|
Հանդիպում հոգևորականի հետ + 14.04.2014 + Աթոռ Հայրապետական Ամենայն Հայոց + 03.08.2012 + ՀԵՂԻՆԷ + 20.08.2013 + ՀԵԵՄ ներկայացուցչական ժողով + 06.07.2014 + Թե չլինի հանկարծ + 16.12.2012 + Ուխտագնացություն դեպի Հավուց թառ + 13.07.2014 + Հուշիկ քայլերով + 22.04.2013 + 140 ուխտավոր այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյու... + 09.05.2014 + ԱՆՑՈՒԴԱՐՁ + 07.12.2014 + Ճանաչենք մեր եկեղեցին + 08.08.2013 +
|
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 29 » Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին
19:13 Նախատոնական անականկալ անապահով ընտանիքներին |
Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Հասարարական կառույցների հետ հարաբերությունների
գրասենյակը և Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման գրասենյակը «Ճանաչենք մեր
եկեղեցին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին Ուրախ Սուրբ Ծնունդ խորագիրը կրող
բարեգործական ակցիան: Այսօր առաջնորդությամբ Հոգեշնորհ Տեր Երեմիա աբեղա
Աբգարյանի` ծրագրի մասնակից ակտիվ երիտասարդները եղան Արթիկի թեմի Արևշատ
համայնքում: Երիտասարդների խմբին դիմավորեց համայնքի հոգևոր հովիվ Արաժանապատիվ
Տեր Օշին քահանա Հայարպետյանը և ուղեկցեց դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այստեղ
հավաքված մանուկների համար օրհնության կարգ կատարվեց, ապա նրանք ստացան ամանորյա
նվերներ: Երիտասարդները հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին գյուղի սոցիալապես
անապահով ընտանիքներ և բաժանեցին սննդի կապոցներ: Այդ տներում հոգևորականները Տնօրհնեքի
արարողություն կատարեցին և զրույցներ ունեցան ընտանիքների անդամների հետ: Ծրագրին
իրենց մասնակցությունն ու աջակցությունն էին բերել Համաշխարհային Հայկական
կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացայի անդամ հասարակական
կառույցները, Երիտասարդություն Հասարակական Կազմակերպությունը: Ծրագրվում է
նմանատիպ նախաձեռնությունները դարձնել շարունակական:
|
Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ |
Դիտումներ` 915 |
| Վարկանիշ: 5.0/1
|
|
|
| « Դեկտեմբեր 2013 » |
| Երկ |
Երե |
Չոր |
Հին |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| | | | | | | 1 | | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | | 30 | 31 |
|
|