Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միությունների հանդիպում` երիտասարդաց միությունների գործունեությունների ոլորտը ավելի հստակեցնելու և համակարգված դարձնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին միությունների հոգևոր պատասխանատուները, ատենապետեր, լրագրողներ: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով. այնուհետև երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը` խոսելով երիտասարդաց միությունների գործունեությանը վերաբերող պատկերացումների շուրջ, այն դիտարկեց համայնքային կյանքի տիրույթում` նշելով հետևյալը
1. Երիտասարդաց միությունների անդամները եկեղեցիների համայնքների երիտասարդ հավատացյալներն են:
2. Երիտասարդաց միությունների անդամները հոգևոր գիտելիք են ստանում եկեղեցում և ներգրավվում եկեղեցու գործունեության մեջ` կրթական,մշակութային, սոցիալական և այլ ծրագրերում:
3. Եկեղեցիների երիտասարդական միությունները ամբողջացնում են Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց համայնքը:
4. Թեմի երիտասարդաց միությունների գործունեությունը համակարգող գրասենյակի գործառույթն է եկեղեցական, հասարակական, կրթական և նմանօրինակ նախաձեռնությունների ժամանակ երիտասարդներին հնարավորություն ընձեռել և կամակերպել երիտասարդների համախմբումը վերոհիշյալ ծրագրերի շուրջ:
Հուրախություն ամենքի գրասենյակի գնահատականն է.
ԱՀԹ հոգևոր իշխանության ներքո գործող եկեղեցիների երիտասարդաց միությունների հոգևոր հովիվների շուրջ համախմբված են երիտասարդներ, որոնք իրենց հավատքը զորացնելու ճանապարհին իրենց ծառայությունն են բերում իրենց համայնքներին, միջոցավ որի նաև մեր եկեղեցուն և հայրենիքին:
|