Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Քունս չի տանում... 
+ 17.07.2013 +
ՈՂՋՈ՜ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ BONJOUR L'ARMENIE 
+ 21.09.2013 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
«Միայն երաժշտությունը ունի բնավորություն ձեւավորելու ու... 
+ 22.03.2012 +
Մահվանից առաջ 
+ 08.07.2013 +
Դու ուզեցիր 
+ 26.07.2013 +
Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի 
+ 29.12.2013 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 16 » Մի կտոր մանկություն
22:01
Մի կտոր մանկություն

Փոքր եմ, շատ փոքր, դեռ դպրոց էլ չեմ գնում: Փոքրիկ մարմինս ծառի տակ պպզած, ցեխից ինչ-որ բան է սարքում, մենակ եմ, չեմ ձանձարանում մենակ խաղալուց, կարևորը այն է,որ մեծերից մարդ չկա, ու ոչ ոք ցեխոտվելու համար վրես չի խոսում: Բայց ահա իմ անդորրը խանգարում է Գյուլիշանը` դեռ հեռվից կիսաթուրքերեն կիսահայերեն ինչ որ բան խոսելով մոտենում է ինձ: Մորը հետևում է տղան` ինչ որ փայտ ձեռքին, քթի տակ էլ ինչ-որ բան մրմնջալով, հավանաբար երգ: Գյուլիշանը մոտենում է ու առանց իմ կամքը հարցնելու գրկում ու սեղմում կրծքին: Լավաշի ու քիրտինքի հոտից քիթս ծամածռում եմ ու հետ քաշվում: Գյուիշանը նստում է ծառի տակ դրված քոթուկին. գեր կնոջ ոտքերը նստած ժամանակ ինքնստինքյան հեռանում են իրարից ու խալաքի ներքևի բացվածքը ավելի է լայնանում, ապա ուղղում է գլխի գունազարդ լաչակը, որը հետևի կողմից փաթաթելով, բերում ու ճակատի մեջ տեղը կապ է անում: 
-Գիտե՞ս չէ, քեզ ինչքան շատ եմ սիրում, ինձ հարս եմ տանելու,-ասում է Գյուլիշանը փորձելով նորից գրկել ինձ:
Ես ակամայից հետ եմ գնում ու նայում անընդհատ մոր հետևում թաքնվող որդուն` մտածելով` ինչ գեշ է, համ էլ սև:
Հետո վազում եմ ֆերմա` տատիկին հայտնելու, որ էն թուրքի կնիկն եկելա, բայց մտնելով ներս ու տեսնելով մի անկյունում մինչև առաստաղ հասնող շորը / կաթնաշոռ, որով կերակրում էին հավի ձվից /ինկուբատորի/ նոր դուրս եկած ճուտիկներին/ կանգ եմ առնում ու խլշկոտում, հո տատիկն ու պապիկը չեն երևում, և ոչ ոքի չնկատելով թեթև քայլերով մոտենում ու սկսում ուտել, հենց այդպես կեղտոտ ձեռքերով,/ ականջիս հայրիկիս ձայը` ուտելուց առաջ, պետք է լվացվել/ բայց հետո վախեցած հետ եմ քաշվում, հանկարծ տատիկը չտեսներ ու չսկսեր.
-Կեղտոտ ա, ձեռք մի տուր, սենյակում էնա կարագն ու շորը խառնած դրածա, գնա կեր էլի, ի՞նչ ես գտել էս զտած անտերի միջին:
Բայց ես սենյակի կարագն ու կաթնաշոռը չեն սիրում, ես հենց սա եմ սիրում, այս հատակին թափածը, որ շատ ավելի համեղ է / մինչև հիմա էլ ես այդպիսի համեղ կաթնաշոռ չեմ կերել/: 
Գտնում եմ տատիկին ու ասում, որ Գյուլիշանը եկել է: Տատս մի անեծք է շպրոտում Գյուլիշանի հասցեին, բայց և դուրս գալիս, դիմավորելու:
Գյուլիշանը մեր կողքի ադրբեջանական գյուղից է, համով էլ լավաշ էր թխում, ու խոստացավ, որ մյուս անգամ գալիս, ինձ համար պետք է բերի:
.............................................................................................
Առավոտ շուտ մայրիկս արթնացրեց, ու օգնեց, որ արագ հագնվենք, տեղ պետք է գնայինք:
-Մամ, ի՞նչ է եղել է:
Մայրիկս թեև անհանգիստ է, բայց փորձում է, որքան հնարավոր է մեղմ բացատրել, որպեսզի մենք չվախենանք: Թուրքերի գյուղը վառում էին, ու թուրքերը փախչում էին:
-Մամ Գյուլիշա՞նն էլ:
-Երևի:
Բա՞ լավաշս, անցավ իմ մտքով, երբ մայրս կոշիկներս էր հագցնում:


Բաժինը` ԽՃԱՆԿԱՐ | Դիտումներ` 1364 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025