Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Հուշիկ քայլերով 
+ 22.04.2013 +
Ծառայել պարտավոր են բոլորը 
+ 01.06.2014 +
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս 
+ 24.09.2011 +
Օղի եմ ուզում 
+ 18.08.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Համբուրում ենք Վեհափառ Հոր Աջը, այն ավելի զորացնելու պա... 
+ 22.08.2013 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
HEEM representative assembly 
+ 06.07.2014 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 5 » Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն` կծիկը քանդված է
00:54
Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն` կծիկը քանդված է
Վերջերս Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովն անդրադարձ կատարեց երիտասարդության հայեցի և հոգևոր դաստիարակության խնդիրներին, Հայաստանում և Սփյուռքում հայ երիտասարդի դիմագրավելիք մարտահրավերներին: Հոգևոր-եկեղեցական կյանքում երիտասարդների մասնակցության, նրանց հուզող խնդիրների մասին մեզ հետ զրուցում է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ, Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման ընդհանուր հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

-Սրբազան հայր, ներկայումս շատերն այն կարծիքին են, որ երիտասարդությունը հեռացել է ավանդույթներից, հետաքրքրություն չունի հոգևոր կյանքի, եկեղեցու նկատմամբ. ո՞րն է Ձեր տեսակետը:

-Ինչպես բոլոր հարցազրույցների ժամանակ, այսօր ևս իմ խոսքը դրական պիտի հնչի երիտասարդների մասին: Ի տարբերություն շատերի, ես կուզեի ասել, որ երիտասարդներն այսօր ավելի, քան երբևէ, զգում են կապն Աստծու հետ, ավելի լուրջ և նախանձախնդիր մոտեցում ունեն Եկեղեցու նկատմամբ: Բավական է, որ մենք մեկ քայլ կատարենք, սեր, գուրգուրանք, հոգածություն ցուցաբերենք երիտասարդի հանդեպ, կտեսնենք, թե հավատքը որքան խորն է իր մեջ, որքան մեծ է հետարքրքրությունը, նախանձախնդրությունը հոգևոր կյանքի նկատմամբ:

-Ինչի՞ կարիքն ունեն այսօր երիտասարդները:

-Երիտասարդն այսօր հոգևոր ծնողների կարիք ունի: Չպետք է սպասել, որ նա ինքը ընդառաջ գա Եկեղեցուն. առաջին քայլը եկեղեցականինն է՝ երիտասարդի հետ խոսելու, որպեսզի վերջինիս մեջ համարձակություն արթնանա՝ արտահայտվելու, կիսելու իր մտահոգությունները, ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները:

-Ի՞նչ կարող է ստանալ երիտասարդը հոգևորականից:

-Ինչպես ուսուցիչն է այբուբենը, գրել-կարդալ սովորեցնող անձը, այնպես էլ հոգևորականը սովորեցնում է հավատի այբուբենը, բարոյական դասեր տալիս երիտասարդությանը:

Այսօրվա մարտահրավերներն առավել ևս պարտավորեցնում են, որ հոգևորականը հովանի լինի երիտասարդին: Նա երիտասարդի համար հոգևոր ծնող է, սրտակից ընկեր, ով կարող է սովորեցնել, մխիթարել, քաջալերել:

Եթե երիտասարդը մտնում է եկեղեցի և մոմ է վառում, ուրեմն` կծիկը քանդված է: Դա նշանակում է, որ նա իր մեջ ունի կապն Աստծու հետ, որը, սակայն, մշակված չէ: Մոմը վառելուց հետո մեզ մնում է երիտասարդի հետ սկսել հոգևոր ճանապարհորդությունը, քանի որ, ինչպես ուսումնական կյանքում, այստեղ էլ պետք է աստիճանաբար բարձրանալ՝ հավատը, քրիստոնեական գիտելիքները զորացնելու և զարգացնելու համար:

-Ինչպե՞ս կգնահատեք երիտասարդների մասնակցությունը հոգևոր-եկեղեցական կյանքին. ակտի՞վ են նրանք:

-Ակտիվ մասնակցում են, բայց չեմ կարող ասել բավարար չափով, քանի որ լինում է մեկը, ով բացակայում է, և այդ մեկ բացական անգամ շատ է մեզ համար: Եվ այստեղ պետք է առաջնորդվել կորսվածին վերադարձնելու գիտակցությամբ. չէ ո՞ր Ավետարանը ևս ասում է, որ Քրիստոս թողեց 99 ոչխարներին և գնաց մեկ մոլորվածի ետևից...

Այսինքն՝ Եկեղեցու կյանքի մեջ երիտասարդի մասնակցությունը դարձյալ մեզանից է կախված: Երիտասարդին Եկեղեցու ծիսական-արարողական կյանքի մեջ ներգրավելու համար պետք է ուղղություն տալ, սովորեցնել, բացատրել, որպեսզի նա կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ հոգևոր սնունդը: Նա կարող է եկեղեցականի հետ գործակից դառնալ, քանզի իր մաս և բաժինն ունի սուրբ գործի մեջ, նրան շնորհված է առանձնահատուկ դեր ու առաքելություն:

-Սփյուռքում նոր սերնդի համար հեշտ է ձուլվելը օտար միջավայրին ու սովորույթներին: Ի՞նչ քայլեր են կատարվում այս ամենը կանխելու համար և որքանո՞վ է կարևոր Եկեղեցու դերը:

Այս ամենի դեմ պայքարելու գործում խնդիրը միայն հոգևորականինը չէ. նա և աշխարհականը (երիտասարդը) միասին, ձեռք ձեռքի տալով պետք է շոշափելի դարձնեն Եկեղեցու առաքելությունը:

Դեռևս Կանադայում առաջնորդության տարիներին CYMA առաքելությամբ ամեն տարի ընդհուպ մինչև 60 երիտասարդներ եմ առաջնորդել Հայաստան՝ այն ներքին փափագով, որ Հայ Եկեղեցու զավակն իր կյանքը կապի հայրենիքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր արմատների հետ, քանզի մեկ այցելությունը, մեկ ուխտագնացությունը դեպի մայր հողը հավասար կլինի հազար քարոզի ու պատգամի: Եվ մենք հաջողություն արձանագրեցինք. այդ առաքելությունը շարունակվում է նաև այսօր: Այսինքն՝ կարևոր է երիտասարդին մայր հայրենիքի հետ կապելը. նա, ոտքը դնելով մայրենի հողի վրա, զգում է հայրենիքի ներկայությունը, խոսում հայրենի բնության հետ, լսում իր ժողովրդի ձայնը: Վերջիվերջո, նա իր տպավորություններով, ապրումներով նաև թթխմոր կլինի համայնքի համար՝ կապված մնալու մայր հայրենիքի և Սուրբ Էջմիածնի հետ:

-Ձեր խոսքը երիտասարդներին:

Իմ հորդորն այն է, որ սիրեն Եկեղեցին, ամեն իրավիճակում ուղեցույց դարձնեն Քրիստոսի օրինակելի կյանքը, Աստծու հանդեպ իրենց սերն արտահայտեն Առաքելական Եկեղեցուն ծառայելով` կառչած մնալով այս նվիրական և սրբազան հաստատությանը: Այլ խոսքով` իրենք դառնան Եկեղեցին, այնտեղ իրենց մասն ու բաժինը զգան՝ հոգևորականի հետ միասին ձեռք ձեռքի տալով և աշխատելով:

Այսօր, այո, փոխվել են ժամանակները, զարգացել միջոցները, բայց դրանք պատճառներ չեն, որ մարդը կորցնի իր բարոյական սկզբունքները. բարոյականություն, որի հիմքը Աստվածաշունչն է, Քրիստոսի Ավետարանը, Տիրոջ ճշմարիտ վարդապետությունը:

Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_interview_219698.html

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 704 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024