Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
Ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին 
+ 11.11.2012 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Հուզիչ և իրական պատմություն 
+ 21.08.2013 +
ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով 
+ 06.07.2014 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին 
+ 29.12.2013 +
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
Ուխտագնացություն դեպի Հավուց թառ 
+ 13.07.2014 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 27 » Հարցազրույց Աստծո Հետ
10:12
Հարցազրույց Աստծո Հետ
 Մի անգամ երազում տեսա, իբր հարցազրույց եմ վերցնում Աստծուց:
-Ուրեմն դու ցանկանում ես հարցազրո՞ւյց վերցնել ինձանից,-հարցրեց Աստված ինձ:
-Եթե դու ժամանակ ունես,-ասացի ես…
Աստված ժպտաց.
-Իմ ժամանակը հավերժությունն է: Ի՞նչ հարցեր էիր ուզում ինձ տալ:
-Ամենից շատ քեզ ի՞նչն է զարմացնում մարդկանց մեջ:
Եվ Աստված պատասխանեց.
-Նրանց ձանձրացնում է մանկությունը,նրանք շտապում եմ մեծ դառնալ, իսկ հետո երազում են նորից երեխա դառնել:
Նրանք հանուն դրամ աշխատելու կորցնում են առողջությունը… իսկ հետո կորցնում են դրամը` վերականգնելով առողջությունը:
Նրանք այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան այն աստիճան, որ չեն ապրում ոչ ներկայում, ոչ էլ ապագայում:
Նրանք այնպես են ապրում, կարծես երբեք չեն մեռնելու, իսկ մեռնում են այնպես, ասես երբեք էլ չեն ապրել:
Նա իմ ձեռքն առավ իր ձեռքերի մեջ, և մենք որոշ ժամանակ լռում էինք….
Եվ այդ ժամանակ ես հարցրեցի.
-Որպես ծնող` կյանքի ո՞ր դասերը դու կցանկանայիր, որ յուրացնեին քո զավակները:
Թող իմանան, որ անհնար է ստիպել որևէ մեկին սիրել իրենց: Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, այս է. Թույլ տալ իրենց լինել սիրելի:
Թող իմանան, որ լավ բան չէ իրեն ուրիշների հետ համեմատելը:
Թող սովորեն ներել` գործնականով զարգացնելով այդ ունակությունը:
Թող հիշեն, որ սիրելի մարդուն հնարավոր է վիրավորել ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում, բայց այդ վերքերը բուժելու համար կարող են երկար տարիներ պահանջվել:
Թող հիշեն, որ հարուստը ոչ թե նա է, ով ավելի շատ ունի, այլ նա, ով ավելի քիչ կարիք ունի:
Թող իմանան, որ կան մարդիկ, որոնք նրանց շատ են սիրում, պարզապես նրանք դեռ չեն սովորել արտահայտել իրենց զգացմունքները:
Թող գիտակցեն, որ երկու մարդ կարող են նայել միևնույն բանին… բայց տարբեր ձևով տեսնել այդ բանը…
Թող իմանան, որ միմյանց ներելը դեռ բավական չէ, հարկավոր է ներել նաև ինքն իրեն:
-Շնորհակալ եմ քո ժամանակի համար,-երկչոտ ասացի ես: -Կ՞ա էլի ինչ-որ բան, որ դու կուզենայիր փոխանցել քո զավակներին:
Աստված ժպտաց և ասաց.
Թող իմանան, որ ես այստեղ իրենց համար եմ… միշտ:

Հրաչյա Ամիրյանի 
Ապրլու արվեստը Գիրք 6

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 2016 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2011  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025