Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
Մեկնարկվեց «Ճանաչենք մեր եկեղեցին» ծրագրի երկրորդ փուլը 
+ 05.04.2014 +
ՍԵՐԸ 
+ 23.07.2013 +
Մի աստղ բացակա էր երկնքում 
+ 20.08.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Հուզիչ և իրական պատմություն 
+ 21.08.2013 +
Մի կտոր մանկություն 
+ 16.04.2014 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 24 » Գեղեցիկ մի ծիսակարգ ևս
20:47
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս

 Յոթանասուն տարի խորհրդային լծից հետո, այսքան մոլորեցնողների մեջ, մեր ժողովրդի հաճախելիությունը Հայ Առաքելաքական Սուրբ եկեղեցի, բավականին շատացել է: Մարդիկ մասնկացում են պատարագներին, ժամերգություններին, բարեխղճորեն ու սիրով կատարում քրիստոնեական ծեսերը` տնօրհնեք, մկրտություն, հարսանիք: Իսկ վերջին ժամանակներս նաև մի գեղեցիկ արարողություն` նշանադրությունը: Վերջերս երուսաղեմցի Չարլիի ու Արարատ միության անդամ` Անուշիկի նշանադրության արարողությունն էր: Այն հարցին, որ բոլոր մարդիկ չեն այս արարողությունը եկեղեցում անում, դուք ինչու այսպես որոշեցիք, Անուշիկը պատասխանեց.

-Եկեղեցին իմ համար հոգևոր մեծ արժեք ունի և ես կարծում եմ մեր համատեղ կյանքը սկսելով հենց եկեղեցուց, մեր հետագա ամբողջ կյանքը կլինի լուսավոր ու հաջողակ:

 Նշանադրության արարողակարգի մասին ավելին իմանալու համար զրուցեցինք ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսիսյանի հետ:

 -Վերջին ժամանակնես է, որ եկեղեցում նաև նշանադրության արարողություններ են կատարում, դա մոռացված ավանդույթի վերականգնում է թե՞ մի նոր բան:

 - Ոչ, վերջին ժամանակները չէ, միշտ էլ եղել է այդպիսի բան, երբ " Մաշտոց” ծիսարանը կազմավորվել է մեր հայրերի կողմից, հետևաբարՄեսրոպ Մաշտոցի անունը կրելով արդեն հասկանալի է, որ խոսքը մոտավորապես 5-րդ դարի մասին է, այդ ժամանակվանից էլ, այս ծիսակարգը կատարվում էր: Մայր Մաշոցի մեջ բացատրվում է, որ սա ոչ թե ուղղակի ավանդություն է, այլ կատարվում է Գաբրիել հրեշտակիսուրբ կույս Մարիամին ավետելու խորհրդով:

՞սկ պարտադիր ծիսակարգ է, թե մարդիկ կարող են նաև չանել նշանադրությունը եկեղեցում:

 -Բնականաբար, եթե եկեղեցական ծիսակարգ է, հետևաբար պարտադիր է, ինչպես նաև մկրտությունը, կամ պսակադրությունը: Սա պսակադրության նախնական քայլն է: Նույն բան է, երբ մարդ մկրտված չէ, բայց գնա պսակվելու, նրան պետք է մերժել, որովհոտև քրիստոնյա չէ, այս դեպքում եթե նշանված չեն, եկեղեցում կարելի է նշանադրել, հետո էլ պսակը կատարել: Ինքը պարտադիր ծես է, բայց մենք չենք կարող պարտադրել, յուրաքանչյուր քրիստոնեական և եկեղեցական, սովորություն և օրենքներ ուղղակի մարդու սրտաբուխ ցանկություններով պետք է լինի, դա պարտադրական չէ:

 - Բոլորը գիտեն, որ հարսանիքի արարողակարգը եկեղեցու արվում է, իսկ նշանադրության մասին ոչ բոլորին է հայտնի:

 -Բնականաբար սա խորհրդային շրջանի թողած վատ հետևանքներից է, որ մարդկանց մեջ այս ծիսակարգը մոռավել է, ինչպես մոռացվել էր պսակադրությունը, 70, 80 –ական թվականներին մարդիկ ամուսանում էին առանց եկեղեցու, ոմանք գիտեին որ եկեղեցով կարելի է ամուսնանալ, բայց վախենում էին, ոմանք չէին կարևորում դա, ոմանք էլ իրենց չեին համարում քրիստոնյա, որովհոտև արդեն աթեիստ էին: Բայց փառք Աստծո պսակադրությունը կամաց-կամաց սկսեց արդեն կարևոր հանգամանք դառնալ մարդկանց համար, մանավանդ ամուսանցող զույգերի: Իհարկե կարող ենք ասել որ այսօր մի որոշ մասի համար պսակադրությունը եկեղեցում, ուղղակի հարսանիքի մի ճոխ մաս է կազմում, որպեսզի ինչ որ մեկի բերանից` որն է Աստծո պաշտոնյա, հնչի, որ իրենք արդեն ամունացել են, բայց կա մի զանգված` փառք Աստծո մեծամասնություն, որ քրիստոնեական գիտակցությամբ կարևոր փաստ են նկատում պսակադրությունը:

 -Ի՞սկ ամուսնացող զույգը ծանոթ է կատարվող ծիսակարգի բնույթին, իրենց ասվում է, թե դա ինչի համար է արվում:

 -Այսօր մենք նախապես ինչ-որ բացատրական աշխատանքներ չենք տանում, իհարկե ապագային Աստված տա լինեն, նման բաներ, ոչ թե միայն եկեղեցում, այլ դպրոցից սկսած: Վեհափառ հայրապետը այս հարցում նաև շատ ուշադիր է և հետևողական, որ անպայման բոլոր կրթական հաստատություններում դասավանդվի Հայ եկեղեցու պատմություն, որպեսզի արդեն մանուկ հասակից երեխան ծանոթ լինի տվյալ ծիսակարգին, իր քրիստոնեական պատմությանը:

-Հետագայում տվյալ ընտանիքի ամուր ու կայուն լինելու համար, եկեղեցին ի՞նչ որ բան անում է, թե նշանադրության, պսակի ծեսը արեց ու վերջ:

 -Եթե մանկուց երեխան դաստիարակվի քրիստոնեական չափանիշներով, ժամանակին մկրտվի, ըմտանիքը քրիստոնեական լինի, երբ ինքը գա արդեն ամուսնանալու, ինքը այդ երդումը պարզապես չի տա, այլ գիտակցում կասի, տեր եմ, կամ հնազանդ եմ, այդ դեպքում արդեն մենաք մտածելու բան չունենք, բաժանման համար, իսկ եթե ընթացքում կլինեն որոշ անհասկանալի հարցեր, բնկանաբար ընտանիքը ունենում է խոստովանահայր, որը իրենց խորհրդատուն է, ունենում են կնքահայր, այս մարդիկ ամուր պահողներն են այդ ընտանիքը:

 Նշանդրեքը շատ կարևոր մի ծիսակարգ է եկեղեցուց ներսհուսանքոր ապագային երիտասարդները ինչպես պսակի համար,նույնքան  նախանձախնդիր կլինեն նաև նշանյանց արաողության համար:

 


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1944 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024