Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Բարվոք է մեզ աստ լինել 
+ 20.07.2011 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ 
+ 04.04.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
Ժամանակների գնհատականը 
+ 15.08.2012 +
Հուդայի վերջին գիշերը 
+ 25.06.2012 +
«Հավատամք» երգչախումբն արժանացել է 2 մրցնակի 
+ 27.02.2014 +
Ես գիտեմ մենք կհանդիպենք 
+ 27.08.2013 +
Դու ուզեցիր 
+ 26.07.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 26 » Հուշեր Վազգեն Վեհափառի մասին
02:08
Հուշեր Վազգեն Վեհափառի մասին

1908 թվականի այս օրն է ծնվել Երջանկահիշատակ Վազգեն Ա. Կաթողիկոսը՝ 130-րդ Ամենայն Հայոց Հայրապետը, ով իր հոտի սիրված առաջնորդն է եղել 1955-1994 թվականները` փոխարինելով Գևորգ Զ. Չորեքչյան կաթողիկոսին:
Վազգեն Առաջինը Հովվապետ էր մեր երկրի համար կոմունիստական անհավատության բավական դժվար, ինչպես նաև 1988 թվականի ահասարսուռ երկրաշարժի ու Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածում:
Վազգեն Ա. Պալճյան կաթողիկոսի եկեղեցանվեր ու ազգանվեր գործունեության մասին կարելի է շատ երկար գրել:
Ճեմարանի ուսանողները, կամ երիտասարդ հոգևորականները, այսօր արդեն Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր ու պարտավորեցնող լուծն իրենց ուսերին արժանապատվորեն կրող բարձրաստիճան հոգևորականները պատմում են, թե ինչ անմոռանալի տպավորություն է թողել երջանկահիշատակ հայրապետն առաջին հանդիպմանը:


Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի Առաջնորդ
«Վազգեն Ա. Հոգելույս Վեհափառ Հայրապետը իմ կյանքի մեջ հիշողություն չէ միայն, այլ մնայուն ներկայություն: Իր անձը խորհուրդ էր ներշնչում բոլորիս համար, և ամեն անգամ, երբ աղոթքով մենք ուզում ենք իր հիշատակը պահել մեր հիշողության մեջ, պատկերվում են նրա մասին այսպիսի հրաշալի տեսարաններ՝ որպես խոնարհ անձ, որպես սրբակենցաղ եկեղեցական և հրաշալի ու մեծ հայրենասեր, որ դարձավ իրապես խոսքի կամուրջը Մայր Հայրենիքի և Սփյուռքում ապրող մեր ժողովրդի զավակների հետ: Գրեթե 40 տարիների իր կաթողիկոսության տարիները նրա համար եղան իսկապես ոգեշունչ առաքելությամբ լեցուն և հարուստ կյանք: Եվ այն հայ մարդը, ով առիթ և պատիվ է ունեցել առնչություն ունենալ Վազգեն Հայրապետի հետ, անտարակույս ամեն օր կզգա նրա ներկայությունը և ոգևորված նրա ներկայությամբ՝ կարող է իմաստավորել իր կյանքն այնպես, ինչպես նա իմաստավորեց իր Աստվածատուր կյանքը»:


Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային Հարցերի Գրասենյակի Տնօրեն
«Ես ճեմարան եմ ընդունվել 1988 թվականին, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վազգեն Ա. Հոգելույս Հայրապետն էր:
Բնականաբար, թե՛ նախորդ և թե՛ մեր սերունդների մեջ Վազգեն Վեհափառը տպավորված էր որպես ժողովրդի հայր։ Հենց այդպիսի պատկերացումներով ու զգացումով 17-18 տարեկան պատանիներս պետք է հանդիպեինք նրան և իր օրհնությունը ստանայինք: Այդ ժամանակ արդար վճիռ պետք է կայացվեր մեր հետագա կյանքի, հոգևոր ճեմարանում մեր ուսումը շարունակելու և ուսումնառությունը ստանալու հարցում: Եվ առաջին հանդիպումն ինձ համար շատ տպավորիչ էր, որովհետև առաջին անգամ իմ կյանքում հանդիպելու էի մեկին, ով մեր կյանքում միայն խոսքով էր լսված, հեռավորությունից տեսնված, և հիմա կենդանի շփման մեջ պիտի լինեինք նրա հետ:
Դրանից հետո ուսումնական ամբողջ ժամանակահատվածում՝ գրեթե ճեմարանական տարիների ողջ ուսումնառության շրջանում, մենք թե՛ ուսանողական նստարանին և թե՛ հետագայում՝ որպես սարկավագներ, իր հոգևոր խնամքի ներքո աճեցինք և մեծացանք:
Ականատես եմ եղել տարբեր դրվագների, հատկապես, երկրաշարժի օրերին, երբ Վեհափառը՝ պարզ մարդու պես մեզ հետ միասին, գրեթե մասնակից էր լինում այդ բոլոր աշխատանքներին՝ մտահոգություն հայտնելով այդ հսկայական բեռների տեղափոխության առիթով, որպեսզի դրանք հասնեն իրենց հասցեատերերին` երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին: Հիշում եմ, երբ մի գիշեր ուսանողներս գնում էինք Վեհարան այդ տեղափոխությունները կատարելու. Լուսապսակ սրբապատկերի պես նա այդ մթության միջից հայտնվեց մեր առջև, հայրական հորդորով գնահատեց մեր արածը և ուղարկեց հանգստանալու՝ ասելով. «Օրը նոր պետք է սկսվի, տղանե՛ր, և ուժի կարիք ունեք վաղը կրկին շարունակելու»: Երիտասարդ, 18 տարեկան տղայիս համար, ով ով լցված էր հոգևոր կյանքի ծառայության տեսիլքով, ամենամեծ օրինակներից մեկն էր տեսնել, թե ինչպես կարող է այդպիսի մեծությունը, բարձրությունը խոնարհվել և հավասարվել այդ պատանիների աստիճանի և իրենց հետ նույն լեզվով խոսել, խրախուսել և հայրական գնահատանք ու օրհնություն տալ: Ասեմ նաև, որ որոշ ժամանակ լինելով Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչը՝ Վազգեն Վեհափառի ծննդյան տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 20-ը, Վազգենյան դպրանոցում հաստատեցինք որպես Վազգենյան դպրանոցի ուխտի օր, որը հստակ կերպով՝ որպես ուղղություն, տրված էր հիմնադիր Գարեգին Բ. Հայրապետի կողմից:
Այս օրը նաև ինչ–որ իմաստով լինելով նախկին Վազգենյանցի, մեզ համար նաև ուխտի վերանորոգության առիթ և օր է, թե հիշելու Վազգեն Վեհափառին և իր անմահ հիշատակը և թե միևնույն ժամանակ դպրանոցի ճանապարհին մեր ուխտը վերանորոգելու իր անվան միջոցով:


Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Մայր Աթոռի Դիվանապետ
«Հիշողությունները շատ չեն, որովհետև ես ավելի ուշ շրջանում եմ ընդգրկվել միաբանության շարքերը։ Վազգեն Վեհափառն այն ժամանակ ծերունազարդ հայրապետ էր և հաճախ չէ, որ առիթներ ունենում էինք հանդիպելու: Ինքը դասավանդում էր ավարտական դասարաններում, բայց մեր բախտը չբերեց. երբ մենք ավարտական լսարանում էին, նա այլևս չէր դասավանդում:
Բայց իմ առաջին հիշողությունը Վազգեն կաթողիկոսի հետ կապված է եղել իմ ճեմարանի ընդունելության օրերի հետ. ճեմարանում ավանդույթ կար, երբ ընդունելության քննություններն ավարտվում էին, մենք` նոր ընդունված ուսանողներս, տեսչության կողմից տարվում էինք կաթողիկոսի մոտ և նա էր իր վերջնական գնահատականը տալիս, թե որ ուսանողին պետք է ընդունել, որին՝ ոչ: Եվ քանի որ Վազգեն կաթողիկոսը խորհրդավոր կերպար էր մեզ համար, մարմնի դողով ու ակնածանքով մուտք գործեցինք Վազգեն Առաջինի մոտ։ Նա մի քանի հարցեր էր տալիս, որից հետո իր գնահատականն ասում էր տեսուչին:
Դա առաջին տարին էր հետխորհրդային շրջանում, որ ուսանողների հոսքը չափազանց մեծ էր և մրցակցություն կար: 140 հոգուց 90 հոգի ընդունվեցինք, և մեր բախտն այդ առումով բերեց. Վազգեն կաթողիկոսը բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ, և ընդունվեցինք ճեմարան:
Վազգեն Վեհափառը սովորություն ուներ երբեմն–երբեմն հանդիպելու ուսանողների հետ։ Հաճախ հիշում եմ այդ հանդիպուներից մեկի ժամանակ իր այս միտքը՝ «Դուք ժամանակ ունեք տակավին։ Եթե կհասականաք, որ ճեմարանն այն ասպարեզը չէ, որտեղ դուք պետք է ծառայություն իրականացնեք, կարող եք այլ ասպարեզ ընտրել հայրենիքի ծառայության համար»:


Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Հոգևոր-Կրթական Բարձրագույն Հաստատությունների Վերատեսուչ
«1994 թվականի նոր տարվա ժամանակ Վազգեն Վեհափառն արդեն տարիքով էր և հիվանդ: Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ այժմ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մեզ` Վազգենյան դպրանոցի ուսանողներիս, տարավ Վազգեն կաթողիկոսի մոտ` շնորհավորելու նոր տարին:
Պատերազմ էր։ Իսկ Վազգեն Վեհափառը մեծ ներդրում էր ունեցել մեր հաղթանակի գործում։ Նա այնքան էր կարևորում բանակին օգնություն ցուցաբերելը։ Միաբանները պատմում էին, որ անգամ ասել էր. «Այս ամիս աշխատավարձ չեք ստանա»: Ասում են՝ անգամ դատարկ էր եկեղեցու գանձարանը: Իմ մեջ տպավորվել է Վեհափառի խոսքը հոգևոր ֆիդայության մասին. «Դուք պիտի այն գիտակցությամբ սովորեք, որ դուք պետք է դառնաք մեր եկեղեցու հոգևոր ֆիդայիները»:

Աղբյուրը` 
http://emedia.am/?p=44688/husher+vazgen+vehapari+masin


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1573 | | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024