Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 
+ 04.04.2013 +
«Տանգոն մենակ չեն պարում» 
+ 22.07.2013 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Սուրբ Սարգսի տոնի առիթով Խոկման հատուկ արարողություն Հա... 
+ 24.01.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
Համերգ` նվիրված Համբարձման տոնին 
+ 10.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համար
13:41
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համար
Ապրիլի 5-ին` ժամը 12:00-ին, ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղակայված Կիլիկյան վարժարանի սիրիահայ երեխաների համար կազմակերպվել էր Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված միջոցառում:
«Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ողջունեց ներկաներին, խոսեց յուրաքանչյուրի կյանքում եկեղեցու կարևորության մասին, ինչպես նաև Ավետման տոնի խորհրդից, և կարևորեց բարեխոս Տիրամորն ուղղված մեր աղոթքները:
Այնուհետև համերգային ծրագրով հանդես եկան ԱՀԹ «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը և «Արարատ» պարախումբը ` կատարելով հոգևոր, ազգային, ժողովրդական երգեր և պարեր:
ԵՀԽ Կլոր սեղան 
բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ այս համերգային ծրագիրը կազմակերպվել է հենց Կիլիկյան վարժարանում, որովհետև ևս մեկ անգամ ցանկություն կար հանդիպելու սիրիահայ երեխաներին. «Սա , իհարկե, շարունակական բնույթ կկրի: Այսօրվա համերգից շատ տպավորված եմ. պրոֆեսիանալ երգչախումբ ու պարի խումբ էր, և որ ամենակարևորն է, բոլորը բեմի վրա ժպտում էին. դա նշանակում է, որ սիրով են անում իրենց գործը»:
Կիլիկյան վարժարանը հիմնական դպրոց է, որտեղ սովորում են առաջինից մինչև իններորդ դասարանի 300 աշակերտ: Մինչ հիմա հայրենիքի պատմությանն ու մշակույթին գրքերից ծանոթ երեխաները, այսօր արդեն ականատեսն ու մասնակիցն են նրա առօրյային: Իսկ նման միջոցառումները ավելի են ակտիվացնում երեխաների կյանքը:

Վարժարանի տնօրեն Նորա Փիլիպպոսյանն իր շնորհակալությունը հայտնեց համերգի կազմակերպիչներին. «Մենք ծանոթ էինք հայկական երգարվեստին ու պարերին, այսօր նաև ակատեսը եղանք դրանց: Երեխաներն էլ, ես էլ, շատ զգացված ենք, որովհետև անչափ սիրում ենք ազգային երգն ու պարը և փափագում ենք, որ այսպիսի ձեռնարկները հաճախ լինեն»,- նշեց օրիորդ Նորան, շեշտելով, որ իրենք անհամբեր կսպասեն «Արարատ» միության հաջորդ այցին:

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 727 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մայիս 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024