Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... 
+ 22.03.2012 +
Եկեղեցին միշտ օրհնել է մեր բանակը և հայ զինվորին 
+ 26.09.2011 +
Պաղպաղակ չեմ սիրում... 
+ 25.07.2013 +
Իմ սիրուն հայուհիներ 
+ 23.07.2013 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Մեռելոցներ, որ երբեմն դժգոհության ալիք են բարձրացնում 
+ 26.09.2013 +
Թեմական երիտասարդական ժողով 
+ 20.11.2012 +
Դեպի մեծ աշխարհ: Քայլ առաջին… 
+ 30.09.2013 +
Հուդայի վերջին գիշերը 
+ 25.06.2012 +
ԻՆՉԻ՞Ց Է ԳՈՒՆԱՏՎՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄՔԸ , կամ ` ՔԱՆԴԵՑԵՔ... 
+ 27.08.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 11 » Ինչ է ինձ համար քրիստոնեությունը
19:44
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը
 Քրիստոնեությունը դա իմ հավատքն է, մարդկային հոգևոր արժեքների նկարագիրը: Քրիստոնեությունը իմ համար սիրո կրոն է, ոչ թե պարտավորությունների, դոգմաների ու վախի : Երբեմն դժվար, կամ ուղղակի անհնար է թվում, թե ինչպես կարող ես սիրել այն մարդուն, որ քեզ վատ վերաբերմունք է ցուցաբերել, կամ ցավեցրել. քրիստոնեության մեծ խորհուրդներից մեկն էլ հենց դա է, երբ դու հասկանում ես, որ հնարավոր է: Ու այդ սիրո զգացողությունը լցնում է ողջ էությունդ, մաքրում քեզ, դարձնում պարզ ու թափանցիկ: 

Հետևողական եմ Աստծո խոսքին ու պատվիրաններին ոչ թե դժոխքի կրակների վախից, այլ դեպի Աստված տածած աննկրագրելի ու անսահման սիրուց, չէ որ Աստծո 10 պատվիրանները պահելով ես բացարձակ չեմ զրկվում լիարժեք կյանքից, ընդհակառակը դա ինձ ավելի է օգնում հասկանալու ու գնհատելու մարդկային տեսակի Աստվածային նմանությունը ու ձգտման հնարավորությունը դեպի կատարելություն:Կյանքում մի քանի անգամ ինձ լիարժեք երջանիկ եմ զգացել, դա եղել է այն պահերին, երբ ողջ էությամբ զգացել եմ Աստծո սերը, իսկ նրա ներկայաությունը ամեն պահ եմ զգում, երբեմն անգամ մեկնում ձեռքս հավատալով, որ նա բռնում է այն: Աստվածային սերը ավելի ակնհայտ դարձավ ինձ համար. երբ ես հասկացա, որ պատրաստ եմ ամեն ինչի միայն թե այն մարդիկ ում ես սիրում եմ միշտ երջանիկ ու լավ լինեն, եթե ես սովորական մահկանացուս պատրաստ եմ դրան, ապա Տերը, որ ամենի Արարիչն է, ու մեր Հայրը, ինչերի է պատրաստ հանուն մեզ…. շատ բաների, ընդուպ մինչև իր միածին որդու չարչարանքներն ու անարգված խաչին հանելը` հանուն մեր փրկության:Հաճախ ենք մարդիկս կարողանում պատկերացնել կամ զգալ մարդկային սերը(սեր ծնողի հանդեպ, սեր հարազատի հանդեպ, սեր հակառակ սեռի նկատմամբ, սեր զավիկիներին), որոնք միշտ չէ որ կան, ու երբեմն որ մենք դա տալիս ենք ու պատասխան չենք ստանում, զղջում ենք սիրելու համար:Իսկ Աստվածային սերը որ միշտ կա մեր կյանքում, ու անսահման է, անսպառ, ջերմագին, չենք հավատում ու չենք ուզում նկատել: Եկեք չվախենանք ու թույլ տանք որ մեր ներսում բացվի այդ Աստվածային սիրո չքնաղ ծաղիկը:Ու հասկանանք որ քրիստոնեությունը սիրո կրոն է, ու տա Աստված որ բոլորն զգան Կորնթացիներին ուղղվաց այս նամակի ճշմարիտ սիրո նկարագրությունը: " Սերը երկայնամիտ է` քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրբանում, իրենը չի որոնում: Անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ. Ամեն բանի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը երբեք չի վերջանում…..”: 

Քրիստոնեությունը որպես սիրո այլ ոչ թե բռնության կրոնի ևս մի ակնառու խորհուրդ ունի. դա մարդուն ընձեռնված ազատ կամքն է : Աստված մեզ տվել է ամեն ինչ ու ընտրության հնարավորություն: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. '' Ինձ ամեն ինչ կարելի է, բայց ամեն բան չէ, որ ինձ օգտակար է’’ Մեզ տրված է ազատ կամք, որ կարողանանք մեր կյանքում ընտրենք մեզ տրված բոլոր կարելի բաներից, մեզ օգտակարը: Քրիստոնեությունը ինձ տվել է ազատ կամք, ես էլ իմ ազատ կամքով իմ ամբողջ կյանքը Տիրոջ կամքին եմ հանձնել: Այսպես ես ավելի հանգիստ ու ապահով եմ ապրում:

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 2199 | | իմ հավատք, Քրիստոնեությունը, Հայ Առաքելական, Ինչ է ինձ համար քրիստոնեությունը, հայ Քրիստոնյա, Քրիստոնյա հայի բլոգ | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ` 1
1 Arevshatyan Sevak  
0
Ամեն մի կրոն հումանիզմի սիրո շտեմարան է...ով ասեց, որ մուսուլմանությունը բռնության կրոն է....նրա կրողներն են բռնի...

Имя *:
Email *:
Код *:
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024