Այո,կարևոր,քանզի Ներսես
Մեծ կաթողիկոսի կողմից հրավիրված 354թ.
Աշտիշատի ժողովն իսկապես հայ
ժողովրդի համար ունեցել է
պատմական նշանակություն: Իհարկե,պատմության էջերով մեզ հասել են բազմաթիվ տեղեկություններ եկեղեցական ժողովների մասին,սակայն Աշտիշատի ժողովն ունեցել է
հայ ժողովրդի համար
յուրահատուկ պատմական նշանակություն: Անդրադառնանք տվյալ ժամանակաշրջանի
պատմական իրադարձություններին:
Չորրորդ
դարի սկզբին ,301թ. Հայաստանում որպես
պետական կրոն ընդունվեց քրիստոնեությունը: հեթանոս
քրմերն երկար ու համառ դիմադրեցին,սակայն
ի վերջո տեղի տվեցին: Եկեղեցին
դարձավ երկրի,պետության կարևոր կազմակեպություններից մեկն,իսկ վերջինիս
բացակայության պայմաններում փաստորեն փոխարինեց նրան: Բազմաթիվ աստվածներին, իսկ ավելի ճիշտ չաստվածներին
զոհեր մատուցելու,զանազան ծեսեր
ու արարողություններ կատարելու փոխարեն
այժմ մարդիկ պետք է հավատային
մեկ ՃՇՄԱՐԻՏ Աստծուն,պետք է ապրեին Աստծու պատգամներին համաձայն:
Այս դարաշրջանում Հայաստանը դժվարին ժամանակներ էր ապրում:
Անխնա պայքար էր գնում
նախարարների միջև, նախարարների
ու թագավորի,իսկ Տիրան արքայի
օրոք նաև թագավորի
և կաթողիկոսի միջև: Դրան էլ ավելացնենք
արտաքին մշտական վտանգն,որ
իրենցից ներկայացնում էին հարևաններ Հռոմն ու Պարսկաստանն,որոնք օգտվելով
Հայաստանի ներքին խառնակ իրավիճակից,ձգտում էին իրականացնել
իրենց նվաճողական ծրագրերը: Հիշենք,որ
երկու տերություններն էլ ձգտում էին հայոց գահին նստեցնել իրենց դրածոներին:
350-368թթ. հայոց գահին տիրեց Արշակ թագավորն,որ փոխարինեց իր պարսից արքայի կողմից կուրացված հորը,Տիրան արքային: Արշակն ճիշտ
կողմնորոշվեց և որոշեց կաթողիկոսական աթոռին վերականգնել Լուսավորչի տոհմը: Նշենք,որ
կաթողիկոսական աթոռի համար պայքարն ընթանում էր Լուսավորչի
և Աղբիանոսի տոհմերի միջև: Լուսավորչի տոհմն աչքի էր ընկնում առավել ակտիվ դիրքորոշմամբ պետական
հարցերում, հաճախ հակառակվում
էին արքաներին, իսկ Աղբիանոսի տոհմն աչքի
էր ընկնում հնազանդությամբ:
Լուսավորչի
տոհմից ընտրությունը կանգ առավ
Ներսեսի վրա: Ժամանակի պատմիչները
վկայում են,որ Ներսեսն չէր
ցանկանում դառնալ կաթողիկոս: Ըստ պատմիչի,Ներսեսի երկար
համառելուց հետո Արշակն ինքն է
կտրում նրա ոսկյա գանգուրներն և
դարձնում կաթողիկոս:
Ներսես Մեծը
ճիշտ գնահատեց երկրի իրավիճակը,տեսավ,որ բացի արքայի և նախարարների պայքարից,արտաքին մշտական վտանգից ժողովրդի
մեջ դեռևս ուժեղ են հեթանոսական
սովորույթները: Իսկ դա ևս մեկ
վտանգ է հայ ժողովրդի հետագա գոյության համար:
354թ. նա հրավիրում է Աշտիշատի
ժողովն,որն կարելի է ասել,առաջին
ազգային եկեղեցական ժողովն է հայոց պատմության մեջ: Այստեղ ընդունվեցին մի շարք
կարևոր որոշումներ:
ա) Արգելվեց թաղումների
ժամանակ չափազանց լաց ու
կոծը,հագուստ պատռելն և այլն: Մովսես Խորենացին իր <<Հայոց
պատմություն>> աշխատությունում մեզ տեղեկացնում է, որ չափազանց լաց ու կոծով,հագուստ պատռելով,նաև
զանգվածային
ինքնասպանություններով էր տեղի ունենում
Արտաշես արքայի թաղումը:
Հիշենք << Արտաշես և Արտավազդ>>
գեղեցիկ ավանդապատումն,ուր Արտավազդը մեղադրում է
Արտաշեսին,թե
<< Դու գնացիր ու
երկիրն քեզ հետ տարար,այս
ավերակների վրա ինչպես
թագավորեմ>>: Ենթադրելի է,որ
Արշակի և Ներսեսի ժամանակներում այդ սովորույթը պահպանվում էր,իսկ դա անհարիր է հայ
եկեղեցուն:
բ) Արգելվեց մերձավոր ազգականների ամուսնությունը: Թերևս
ժողովի ամենակարևոր որոշումներից մեկն է, որն ունեցավ ազգապահպան
նշանակութուն: Նշենք,որ մեր
հարևան ժողովուրդներն ունեին այդ սովորությունն,իսկ արդի
ժամանակներում հատկապես իսլամադավան
ժողովուրդները պահպանում են
այն:
Այստեղ ուզում եմ նշել, որ վերը նշված
որոշումներն ամենակարևորներն էին,քանի
որ դրանք զատեցին հայերին գոնե ազգային
սովորույթներով հարևան հեթանոս
ժողովուրդներից,հատկապես դեռևս
զրադաշտ պարսիկներից: Կարելի է
ասել,որ այս որոշումներն առավել
ամրապնդեցին հայերի ինքնությունը:
գ)Հաստատվեցին որբանոցներ:
Այս որոշումը նույնպես շատ կարևոր էր,քանզի երկրի
ապագան երեխաներն են,և նրանց
խնամքն ու զարգացումը պետության
հոգացության խնդիրը պետք է լինի:
դ)Հաստատվեցին հիվանդանոցներ,աղքատանոցներ:
Դարեր շարունակ
հայ եկեղեցին հոգացել է կարիքավորներին ,հնարավորության չափով օգնել է նրանց,հայ հոգևորականներից շատերն
զբաղվում էին բժշկությամբ:
ե) Հաստատել
վանքեր:
Հետագայում
պատմությունը ցույց տվեց,որ
հայ մշակույթը դարերի ընթացքում զարգանում էր վանքերում,դպրոցները գործում էին
վանքերին կից, կամ էլ գոյատևում էին
վանքի ծախսերով: Բավական է նշել,որ
հայ հոգևորականները զբաղվում էին գիտությամբ,մշակույթի զարգացմամբ: Հիշենք
այստեղ,որ հաստատված վանքերի
փակման պատճառով հետագայում
լարվեցին Պապ թագավորի և
Ներսես կաթողիկոսի հառաբերությունները:
Ընդունվեցին և այլ կարևոր
որոշումներ,հեռու մնալ հարբեցողությունից, աշխատել զերծ մնալ մեղքերից:
Իշխանավորներին
ուղղված կարևոր հրահանգներից էր ծանր հարկերով
չնեղել ժողովրդին: Յուրաքանչուր ժողովուրդ
ուժեղ է,երբ միասնական է անկախ
իր սոցիալական աստիճանից: Հարկային ծանր քաղաքականությունն կարող է անդունդ առաջացնել երկրի
բնակչության տարբեր խավերի
միջև,իսկ դա իր հերթին կարող է
թուլացնել պետության
պաշտպանունակությունը: Իսկ Ներսեսի
ժամանակաշրջանում ակնհայտ էր
նման հրահանգի անհրաժեշտությունը: Հիշենք
տվյալ ժամանակների իրադարձություններից մեկն,այն է Արշակավան քաղաքի կառուցումը և այստեղ բնակվել
ցանկացողներին հրավիրելը Արշակ արքայի կողմից,թեև Ներսես
կաթողիկոսն ինքն դեմ էր դրան:
Ինչպես պատմիչներն են նշում,զանգվածաբար դեպի Արշակավան էին գնում
իրենց տերերից դժգոհ
գյուղացիները,ծառաները և շահագործվող դասակարգի այլ ներկայացուցիչները:
Եվ հեռացողների քանակի շատ լինելն է նշում այն,որ
Արշակից դժգոհ նախարարները
հարձակվեցին և կոտորեցին
Արշակավան գնացողներին: Ինչպես
նկատեցինք,այդպիսի հրահանգը կարող էր խաղաղություն
հաստատել գոնե պետության ներսում: Այդ նպատակին էր ուղղված
նաև շահագործվող դասակարգին
հնազանդ լինելու հրահանգը:
Իր
մնացած կյանքի ընթացքում
Ներսես Մեծ կաթողիկոսը ջանում
էր իրագործել Աշտիշատի
ժողովի որոշումները:
Կարելի է ասել ,որ այն իր
նշանակությամբ հավասարազոր է և քրիստոնեության
ընդունմանը,և Ավարայրի ճակատամարտին,և գրերի
գյուտին:
Դավիթ Հասրաթյան