Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
«Ո՛վ ծոյլ, մրջիւնին գնա, անոր ճամբաները տես ու իմաստուն... 
+ 02.08.2013 +
Հատում մրցանակ եկեղեցական ակտիվ գործունեության համար 
+ 21.01.2013 +
Թվաց... 
+ 04.06.2013 +
Կարոտում եմ մանկությունս 
+ 25.07.2013 +
Ինչպես ծնվեց «Անլռելի զանգակատունը» 
+ 19.08.2012 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Ինչ է ինձ համար քրիստոնեությունը 
+ 11.08.2011 +
ՃԵՄԱՐԱՆՆ ՈՒ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆԸ… 
+ 04.10.2013 +
Արվամոլությունը նողկալի երևույթ է 
+ 29.07.2013 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 11 » Ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին
15:50
Ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին
«Արարատ» միության «փոքրիկ հարևաններն » այցելել են Մեսրոպ Մաշտոցի գերեզման 

«Մեր ընտանիքում եկեղեցի գնալը երբեք էլ պարտավորություն չի եղել: Չգիտեմ, գուցե դա կապված է նրա հետ, որ ապրում ենք Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ»,- նշում է 20 –ամյա Հռիփսիմեն, ով, ինչպես ինքն է ասում, արդեն սովորել է առավոտը դիմավորել աղոթքով ու եկեղեցու զանգերին ականջ դնելով: 
Այն շենքում, որտեղ ապրում է Հռիփսիմեն, շուրջ երկու տարի է, ինչ գործում է Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միությունը: Հոգևոր գիտելիքի տարածում ու ամրապնդում. սա է վերջինիս գործունեության հիմնաքարը: Այս նպատակով էլ նոյեմբերի 10-ին միությունն իր «հարևանների»՝ նույն շենքում բնակվող շուրջ 15 երեխաների ու նրանց ծնողների հետ այցելել է Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:«Արարատ» միության ամենափոքր «հարևաններից» մեկը 8-ամյա Աննան է: 

Դպրոցում արդեն հասցրել էր լսել ու կարդալ Մաշտոցի մասին, բայց առաջին անգամ էր այցելում Օշական. «Մայրիկս միշտ գնում է պատարագների, ինձ էլ հետը տանում է, - նշում է Աննան, - շատ ուրախ եմ, որ ապրում եմ եկեղեցու կողքին»: Տերունական համատեղ աղոթքից ու Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին խո- նարհվելուց հետո, երեխաները ստացան նաև եկեղեցու հոգևոր սպասավորի օրհնությունը. «Մաշտոցն աստվածապաշտ ու անձվիրյալ կենսագրություն ունի: Համոզված եմ՝ բոլորդ էլ ձեր ներքին զգացումներն ու ապրումներն եք ունենում, երբ իջնում ու կանգնում եք Սուրբի գերեզմանի առջև,- նշեց Տեր Հայրը, կարևորելով նաև այն փաստը, որ այս տարիքից հենց երեխաները համա-խմբվել են եկեղեցու շուրջ:

Նշենք, որ իր «հարևանների» հետ սուրբ վայրեր այցելելը «Արարատ» հոգևոր միության համար արդեն բարի ավանդույթ է դարձել: Նախորդ անգամ միության նախաձեռնությամբ երեխաներն ուղևորվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 

Նելլի Մովսիսյան

Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 893 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Նոյեմբեր 2012  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2026