քթի տակ էլ ինչ-որ բան մրմնջալով, հավանաբար երգ: Գյուլիշանը մոտենում է ու առանց իմ կամքը հարցնելու գրկում ու սեղմում կրծքին: Լավաշի ու քիրտինքի հոտից քիթս ծամածռում եմ ու հետ քաշվում: Գյուիշանը նստում է ծառի տակ դրված քոթուկին. գեր կնոջ ոտքերը նստած ժամանակ ինքնստինքյան հեռանում են իրարից ու խալաքի ներքևի բացվածքը ավելի է լայնանում, ապ ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 1126-անգամ 16.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Պատերազմի տարիներին հաճախ էինք լսում.
-Թուրքերը/ ի նկատի ունեին ադրբեջանցիներին/ տավարը տարան: 
Ու գյուղը խառնվում էր իրար: 
Մարդկանց ապրուստի միջոցն էլ էդ տավարն էր: Ու գյուղացիներից շատերը սկսցեին ամռանը բարձրանալ սարեր / գյուղից մոտ 40 կմ. ... Կարդալ ավելին »

ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 696-անգամ 16.04.2014-ից | Մեկնաբանություններ (0)

Այսօր «Հրապարակը» մի նյութ է տպագրել, որը շրջանառվում է նաև համացանցում. Հայաստանի միասեռականներն ուզում են եկեղեցի կառուցել, քանզի աղոթելու տեղ չունեն: Ինչպես ասում են՝ բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը: Ցավալի է, բայց մեր կյանքում ամեն ինչ փորձում են շոուի վերածել, յուրաքանչյուր սրբություն, նվիրական բան աշխատում են սևացնել և հետամնացության պիտակ կպցնել՝ «մարդու իրավունքների» կամ «ազատության» շղարշի ներքո արդարացնելով ՄԵՂՔԸ: Պիտի կրկնեմ՝ Եկեղեցին դեմ չէ քիսոներին կամ ժակլիններին, այսինքն՝ անձերի դեմ չէ, այլ մեղքի, որն արդարացվում է ապաշխարելու փոխարեն: Վերջապես լուրջ դասեր պիտի քաղենք Սոդոմի և Գոմորի պատմությունից. չէ՞ որ Աստված երկնքից կրակ ու ծծումբ տեղացրեց` բնաջնջելով այս քաղաքները հենց նմանատիպ սեռական այլասերությունների պատճառով (տե՛ս Հուդ. Ա 7): Ի՞նչ է Սոդոմ-Գոմոր ենք ուզում դարձնել նաև մեր Հայրենիքը....: Մեծ Պահքի ճանապարհորդության ըն ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 766-անգամ 20.03.2014-ից | Մեկնաբանություններ (0)

http://www.youtube.com/watch?v=5Wu7jY_Oagk&feature=youtu.be

ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE

Մի աշխարհ' հեքիաթ սիրո,
Լի կյանքով ու հույսերով,
Արևի պայծառ տեսքին
Գույնզգույն ծիծաղով:

Մանուկիդ ուրախ կանչով,
Մարտիկիդ հզոր բազկով,
Դու ապրում ես ու կերտում
Մեր Մայր Հայաստան:

ԿՐԿՆԵՐԳ---
Ողջո՛ւյն Հայաստան դու իմ սեր,
Իմ կյանքից առավել ես միշտ քեզ եմ սիրել:


                                                                                ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 941-անգամ 21.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Մարդուն գեղեցկացնում են համեստությունն ու բարությունը:
Գրոշ չարժե, ոչ խելքը, ոչ տաղանդը, ոչ հանճարը, ոչ պրոֆեսոնալիզմը, ոչ գեղեցկությունն ու հմայքը, ոչ դիրքն ու պաշտոնը, ոչ էլ հարստությունն ու հռչակը, եթե համեստորեն չես կարողանում գլուխդ խոնարհել Աստծո քեզ տված շնորքների առջև ու բարի ժպիտ չես շռայլում մարդկանց:
Շնորհները մարդուն տրվում են, ծառայեցնելու Աստծո փառքի ու կողքի մարդկանց օգտակարության համար: Ու որքան շատ է տրված, այնքան ավելի շատ է պահանջվում: Մի մեծամտացեք ձեզ տրված առատ օրհություններով ու մի ծառայեցրեք ի շահ ձեր անձի:
Ուրախանում եմ, որ հազվադեպ հանդիպում եմ մարդկանց, որոնց գովելու դեպքում աչքերը խոնհարհում ու շառագունում են:
Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ....
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 764-անգամ 12.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

Երբ մենք փողոցում աղմուկ ենք լսում, որտեղ մարդ են ծեծում ` սպանելու աստիճան, գողունի նայում ենք այդ ամենին ու ոչ մի արձագանք չենք ցուցաբերում, մտածելով որ դա մեր գործը չէ ու վախենում ենք միջամտել, էդ մարդու կյանքը փրկել, որ հանկարծ ոստիկանությունը կգա, իզուր քաշքշուքի մեջ չընկնենք:
Երբ լսում ենք, որ հարևանները կռիվ են անում, ամուսինը սպանելու աստիճան ծեծում է կնոջը, լույսերը անջատում ենք, իբր թե մենք քնած ենք, ոչինչ չենք լսել, թող իրենց ընտանիքի հարցերը իրենք լուծեն:
Երբ որևէ օլիգարխի ախրանիկ սովորական մարդու ոսկորները փշրում է, որովհետև մի չնչին բան կարող էր դուրը չգալ, մենք դա չնկատելու ենք տալիս, որ չլինի բարձրաձայնենք, հաջորդն էլ մեր ոսկորները ջարդեն:
Փոխարենը այդ մարդիկ <ռետինգի> ու ճղճիմ փիառի համար համակարգչի առջև նստած առյուծ են ձևանում, ու ինչքան քայքայից, պառակտող ու անբարո թեմաներ կա, ուզում են պարտադիր մասնակցություն ունենան, ու իրենց գարշելի էության ողջ հմայքը ցույց տան: Իսկ իրական կյանքում ... Կարդալ ավելին »
ԽՃԱՆԿԱՐ ԲԱԺԻՆ | Դիտվել է 780-անգամ 11.09.2013-ից | Մեկնաբանություններ (0)

1 2 3 »
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024