Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինութ... 
+ 11.10.2013 +
Ամանորյա հրաշք 
+ 06.12.2014 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ... 
+ 12.10.2013 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
«Ո՛վ ծոյլ, մրջիւնին գնա, անոր ճամբաները տես ու իմաստուն... 
+ 02.08.2013 +
Դուք որպես հավատացյալ, առաջին հերթին ձեզ որպես հոտի անդ... 
+ 23.08.2013 +
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Կյանքում մարդ եղեք 
+ 11.09.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 28 » Ծարավի եմ...
21:58
Ծարավի եմ...


Թող որ մեր կյանքը ջրի վերածվի, մատուցենք Նրան` խաչյալ Քրիստոսին, քանզի դրանից արբենալու ենք մենք և միա՛յն մենք:


«Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ

ԾԱՐԱՎԻ ԵՄ…

Հնչեց Խաչեցյալի շրթներից, Ում մահամերձ մարմինը գամված էր խաչին: Ծարավի եմ… հնչում էր խաչեցյալ Աստվածորդու դողդոջուն շրթներից, Ում անպատմելի ցավերի զգացումներից ճոճվում էր խաչափայտը: Խնդրում էր Մեկը, Ում յուրայինները, թեկուզև մահվան սարսուռի զգացողության մեջ, տարօրինակ էին համարում այդ խնդրանքը, քանզի խնդրում էր Մեկը, Ում Տեր և Աստված էին դավանել նրանք` ամենակարող և ամենազոր, Ով Կանայի հարսանիքի ժամանակ ջուրը գինու էր փոխակերպել, Ով քայլել էր ծովի վրայով, Ով բժշկել էր բազում կույրերի, կաղերի և գոսերի, Ով շնչավորել, կենդանացրել և հարություն էր տվել մահացած Ղազարոսին: Որքան որ տարօրինակ էր այս խնդրանքը յուրայինների համար, նույնքան և հռոմեացի զինվորների և խաչը բարձրացողների համար, ովքեր ակամայից փաստում էին խաչեցյալի Աստվածորդի լինելը, ծաղրական խոսքերով վկայություն տալիս ասելով. «Ուրիշներին փրկեց, իրեն չի՞ կարողանում փրկել» և դրանով իսկ փաստում բազմաթիվներին փրկելու անժխտելիությունը և Նրա փրկագործական առաքելությունը: Խնդրում էր Մեկը, Ով հաստատորեն խնդրելու բնավ կարիքը չուներ, և խնդրում էր Նա ոչ թե իր համար, կամ իր պատճառով, այլ ուրիշների, ում ի սկզբանե յուրային էր Նա համարում իրեն, խնդրում էր փոխան Ադամ Եվայի, ովքեր հեռացան անհնազանդությամբ, խնդրում Կայենի փոխարեն, ով եղբայրասպան դարձավ, խնդրում էր Բաբելոնի աշտարակը կառուցողների փոխարեն, ովքեր փափագում էին աստվածանալ, խնդրում էր սոդոմացիների և գոմորացիների շնության և արվամոլության համար և վերջապես Իրեն խաչողների և մեզանից յուրաքանչյուրի համար: Խնդրում էր, սակայն, քաջ իմանալով, որ ոչ թե ջուր, և դեռ ավելին ջրի փոխարեն մատուցվելու է սպունգը` թաթախված քացախով. մի՞թե մեզանից որևէ մեկը, որքան էլ արժանի համարելով իրեն արդարացիորեն իր դրացուց, բարեկամից կխնդրի մի բան, եթե գիտենա, որ պիտի մերժվի և մինչև անգամ մեղադրվի, արհամարհվի և անարգվի, և կամ մերժվելուց և նմանօրինակ վերաբերմունքից արդյոք չի չարանա, կամ թշնամանա և ի գործ անցնի: Եվ ահա Քրիստոս, իմանալով հանդերձ, որ չի տրվելու իրեն ջուր և նույնիսկ անարգվելու է, գիտակցորեն աղերսում էր այն և որից հետո պիտի բարբառեր. «Ամեն ինչ կատարված է»: Այսինքն՝ Աստվածորդին մարմնացյալ, իր երկրային կյանքով փաստեց ճիշտ ապրելու հնարավորությունը, թեկուզև մարդու նման ծարավեց, քաղցեց, լաց եղավ Ղազարոսի մահվան ժամանակ, սակայն արհամարհանքին և թշնամությանը պատասխանեց սիրով և մնաց անմեղսունակ, և ահա խաչի վրա խաչում է մարդկային մեղքը և խնդրում, ինչպես Իրեն խաչը բարձրացնողների, նույնպես և բոլոր ժամանակների մեղսունակ մարդկանց համար, ասելով. «Հայր, ների’ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Խաչելությունը, որպես գործողություն, ավարտված իրողություն է, սակայն այն միշտ ներկայություն է, և Քրիստոս, գամված խաչափայտին, նորից ջուր է խնդրում յուրաքանչյուրիցս՝ ասելով` Ծարավի եմ: Խնդրում է աղքատի տեսքով, ով մեր օգնության կարիքն ունի, խնդրում ծարավիի տեսքով, ով մեզանով արբենալու կարիքն ունի, խնդրում մեզանից թույլի կերպարանքով, ով մեր պաշտպանության կարիքն ունի, խնդրում մեզանից արհամարհվածի տեսքով, ով մեր սիրո կարիքն ունի, խնդրում մեր խղճի խայթով, մեր խղճի ձայնով, որ չգոռոզանանք, չամբարտավանանք, չկեղծավորենք և չշնանանք, չարհամարհենք, չնախանձենք, որ չտառապենք արծաթասիրությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ, որ չհայհոյենք և երբեք սերը, ազնվությունը, ամուր հավատքը չնվազի մեր մեջ: 
Ահա Քրիստոս գամված է խաչին, աղերսում է մեզ, մեր հոգու ճիչով և ջուր է խնդրում, որ մեր մարմնական և մեր աշխարհիկ ցանկություններով ևս մեկ անգամ, ինչպես Ադամը և ինչպես Կայենը, և ինչպես խաչին բարձրացնողները ջրի փոխարեն քացախ չմատուցենք, թող որ մեր կյանքը ջրի վերածվի, մատուցենք Նրան` խաչյալ Քրիստոսին, քանզի դրանից արբենալու ենք մենք և միայն մենք:


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 996 | | քացախ, Կայեն, Արարատ միություն, ջուր, հոգևոր հովիվ, Բաբելոնի աշտարակ, Քրիստոս, Տեր Հակոբ, Աստվածորդի, Ղազարոս | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մարտ 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024