Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆԸ… 
+ 04.10.2013 +
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն&... 
+ 05.10.2013 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Համեստությունն անգին զարդ է: Մեծ հոգիներին է հատուկ.... 
+ 12.09.2013 +
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
Տարօրինակ չէ՞ 
+ 02.08.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 4 » «Բանտում էի, եւ ինձ այցի եկաք»
13:35
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք»
Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը հիմնվել է դեռևս քսան տարի առաջ՝ ներկայիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ: Այսօր, շնորհիվ Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի, ավելի համակարգային բնույթ են ստացել հոգևորականների ծառայությունը ՔԿ հիմնարկներում, իսկ հեռավոր շրջաններում առաքելությանն օժանդակում են տարբեր թեմերից չորս քահանաներ: Բաժինն այսօր ունի չորս հոգևոր սպասավոր:
Ինչո՞ւ է անհրաժեշտ բանտերում հոգևորականի ներկայությունը, ինչո՞վ կարող է նա օգնել կալանավորներին. այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրուցում է ՔԿՀ հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:

«Բանտերում շատ կարևոր է հոգևոր ծառայությունը` մարդկանց օգնելու, ճիշտ ճանապարհը ցույց տալու, բարոյապես վերափոխելու համար»
Ընդհանրապես, մեկուսացման և պատիժ կրելու երևույթը շատ նման է քրիստոնեական ապաշխարության խորհրդին. երբ մեղքի մեջ ընկած մարդը ունի մեղքի գիտակցությունը, զգում է մեղքից բաժանվելու կարիքը, խոստովանում է այդ մեղքը և իր կատարած սխալի համար հատուցում է իրական գործով: Սակայն ապաշխարության խորհուրդը կատարվում է, երբ մեղավորն ինքն է գալիս այդ գիտակցությանը, իսկ ՔՀԿ-ների դեպքում այլ է. պետությունն ունի օրենքներ, օրենքները կյանքի կոչող դատարաններ, որոնք հանցանքի ապացուցման դեպքում պատիժ և մեկուսացում են սահմանում անկախ դատապարյալի կամքից: Պարզապես խնդիրն այն է, որ չպետք է բավարարվել միայն մեկուսացման պատժով: Արդարադատության համակարգը պետք է օժտված լինի հանցագործին հանցանքից զատելու, այսինքն՝ վերափոխելու առաքելությամբ: Միայն մեկուսացման ձևով պատժելու և պահելու պարագայում հանցանք կատարած մարդը մնում է իր ուժերի հույսին և կարող է սեփական ուժերով կա´մ վերականգնվել, կա´մ ավելի մխրճվել իր հանցագործ մտայնության և կենսաձևի մեջ: Այստեղ է, որ մեծապես կարևորվում է եկեղեցու, հոգևորականի գործունեությունը, որպեսզի մարդը գիտակցի իր մեղքը, անցնի վերափոխման ճանապարհով:

«Մեծ է հոգևորականի դերը՝ հասարակության առողջացման տեսանկյունից»
Քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում հիմնականում նրանք, ովքեր մեղանչել են ոչ միայն քրիստոնեական բարոյականության, այլ նաև օրենքի առջև: Մարդը գողություն է արել, ձերբակալվել և դատապարտվել է: Եվ եթե նա չվերափոխվի բանտում, այլ ավելի մխրճվի իր հանցավոր մտադրության մեջ, մի օր դուրս գալով հասարակության մեջ, դարձյալ շարունակելու է իր սև գործը և վնասելու ուրիշներին, ինձ, Ձեզ, իմ ու Ձեր հարազատներին ու ընկերներին, ի վերջո պետությանը:

«Անազատության մեջ գտնվողները չեն կարող գալ եկեղեցի, մենք ենք գնում իրենց մոտ»
Նույն հոգևոր ծառայությունը, որ կատարվում է դրսում, իրականացվում է նաև ՔՀԿ-ներում՝ հոգևոր խնամք, ծիսական արարողություններ (Մկրտություն, Պսակ, Սուրբ Պատարագ, խոստովանություն՝ անհատական և ընդհանրական, Սուրբ Հաղորդություն): Երբ հոգևոր խնամքը տարածվում է շատերի վրա, անմիջապես արձագանքը դատապարտյալների կողմից չի ուշանում. նկատվում է ակտիվություն թե´ արարողություններին մասնակցելու, թե´ հոգևորականին մոտենալու և խոստովանություն կատարելու առումներով: Բազմապատկվում է մկրտվել ցանկացողների թիվը: Նշեմ, որ և´ մկրտությունից, և´ պսակից առաջ հատուկ պատրաստության շրջան ենք անցնում իրենց հետ, սակայն ոչինչ չենք ստիպում. բանտարկյալներն իրենք պետք է գան փոխվելու գիտակցությանը:

«Եթե դատապարտյալը եկավ հոգևորականի հետ խոսելու, նշանակում է՝ նա զգացել է հոգևորականի հետ առնչվելու, Աստծու խոսքը լսելու, խոստովանություն անելու և կյանքը առողջացնելու կարիքը»
Երբ մարդը քայլելիս ճանապարհին սայթաքում է, փորձում է արագ ոտքի կանգնել, ուժերը չբավականացնելու դեպքում ձեռքը տալիս է իրեն օգնության եկած որևէ անցորդի պարզած ձեռքը: Կարելի է ասել, հենց ձեռք մեկնողի առաքելությամբ ենք մտնում բանտ՝ պատրաստ բոլորին ընդունելու, բոլորի հետ խոսելու, իրենց հոգսը կիսելու:
Հաճախ են պատահում դեպքեր, երբ բանտարկյալները խոստովանում են, զղջում կատարածի համար: Եվ եթե մարդը գալիս է Սուրբ Հաղորդություն ստանալու և դրանից առաջ խոստովանություն է արել, նշանակում է՝ նա արդեն հասել է սխալը զգալու, զղջալու, վերափոխվելու գիտակցությանը:
Հաճախ զրույցներ ենք ունենում տարբեր թեմաներով` մարդու կոչման, մեղքի և ապաշխարության, Աստվածածնին նվիրված տոներին` մայրության, կնոջ կոչման մասին: Ունենում ենք նաև անհատական զրույցներ, որոնց ընթացքում մարդը պատմում է իր մասին՝ ինչպես ընկավ այդ փորձության մեջ, ինչ է պետք դա հաղթահարելու, հավատքը զորացնելու համար:

«Բանտերում շատ կարևոր է հոգևորականի նկատմամբ վստահությունը»
Իրենք խոստովանության երբեք չեն գա, մինչև չվստահեն քեզ: Այդ վստահությունը քրտնաջան աշխատանքի, ճիշտ պահվածքի արդյունք է: Հոգևորականը պետք է ոչ միայն տարբերվի բոլորից, այլ նաև օժտված լինի դիմացինին փոխելու, աղոթքի կանչելու ուժով ու զորությամբ: Պետք է նրանց համար օրինակ լինել, ուսուցանել սեփական կյանքով ու կեցվածքով: Մենք չենք մեղադրում իրենց, քանի որ արդեն դատապարտված են. պարզապես փորձում ենք ցույց տալ արարքի վտանգավորությունը, ներկայացնել կատարված հանցանքը քրիստոնեական լույսի ներքո, բացահայտել մարդու արժեքը, մատնանշելու մարդու արժանապատվության և հանցանքի անհամատեղելիությունը: Սակայն պետք վկայեմ, որ հոգևորականը դատապարտյալի կողմից լիարժեք վստահության է արժանանում, երբ տեսնում է հավատի իրական դրսևորում Տիրոջ նկատմամբ, ծառայության բարձր գիտակցություն, որ մարմին է ստանում իր նկատմամբ դրսևորվող սիրո և ուշադրության մեջ, երբ զգում է, որ բանտ ես մտնում հենց իր համար, իրեն ժամանակ հատկացնելու մեկուսացման պայմաններում:

«Հոգևոր խնամքից, ծիսական արարողություններից զատ փորձում ենք նաև հանդիպել կալանավորների ընտանիքների հետ»
Մեզ հետաքրքրում է, թե ինչպիսի´ն է նրանց ընտանեկան վիճակը, ինչպե´ս է ազդել մեկուսացումը կամ պատիժը կնոջ, զավակների հարաբերությունների վրա: Գրեթե ամեն շաբաթ այցելում ենք դատապարտյալների բնակարանները: Նրանց մեծ մասը խոցելի խավերից են, և´ նյութական և´ հոգեբանական դժվարություններ ունեն: Ընտանիքի անդամների հետ անցկացնում ենք զրույցներ, որպեսզի նաև ինչ-որ իմաստով փարատվի իրենց մենակությունը: Մեզ անհանգստացնում է նաև նրանց զավակների դաստիարակության և կրթության խնդիրները: Մայր Աթոռի կողմից հայթայթված ֆինանսական միջոցներով այսօր բարձրագույն կրթություն են ստանում անչափահաս տարիքում բանտում հայտնված մեկ դատապարտյալ և դատապարտյալների երկու զավակներ:

«Մեր ծառայության լավագույն գնահատականն այն է, երբ դատապարտյալը դուրս է գալիս ՔՀԿ-ից և այլևս չի վերադառնում»
Հոգևոր կյանքից հեռու գտնվող շատ դատապարտյալներ այսօր փարվել են իրենց Մայր Եկեղեցուն, մկրտվել և դարձել են եկեղեցու անդամ: Բանտից դուրս գալուց հետո հաճախ Մայր Աթոռ են գալիս, կապ պահպանում, որևէ փորձության ժամանակ անմիջապես դիմում են հոգևորականի օգնությանը: Մի շարք աղանդավորներ մեզ հետ զրույցների արդյունքում դարձի են եկել:
Կան էությամբ հանցագործներ, սակայն չկան անուղղելի մարդիկ: Հիշենք, որ երբ բորոտը (բորոտները հասարակությունից մեկուսացված, մոտավորապես բանտարկյալի վիճակում էին) աղաղակեց Հիսուսին. «Տե´ր, եթե կամենաս, ինձ կմաքրես», Տիրոջ պատասխանն այս էր. «Կամենում եմ, մաքրվիր»: Այստեղ համընկնում են Տիրոջ և մարդու կամքը, քանի որ Աստված ուզում է, որ մենք մաքրվենք, վեր կանգնենք, ապրենք իրապես մարդկային կյանքով՝ Իր լույսի ներքո: Նա մեզ տվել է ուժ, կարողություն՝ ամենը, որպեսզի մենք, սխալներով հանդերձ, հավատարիմ լինենք մեր մարդ կոչմանը. եթե կա անկում, կա նաև բարձրացում, բայց մենք պետք է ցանկանանք բարձրանալ...

 Հարցազրույցը` Մարիամ Ավետիսյանի


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 887 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024