Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Հարցազրույց Աստծո Հետ 
+ 27.08.2011 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ես աղոթում եմ միշտ 
+ 28.09.2011 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
Ուղղակի ցավ էր... 
+ 23.07.2013 +
Բաց համացանց.... 
+ 12.04.2013 +
Խոկման արարողություն Բագրատ Սրբազանի քարոզխոսությամբ 
+ 30.06.2013 +
Պաղպաղակ չեմ սիրում... 
+ 25.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 12 » Բաց համացանց....
16:00
Բաց համացանց....
Համացանցը բաց է, բոլորի համար / ցավոք սրտի/ այստեղ բոլորը կարող են արտահայտվել ինչ ուզում են  /մնալով անպատիժ /: 
Այստեղ դու կարող ես հանդիպել, ասենք տեսահոլովակի, որտեղ սարերից իջած երկու ձիավոր/ մեկը հավանաբար աղջիկ/ ամբողջ ընթացքում ծամոնը որոճալով, անհասկանալի բառերով ու թուրքական երաժշտությամբ երգ են երգում: Կամ էլ մեկը իրենց գյուղից մի աղջիկ երեխայի մի քանի էրոտիկ ֆիլմ ցույց տալով սովորեցրել է լկտի շարժումներ անել ու տեսահոլովակ է սարքել, մյուսներն էլ նայում «վայելում» են, այդ մանկապղծությունը /դիտումների թվից ելնելով/: 
Մի չարացածի մտքով հանկարծ անցել է վիրավորել դերասանուհիներից մեկին, կամ էլ հաշվել մի երգչուհու փողեր, կամ էլ որոշել է իր ներսի թույնը դուրս թափել, ասելով, որ այս ինչը սիրեկանի օգնությամբ է «մարդ» դարձել: Մեր «խելոք» լրատվամիջոցները կկենտրոնան այդ գրառման /ընդամենը ստատուսի/ վրա ու դա կսարքեն նյութ, սա է այսօրվա ժուռնալիստիկա՞ն: Ուուուուուուուուուուուուուու մի ամբողջ ազգ «վրա կտա»: Կեսը կսկսի լավ գրել, մյուս կեսը` վատ, ու էլ գող փիսո, էլ քաչալ շուն, մեկ էլ կզգաս արդեն շունը տիրոջը չի ճանաչում, դիվանբաշի էլ չկա, բանը հացնենք նրան:
Ու վերջին շրջանում ամենից շատ բոլորը կենտրոնացել են Հայ Առաքելական եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա: Ասենք ով է ասել, որ ձվից նոր դուրս եկած ամեն մի թրթուռիկ պիտի իրեն իրավունք վերապահի, վիրավորել Վեհափառին, կամ բարձրաստիճան հոգևորականներին, ու «ԴՈՒՔ» չափահաս և «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» մարդիկ, փոխանակ դատապարտելու նման անբարո արարքները, պիտի ոգևորեք այդ մանկամտությունը. դուք իսկապես այդքան պարզունակ ուղեղ ունեք, որ կարծում եք Վեհափառը Տերունական աղոթքը չգիտի՞: Թե դուք բոլորդ անթերի եք, կատարյալ, ու անսխալական: Եկեք ոչ մեկս երբեք չմոռանանք մեր անցյալը ու չդապարտենք ուրիշների ներկան, որովհետև չգիտենք ինչ է սպասվում մեզ ապագայում: 
Փաստորեն այսօր համցանցում ճակատագրեր են որոշվո՞ւմ: 
 Փաստորեն մեզանից ցանկացածը կարող է հայտնվել մի ամբողջ համցանցային ոհմակի թիրախում ու «կործանվել», սա մարդկությո՞ւն է, դուք ձեզ երբեք հարց չեք տալիս, ինչ բարոյական իրավունք ունենք մարդկանց այդքան հոգեպես ցավեցնելու և բիծ թողնելու նրաց կյանքում: Երբ մեկը օգնության կարիք ունի, դուք երբեք այդպես պատրաստակամ ու ակտիվ չեք, բայց եթե քարկոծելու հարց կա, բոլորդ ամենամեծ քարերն առած շարքի առջում կանգնած եք, ինչո՞ւ.....

Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 2216 | | էրոտիկ ֆիլմ, տեսահոլովակ, Վեհափառ Հայրապետ, քաղաքակիրթ, լրատվամիջոց, թուրքական երաժշտություն, կաթողիկոս, հոգևորական, համացանց, գյուղացի | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2023