Welcome Гость | RSS
Main / Blog Registration Login
ՑԱՆԿ
Ուշացած նամակ 
+ 03.08.2013 +
Ի՞նչ են տվել Գարգին Բ Կաթողիկոսի գահակալության 14 տարին... 
+ 04.11.2013 +
Գեղեցիկ մի ծիսակարգ ևս 
+ 24.09.2011 +
Տգեղ է տղմարդկային կեցվածքով կինը 
+ 23.07.2013 +
Տղան, տղամարդն ու ծերունին կամ կորած հավատ 
+ 23.08.2013 +
Սևակը մոր մասին 
+ 01.05.2014 +
Եկեղեցին մշտապես կարիք ունի բարեփոխության եւ վերանորոգո... 
+ 09.10.2013 +
Ես շնորհակալ եմ Ամենազոր Տեր 
+ 13.07.2013 +
Ծերունին ու երիտասարդը 
+ 25.06.2013 +
20-րդ դար. Արդյունքներ 
+ 16.08.2012 +
ՊԱՀՈՑ
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում
13:29
Տնօրհնյաց արարողություն «Վահագնի» թաղամասում

Քրիստոնեության կարևորագույն Ավետիսներից` Հիսուս Քրիստոսի ծննդյան և Հրաշափառ Հարության տոներից հետո սկսվում են տնօրհնյաց արարողությունները:                                        

Մարտի 31-ին Սուրբ Հարության տոնի Ս. Պատարագից հետո  «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և համանուն երգչախումբն ու պարի խումբը  հյուրընկալվեցին  «Վահագնի» թաղամասում` Տնօրհնյաց արարողություն կատարաելու և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի  հարության Բարի ավետիսը թաղամասի բնակիչներին փոխանցելու. «Թաղամասային օրհնություններն  ավելի շատ բացման` նավակատիքի արարողություն են  եղել` հիմնօրհք: Տնօրհնեքի արարողություն, որպես այդպիսին, մեր իրականության մեջ  քիչ է, իսկ այս նախաձեռնությունը պայմանավորված է Հովնանայան ընտանիքի եկեղեցասիրությամբ: Հովնանյան  ընտանիքը ցանկացել է, որ Քրիստոսի Ս. Հարության տոնի արարողությունը ներկայություն դառնա նաև իրենց  թաղամասի բնակիչների համար` օրինակ  ծառայելով մյուսներին, որպեսզի ամբողջ  թաղամասում կյանքը հոգևոր և ճիշտ հարաբերություններով ընթանա: Այսօր մեր շնորհավորանքն  ենք  բերել թաղամասի բնակիչներին, հայտնելով, Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի,-ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը»:

Թաղամասում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնք նույնպես ներկա էին Տնօրնեքի արարողությանը:

Միջոցառումը, որն իր բնույթով աննախադեպ էր, կոչված  էր ազգային-եկեղեցական տոները շրջանառելու և ներկայություն դարձնելու և որն  այսուհետ  շարունակական բնույթ կկրի,  կազմակերպել էր Հովնանյան ընտանիքը:

Տնօրհնեքն առանձնանում էր նրանով, որ օրհնվում էր ոչ թե կոնկրետ բնակարան, այլ ամբողջ թաղամասը: «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվը նշում է, որ յուրաքանչյուր մի մարդ, քրիստոնյա լինելով, պարտավորություն է առնում իր ուսերին` իր հոգևոր համոզումները քարոզելու և փոխանցելու այլոց. «Արարատ» հոգևոր միության գործունեությունն էլ խարսխված է հետևյալ իրականության վրա` զորանալ հոգևոր գիտելիքով և փոխանցել հոգևոր գիտելիքը, կամ հոգևոր զգացողությունը, յուրաքանչյուրն իր կարողությամբ և իր ոլորտով, այս դեպքում էլ երգչախումբը, պարախումբը, լրագրողների խումբը և մյուս ներկաներն  այս ձեռնարկով վկայում են, որ մենք  եկեղեցին ներկայացնում ենք մեր պարտավորությունների շրջանակներում և  այն տնտեսությամբ որ Աստված մեզ տվել է»:

 Սա «Արարատ»  հոգևոր միություն  հերթական նախաձեռնություններից էր, երգչախմբի ու պարախմբի մասնակցությամբ, այց,  որը թաղամասում կազմակերպված  Սուրբ Հարության տոնի միջոցառումն  ավելի գեղեցկացրեց:


Բաժինը` ՀՈԳԵՎՈՐ | Դիտումներ` 791 | | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ` 0
Имя *:
Email *:
Код *:
«  Մայիս 2013  »
Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
MADE BY HAYK KISEBLYAN 'c' 2025