Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Դու իմ միակը ճակատագրով 
+ 09.07.2013 +
Ես գիտեմ մենք կհանդիպենք 
+ 27.08.2013 +
Մոլորակի մարդը 
+ 21.07.2012 +
Կրկնամկրտություն. Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը 
+ 07.08.2013 +
Ավետման տոնին ընդառաջ համերգային ծրագիր սիրիահայերի համ... 
+ 16.05.2013 +
Սուրբ Հեղինե 
+ 10.06.2013 +
Վերաթարմացված Qahana.am-ը նոր բաժիններ ունի 
+ 26.12.2012 +
Ես կգամ 
+ 22.06.2013 +
Համերգ` նվիրված Համբարձման տոնին 
+ 10.06.2013 +
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՄԱՍԻՆ 
+ 14.09.2013 +
ՊԱՀՈՑ

Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » Նորից այնտեղ` մեր տուն
13:25
Նորից այնտեղ` մեր տուն
Սեպտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմի շնորհանդեսը և «Սուրբ Սուրբ», «Ով Զարմանալի», «Ով է Որպես», «Տեր եթե զշրթունս իմ բանաս» հոգևոր երգերի տեսահոլովակների պրեմիերան` կատարմամբ ԱՀԹ «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախմբի:
Ֆիլմը նկարահանել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը` նախաձեռնությամբ և աջակցությամբ ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղե
ցու «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի:
Ֆիլմի Հեղինակ` Աննա Թամրազյան
Ռեժիսոր` Էրիկ Սարգսյան
Օպերատոր` Գուրգեն Ջանիբեկյան
ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 13-ից – 20-ը, մոտ հարյուր ուխտավոր մեկնեց Սուրբ երկիր` Երուսաղեմ: Յոթանասուն ուխտավոր Հայստանից, որոնց թվում էր նաև «Արարատ» երգչախումբն ու «Շողակաթ» հեռուստաընկերության ստեղծագործական խումբը, մյուսները Սանկտ Պետերբուրգից, Ռիգայից, Մինսկից ու Կալենինգրադից իրենց հոգևոր հովիվների առաջնորդությամբ: 
Հենց Ուխտագնացության օրերին էլ նկարահանվել են «Արարատ» երգչախմբի տեսահոլովակներն և «Նորից անտեղ` մեր տուն» ֆիլմը: Ֆիլմում ներկայացված են Երուսաղեմի հայոց ժառանգությունը և ուխտայցը Տերունական սրբավայրեր: 
«Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմում նկարագրվում է ուխտավորների անցած ճանապարհը: Այն նույն ճանապարհը, որով անցել է Հիսուս: Ուխտայցի մասնակիցները ֆիլմում պատմում են, որ Երուսաղեմ ճանապարհորդությունը բեկումնային է դարձել իրենց համար: 
Պրեմիերայի ժամանակ իր խոսքում տեր Հակոբը քահանա Խաչատրյանը նշեց. «Մենք ոչ միայն այցելեցինք եկեղեցիներ, այլև ծանոթացանք տեղի համայնքի կյանքին և երգչախումբը հանդես եկավ համերգային ծրագրով:Այս ֆիլմով և տեսահոլովակներով ցանկացանք մեր հոգևոր զգացումները փոխանցել ժողովրդին:Մարդիկ հաճախ հրաշքներ փնտրում են շատ ուրիշ տեղերում՝ նյութական ձեռքբերումների մեջ: Հրաշք է, որ մեր ժողովուրդը Համաքրիստոնեական բացառիկ կարևորություն ունեցող սրբավայրերի իրավատեր է, հրաշք է Տերունական սրբավայրերում երկրպագելու զգացողությունը»: 
Եվ իսկապես ֆիլմի ավարտին, հանդիսատեսը արտահայտեց իր ջերմ շնորհակալությունը հետևյալ կերպ. «Այնպիսի տպավորություն էր, թե մենք էլ ենք եղել Երուսաղեմում ու ֆիլմում տեղի ունեցող գործողություններին զուգահեռ, մեզ գզում էինք տիրոջ քայլած վայրերում»:
Մեր ժողովրդի զավակների Սուրբ Երկիր ուխտագնացությունը սկսվում է դեռևս ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի ժամանակներից , թագամանիչ վարդապետները, եկեղեցու հայրերը, հայոց արքաները, իշխանները, ժողովուրդը, դարեր շարունակ անցել են ուխտի այս ճամփան, հայերի ուխտը դեպի Երուսաղեմ հայ ժողովրդի կենդանի հավատի վկայությունն է: Քրիստոնյայի ապրած կյանքը եկեղեցով անցնող ճանապարհ է դեպի երկնային քաղաք՝ երկնային Երուսաղեմ:
Ավետյաց երկիրն ու Հիսուսի գերեզմանը տեսնողներին հայրենիքում անվանել են մահտեսիներ: 
Ֆիլմում պատմվում է որ.
Աշխարհի ամենախորհրդավոր քաղաքը ունի չորս թաղամաս` Քրիստոնեական, Մահմեդական, Հրեական և Հայկական և հայերը Սուրբ երկրում իրավատերեր են:
Ուխտավորների համար Երուսաղեմը սկսվել է Սիոն լեռան բարձունքից, որտեղ հայական թաղամասն է ու Սրբոց Հակոբյանց մայրավանքը: Այս վանքում են ամփոփված քրիստոնեական մեծագույն սրբերի մարմիններն ու մասունքները: Տաճարը Հակոբյանց է կոչվում ի պատիվ Ս. Հակոբոբոս Տեառնեղբոր, և Ս. Հակոբ Առաքյալի: Վանքը չորրորդ դարում կառուցել է Ս. Գրիգոր լուսավորիչը՝ Տրդատ արքայի հովանավորությամբ՝ Ս. Հակոբոս Տեառնեղբոր տան տեղում: Ներկայիս տաճարը կառուցվել է տասներկուերորդ դարում: 
Երուսաղեմի Հայոց Հակոբյանց տաճարն աշխարհում ամենաշատ կանթեղ ունեցող եկեղեցին է: Այստեղ մոտ երեք հարյուր ճրագ կա, որոնցից քսանը մշտավառ են: Այսպիսի կանթեղներ օգտագործել են դեռևս Քրիստոսից առաջ: Ի տարբերություն Երուսաղեմի արևմտյան կաթոլիկադավան եկեղեցիների, էլեկտրականության գյուտից հետո էլ արևելյան եկեղեցիները չեն հրաժարվել լուսավորման ավանդական եղանակից: 
Սիոն լեռան վրա է գտնվում նաև Դավիթ թագավորի գերեզմանը, Վերնատունը` ուր Վերջին ընթրիքի ժամանակ հաստատվեց Ս. Հաղորդության խորհուրդը, այդտեղ է գտնվում նաև Ձիթենու ոսկեձույլ ծառը` 3 ճյուղերով, որը խորհրդանշում է Մովսիսկան, Մահմեդական և Քրիստոնեական կրոնները:Ս. Պետրոսի զղջման եկեղեցին: Աստվածամոր ննջման եկեղեցին: Ննջման է կոչվում, որովհետև Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մնացած 12 տարին Աստվածածինը ապրել և ննջել է այդտեղ, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո:
ՆՆջելուց առաջ խնդրում է Հովհաննես Ավետարանչին, որ Ս. Պատարագ մատուցի և ստանում է Ս. Հաղորդություն` ասելով . «Ահա իմ մարմինը իմ ատամի տակ է»: Այսինքը իրենից ծնված մարմինն ու արյունը, որպես Ս Հողորդություն, իր ատամի տակ է:
Ֆիլմի երկրորդ մասը ամբողջովին նվիրված է Հարության տաճարին, որտեղ ուխտավորները մի ամբողջ գիշեր են անցկացրել: Առաջինը, որ ուխտավորը տեսնում է տաճար մտնելուն պես՝ պատանատեղին է: Ավետարանիչների վկայությամբ Խաչից իջեցված Քրիստոսի մարմիը խնկով և նոր կտավներով այստեղ են պատել: Այնուհետև նրանք լինում են Գողգոթայում, որը խաչելության վայրն է, «Գողգոթա թարգմանվում է «Գանգի տեղ, որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղվել Ադամ նախահոր գանգը: Քրիստոսի խաչելության ժամանակ, Տիրոջ արյունը կաթում է Ադամի գանգին և փշրում ադամական մեղքը, ավիրում դժոխքը : 
Ս. Հարության տաճարում ամեն պատմություն վկայում է Հարության աստվածային հրաշքի իրողությունը: Երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ուխտի է եկել Ս. Երկիր, երկար ժամանակ ճգնել է այստեղ, որտեղից էլ եկեղեցին ստացել է իր անվանումը: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին զարդարված է հայ սրբերի և նահատակների նկարներով, խճանկար հատակով:
Երկու Խորան կա Սուրբ Հովհանես Մկրտչի և ձախակողմյան Սուրբ Գրիգոր Լուսավորչի անուններով:
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհին «Հանդերձից բաժանման սեղան» կոչվող խորանն է: Հիսուսին խաչող զինվորներն այստեղ են բաժանել Քրիստոսի հանդերձները: Ս. Լուսավորիչ եկեղեցուց աստիճաններն իջնում են Գյուտ Խաչ եկեղեցի: Այստեղ է գտնվել Տիրոջ Խաչափայտը: 
Հարության տաճարի հայկական մասում Աստվածամոր ուշաթափման խորանն է, այն տեղը ուր խաչված Հիսուսին տեսնելով ուշաթափվել է Տիրամայրը:
Այդտեղ կա նաև մի Խորան, որը կոչվում է Սուրբ Վարդանանց 1036 հայ մարտիրոսների անունով, այն հայտնաբերվել է պեղումների ժամանակ 11-րդ դարում, ուր 4-րդ դարին վերաբերող վկայություններ են գտնվել:
«Ինչու եք ողջերին մեռելների մեջ փնտրում: Նա այստեղ չէ, այլ Հարություն առավ. Հրաշափառ Հարության լուրն այնտեղ է ավետվել, ուր այժմ գտնվում է Տիրոջ Ս. Գերեզմանն է: 
Ամեն գիշեր՝ Երուսաղեմի ժամանակով ժամը չորսին հայերն այստեղ Պատարգ են մատուցում: 
Ուխտավորները առիթ են ունեցել մասնակցելու Ս. Պատարագին և արժանանալու Ս. Հաղորդության, ինչպես Ս. Հարության տաճարում, այնպես էլ Ս. Ծննդյան տաճարում, Հակոբյանց Մայրավանքում և Ս. Աստվածածին եկեղեցում:
Ուխտավորները եղել են Հորդանանում` ուր Հիսուս մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռամբ: Լոդ քաղաքում՝ Ս. Գևորգի գերեզմանի մոտ: Նա համարվում է ընդհանրական եկեղեցու Սուրբ, նրա հիշատակը տոնում է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: 
Ս. Նիկողայոսի վանքում: Սուրբ Նիկողայոսը Ամանորյա ձմեռ պապիի նախատիպն ու նախակերպարն է : Ժամանակին հայրապետը շրջել է տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին նվերներ է դրել: «Սանտա Կլաուս» թարգմանաբար նշանակում է Սուրբ Նիկողայոս: 
Ս. Ծննդյան տաճարում: Առաջին անգամ այստեղ է լսվել Հիսուսի ծննդյան լուրը: Ծնունդ, որով դրսևորվեց Աստուծո մեծագույն սերը հանդեպ մարդ արարածը, ծնունդ, որով երկինքը հաշտվեց երկրի հետ : Եվ որից հետո աշխարհի ժամանակագրությունը երկու մասի պիտի բաժանվեր ՝ Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո:
Հիսուս մանկան ծնունդը տոնում է համայն քրիստոնյա աշխարհը:
«Հայր Մեր» անունով եկեղեցում, որը կառուցված է այնտեղ, ուր Հիսուս իր աշակերտներին աղոթել սովորեցրեց: Տերունական աղոթքը տարբեր լեզուներով գրված է համալիրի պատերին: Կառույցի ստեղծման օրվանից արձանագրությունների թիվն աճում է: Հայերենով գրվածն ամենահներից է՝ երրորդը: Նազարեթ քաղաքում , ուր Ավետման եկեղեցին է՝ այն վայրը որտեղ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Սուրբ Կույսին ավետելով. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:
Գալիլիայի Կանա քաղաքում, որտեղ Քրիստոս կատարեց իր առաջին հրաշքը` ջուրը գինու վերածեց: Նաև Գալիլիա ծովում` որի վրայով քայլել է Հիսուս:
Ուխտավորները Գալիլիա ծովում նավարկում են, երգում ու աղոթում և բարձրացնում հայոց եռագույնը:
Հրեշտակապետաց վանքում, որի դիմաց Ձիթենին է: Հնագույն ժամանակներից մինչ օրս, Ս. Հրեշտակապետաց վանքը հայոց սեփականությունն է: Եկեղեցին կառուցվել է ի հիշատակ տիրոջ չարչարանքների և բանտարկության: Այստեղ Աննա Քահանայապետի տունն է եղել, այն Քահանայապետի, ում առջև հարցաքննության են բերել բանտարկված Քրիստոսին Երբ հարցաքննության ժամանակ սպասավորը Հիսուսին ապտակել է՝ երկնային հրեշտակները թևերով ծածկել են իրենց երեսները: 
Վանքը հիմնել է հայոց Աբգար Թագավորի կինը` Հեղինե Թագուհին: Իսկ եկեղեցին կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչը և Հայոց Տրդատը թագավորը: 
Ձիթենին խորհրդանշական ծառ է քրիստոնյաների համար: Այս ծառը նախկինում անպտուղ է եղել: Երբ չարչարանքների ժամանակ Տիրոջ կենդանարար արյունը կաթել է չորացած ծառին, այն կենդանացել, կանաչել և դարձել է պտղատու: Հրաշագործ ձիթենու պտուղներն այսօր էլ բուժում են անպտուղ կանանց, որոնք հետո զգացել են մայրության բերկրանքը:
Ս. Հրեշտակապետաց վանքի բակում մի ճաքած քար կա, որ 2000 տարվա պատմություն ունի: Ավադությունը վկայում է, որ Տիրոջ Երուսաղեմ մուտքի ժամանակ մարդիկ աղաղակել են՝ «Օրհնյալ է այդ թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում և փա՜ռք բարձունքներում»։ Երբ ամբոխի միջից բղավել են. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին», Հիսուս պատասխանել է «Եթէ նույնիսկ նրանք լռեն , այս քարերը կ՚աղաղակեն»։ Այդ քարը աղաղակած քարերից մեկն է:
Երուսաղեմում մեր ազգային հոգևոր ու նյութական արժեքները իրենց անդուլ ծառայությամբ պահում, պահպանում են մեր հոգևորականները` անըդմեջ, գիշեր ու զօր: Հայ ուխտավորը Տերունի վայրեր այցելելով ու աղոթելով` նպաստում է հայկական Երուսաղեմի հզորությանը: 
Ուխտավորները կարոտով էին նայում ֆիլմը, նրանցից յուրաքանչյուրը մեծ ցանկությունն ունի նորից գտնվելու Տերունական վայրերում, իսկ մինչ այդ Ֆիլմը նրանց համար կլինի թանկ հիշողությունների մի կենդանի վկայություն և մնայուն արժեք:
Առաջնորդությաբ «Արարատ» հոգևոր միության ուխտավորները բացահայտեցին մեր հոգևոր ակունքները, տեսան զգացին հայրենի ու հարազատ շունչ, Երուսաղեմում՝ հոգևոր մեր հայրենիքում:
Մի ակնթարթ ապրեցին Հիսուսի քաղաքում, առավել զգացին Աստծու ներկայությունն ու ջերմությունը. Աշխարհի այս թոհ ու բոհի, կյանքի դժվարությունների ու նեղությունների մեջ ևս մեկ անգամ համոզվեցին, որ հարկ է ապրել Քրիստոսով, որ առանց Աստուծո և եկեղեցու չկա մխիթարություն, չկա սեր, չկա իմաստություն, չկա հույս և հոգևոր խաղաղություն և մարդու երկրային կյանքը ուխտագնացություն է եկեղեցով դեպի մեր տուն՝ երկնքի արքայություն: 
«Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմը ԱՀԹ «Արարատ» հոգևոր միության գործունեության արտահայտությունն է, որը խարսխված է հետևյալ սկզբունքի վրա, զորանալ եկեղեցով և ծառայել եկեղեցուն: Թող յուրաքանչյուր հայորդի անցնի Քրիստոսով զորանալու ճանապարհը և ծառայությամբ արժևորի իր կյանքը, լույսի` երկնքի արքայության ճանապարհին: Ամեն

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 1414 | | Գալիլիա, Հայր Մեր, Ս. Նիկողայոս, Erusaxem, ռեժիսոր, Ararat miutyun, Moskva kinotatron, Ամեն, ուխտագնացություն | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2024