Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… 
+ 30.09.2013 +
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
«Բանտում էի, եւ ինձ այցի եկաք» 
+ 04.10.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
Մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը 
+ 05.04.2014 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Կյանքում մարդ եղեք 
+ 11.09.2013 +
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 
+ 04.04.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 1 » Ծառայել պարտավոր են բոլորը
11:40
Ծառայել պարտավոր են բոլորը

Ի՞նչ են մտածում մարդիկ, ովքեր խուսափում են Հայոց բանակում ծառայելուց, ներեցեք անհամեստ հարցիս համար, ձեր խիղճը չի տանջո՞ւմ:
Ախր մենք այն երկիրը չենք` ապահով ու ահոգ, որ պարտադիր զինծառայությունից էլ անգամ մի հոգու ազատենք:
Ու կապ չունի օլիգարխի որդի, ասպիրանտ, եհովայի վկա, թե չգիտեմ ով, ՊԱՐՏԱՎՈՐ Է ծառայել/ բացառությամբ առողջական լուրջ խնդիրներ ունեցողների/:
Փոխեք ձեր բոլոր օրենքները, որ այդ երկու տարվա ծառայությունը 18 տարեկանում պարտադիր լինի բոլորի համար, նա ուսանող է, հոգևորական, մամայի փեշի տակ մեծացած վախկոտ, երկքաղաքացի, թե ամբողջ կյանքում հատուկ փող հավաքած /որ բանակից ազատեն/ ընտանքի զավակ/ ոչ ոք այն ծառայող տղաներից լավը չէ/:
Այ որ գործատուները անգլերենի ու համակարգչի իմացության փոխարեն զինգրքույկ ուզեն, պետական պաշտոններն էլ առանց այդ գրքույկի ոչ ոք չունենա, ոչ մեկ բանակից չի փախչի:
Խնդրում եմ նաև չասեք, թե ծնողների համար դժվար է, շատեր պահել, հասցրել են 18 տարեկան, գնում են ու հետ չեն գալիս, ես խորապես ցավում եմ այդ ամենի համար, բայց երբեք չեմ կարող արդարացնել, բանակից խուսափելը, բա որ տարական քանի հոգի մահանում է ավտովթարից/ որի թիվն անհամեմատ մեծ է/ դա բնական եք համարում, բանակում զոհվելը անբնակա՞ն/ Չնայած որ հիանալի կլիներ եթե այդպիսի դեպքեր չլինեին/: Բա վթարներից հետո ինչո՞ւ որևէ մեկին չեք մեղադրում, կամ այտուհետ ձեր 18 տարեկան տղաներին ինչո՞ւ չեք արգելում նստել ղեկին, մի բան էլ ավելին դուք եք ամենաճոխ մեքենան առնում ու տակը դնում, ոչ մեկից հետ չմնալու ու սաղի աչքը հանելու համար:
Պետություն պարտավոր ես օրենքներդ վերանայելու, որ ծառայեն բոլորը, ինչու չէ 6 ամսով նաև աղջիկները, ու նաև հնարավորություն տալու, որ մարդը համ սիրով ծառայի իր բանակին, համ ուսումնական հաստատություններում սովորելուց չզրկվի, համ էլ Աստված ոչ արած պատերազմի ժամանակ պատրաստ լինի:
Ես բացարձակ ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու ու խնդրում եմ գրածիս տակ պարզապես չարտահայտվել, սա իմ սուբեկտիվ կարծիքն է, որի իրավունքը ես ունեմ:


Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 965 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հունիս 2014  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024