Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
Խենթ սիրո գիշերվա մեղեդին 
+ 17.07.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Ուշացած նամակ 
+ 03.08.2013 +
Կարևոր մի ժողով 
+ 28.07.2011 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին 
+ 26.09.2013 +
Ուխտագնացություն դեպի Հավուց թառ 
+ 13.07.2014 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 29 » Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի
19:04
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի

Շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ «Սիրո, Հավատքի և Հավատարմության» Ուխտերթը քաղաքամայր Երևանից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ուխտերթը կազմակերպել էին եկեղեցական և հասարակական տարբեր կառույցների ու կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները` առաջնորդությամբ Մայր Աթոռի Հայեցակարգային Հարցերի Գրասենյակի Տնօրեն Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի:

 Նոյեմբերի 17-ին նախաձեռնող խմբի մասնակից երիտասարդները, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, ուխտաբար եղան Վայոց Ձորի թեմի մի քանի եկեղեցիներում: Այդ օրը նաև Ջերմուկի քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որտեղ էլ մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ, որին մասնակցեցին ուխտավոր երիտասարդները: Պատարագի ընթացքին ուխտավոր հավատացյալներին իր պատգամը փոխանցեց Բագրատ Սրբազանը` քարոզի բնաբան ընտրելով «Ձեզանից ով որ ուզում է առաջին լինել, թող ծառա լինի» (Մատթ. 20։20–28) ավետարանական խոսքը. «Առանց ծառայության, տեր լինելու ցանկությունը սուտ է և կեղծ, ծառայությունը խոնարհություն անելու մեջ է, չի կարելի որևէ բանի տեր լինել, եթե չես ծառայում նրան: Մենք մեր Տիրոջ մեջ տեսնում ենք խոնարհություն, նրա ծառայությունը գալիս էր տառապանքների մեջից, մինչև սիրո խաչը, բայց մենք նրան ծառա չենք ասում, այլ Տեր»,- ասաց Սրբազան Հայրը:

Երիտասարդները եղան նաև Սուրբ Տրդատ, Սուրբ Աննա, Սուրբ Խաչ և Սուրբ Նշան եկեղեցիներում` ամենուր աղոթելով մեր Հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար:

Ուխտին մասնակցող երիտասարդ երկրապահների նախաձեռնությամբ ծաղիկներ դրվեցին Ջերմուկ և Եղգնաձոր քաղաքների Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների Հուշակոթողին, ապա Սրբազան Հայրը աղոթք առաքեց առ Աստված բոլորի հոգիների խաղաղության համար: Ուխտավորները, վերադառնալով իրենց օջախներ, բերեցին իրենց հետ ողջ օրվա խաղաղությունն ու օրհնությունը:

Հեղինե Մարգարյան


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 669 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Դեկտեմբեր 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025